Հալեպի շուկա (Երևան)
Արտաքին տեսք
Հալեպի շուկա, շուկա Երևանի Կենտրոն վարչական շրջանում, Երևանի մետրոպոլիտենի Հանրապետության հրապարակ կայարանի անցումում։ Ստեղծվել է 2014-2015 թթ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երևանի Հալեպի շուկան ստեղծվել է 2014-2015 թթ, երբ Սիրիայում քաղաքացիական պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված մի քանի սիրիահայերի տարածք հատկացվեց Երևանի մետրոպոլիտենի Հանրապետության հրապարակ կայարանի անցումում[1]։
Շուկան գտնվում է մետրոպոլիտենից դեպի Արամի փողոց տանող անցումի երկայնքով։ Նախկինում անցումի այդ հատվածն անբարեկարգ էր[2]։
Ներկայումս Հալեպի շուկայում գործում է մոտ 6 խանութ (ներառյալ հագուստի, ձեռագործ աշխատանքների, խնամքի միջոցների, հրուշակեղենի), մեկ վարսավիրանոց և արագ սննդի կետ[3]։
Տարածքի վարձակալության համար խանութպանները վճարում են ամսական 40.000-80.000 դրամ[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ՀԱԼԵՊԻ ՇՈՒԿԱՆ ԵՐԵՎԱՆՈւՄ
- ↑ Ինչո՞ւ զուգարանից չեն օգտվում (տեսանյութ)
- ↑ Հալեպի շուկա Երևանի կենտրոնում
- ↑ «Հալեպի շուկան. սիրիահայերը «նոր համ» են հաղորդել երևանյան առևտրին». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 20-ին.