Հազարափրկիչ վանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հազարափրկիչ վանք
Հիմնական տվյալներ
ՏեսակՎանական համալիր
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՆախիջևան
ՏարածաշրջանՇահբուզի շրջան
ՀասցեԳոմեր գյուղից 5 կմ հյուսիս-արևմուտք
ԴավանանքՀայ առաքելական
Հոգևոր կարգավիճակՉունի
Ներկա վիճակԱմբողջովին ոչնչացված
Ճարտարապետական ոճՀայկական
Հիմնադրված11-12-րդ դար
ՇինանյութԲազալտ

Հազարափրկիչ վանք, հայկական առաքելական ոչնչացված վանական համալիր ներկայիս Հայաստանի հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Շահբուզի շրջանում, պատմական Ճահուկ գավառում՝ Գոմեր գյուղից 5 կմ հյուսիս-արևմուտք, անմիջապես Շահբուզ-Սիսիան ավտոմայրուղու աջ կողմում[1][2][3]։

Վանական համալիրը հայկական քիչ ուսումնասիրված պատմական հուշարձաններից է եղել, այդ իսկ պատճառով վերջինիս մասին քիչ տեղեկություններ են հայտնի։ Այն կազմված է եղել մի շարք շինություններից՝ եկեղեցի, մատուռ, պարիսպ, գերեզմանատուն և այլն։ Կառուցվել է 11-ից 12-րդ դարերում։ Պատվիրատուի և ճարտարապետի մասին տեղեկություններ հայտնի չեն։ 17-րդ և 19-րդ դարերում վանքի առանձին կառույցներ ենթարկվել են վերանորոգման[1][2]։

Ադրբեջանական ԽՍՀ բարբարոս իշխանությունների կողմից հաճախակի ենթարկվել է ավերումների, իսկ արդեն 1978 թվականին ամբողջովին ոչնչացվել է։ Հուշարձանը մինչև վերջնական ավերումը համարվում էր Շահապունքի հայության սրբատեղիներից մեկը։

Վանական համալիրի շինություններն ու ճարտարապետական նկարագիրը[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցի[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցին ունի երկհարկանի դամբարան-եկեղեցու հորինվածք։ Կառուցված էր սրբատաշ և կիսամշակ բազալտից։ Մուտքը արևմտյան ճակատից էր։ Ուներ մեկ զույգ ավանդատներ[1]։

Մատուռ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հազարափրկիչ վանքի մատուռը գտնվում էր վանքատեղիից 300-400 մետր հյուսիս-արևելք, Նախիջևան գետի աջ ափին։ Կառուցվել է 16-ից 17-րդ դարերում կիսամշակ քարից։ Մուտքը բացված էր արևմտյան կողմից։ Աբսիդը ուղղանկյուն էր։ Ավանդատներ չուներ։ Մինչև 1970-ական թվականները մատուռի շրջակայքում դեռևս պահպանվել էին 17-րդ դարի մի քանի փոքրիկ խաչքարեր[1]։

Գերեզմանատուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերեզմանատունը գտնվում էր վանքի հյուսիսարևելյան կողմում։ Թվագրվում է 12-ից 17-րդ դարերով։ 1970-ական թվականների հաշվարկներով դեռևս պահպանված էին հարթ, քառանկյուն 26 տապանաքար[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Արգամ Այվազյան (1986). Նախիջևանի ԻՍՍՀ հայկական հուշարձանները (համահավաք ցուցակ). Երևան: ՀՍՍՀ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության ընկերություն. էջեր 156–157.
  2. 2,0 2,1 Սամվել Կարապետյան (2012). Նախիջևանի քարտեզագիրք (PDF). Երևան: Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ. էջ 24. ISBN 978-9939-843-02-5. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 1-ին.
  3. Այվազյան, Արգամ, «Նախիջևանի կոթողային հուշարձաններն ու պատկերաքանդակներն», Երևան, 1987 թվական։