Հալեպի շուկա (Երևան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հալեպի շուկան Երևանում

Հալեպի շուկա, շուկա Երևանի Կենտրոն վարչական շրջանում, Երևանի մետրոպոլիտենի Հանրապետության հրապարակ կայարանի անցումում։ Ստեղծվել է 2014-2015 թթ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևանի Հալեպի շուկան ստեղծվել է 2014-2015 թթ, երբ Սիրիայում քաղաքացիական պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված մի քանի սիրիահայերի տարածք հատկացվեց Երևանի մետրոպոլիտենի Հանրապետության հրապարակ կայարանի անցումում[1]։

Շուկան գտնվում է մետրոպոլիտենից դեպի Արամի փողոց տանող անցումի երկայնքով։ Նախկինում անցումի այդ հատվածն անբարեկարգ էր[2]։

Ներկայումս Հալեպի շուկայում գործում է մոտ 6 խանութ (ներառյալ հագուստի, ձեռագործ աշխատանքների, խնամքի միջոցների, հրուշակեղենի), մեկ վարսավիրանոց և արագ սննդի կետ[3]։

Տարածքի վարձակալության համար խանութպանները վճարում են ամսական 40.000-80.000 դրամ[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ՀԱԼԵՊԻ ՇՈՒԿԱՆ ԵՐԵՎԱՆՈւՄ
  2. Ինչո՞ւ զուգարանից չեն օգտվում (տեսանյութ)
  3. Հալեպի շուկա Երևանի կենտրոնում
  4. «Հալեպի շուկան. սիրիահայերը «նոր համ» են հաղորդել երևանյան առևտրին». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 20-ին.