Հազարափրկիչ վանք
Հազարափրկիչ վանք | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | Վանական համալիր |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Նախիջևան |
Տարածաշրջան | Շահբուզի շրջան |
Հասցե | Գոմեր գյուղից 5 կմ հյուսիս-արևմուտք |
Դավանանք | Հայ առաքելական |
Հոգևոր կարգավիճակ | Չունի |
Ներկա վիճակ | Ամբողջովին ոչնչացված |
Ճարտարապետական ոճ | Հայկական |
Հիմնադրված | 11-12-րդ դար |
Շինանյութ | Բազալտ |
Հազարափրկիչ վանք, հայկական առաքելական ոչնչացված վանական համալիր ներկայիս Հայաստանի հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Շահբուզի շրջանում, պատմական Ճահուկ գավառում՝ Գոմեր գյուղից 5 կմ հյուսիս-արևմուտք, անմիջապես Շահբուզ-Սիսիան ավտոմայրուղու աջ կողմում[1][2][3]։
Վանական համալիրը հայկական քիչ ուսումնասիրված պատմական հուշարձաններից է եղել, այդ իսկ պատճառով վերջինիս մասին քիչ տեղեկություններ են հայտնի։ Այն կազմված է եղել մի շարք շինություններից՝ եկեղեցի, մատուռ, պարիսպ, գերեզմանատուն և այլն։ Կառուցվել է 11-ից 12-րդ դարերում։ Պատվիրատուի և ճարտարապետի մասին տեղեկություններ հայտնի չեն։ 17-րդ և 19-րդ դարերում վանքի առանձին կառույցներ ենթարկվել են վերանորոգման[1][2]։
Ադրբեջանական ԽՍՀ բարբարոս իշխանությունների կողմից հաճախակի ենթարկվել է ավերումների, իսկ արդեն 1978 թվականին ամբողջովին ոչնչացվել է։ Հուշարձանը մինչև վերջնական ավերումը համարվում էր Շահապունքի հայության սրբատեղիներից մեկը։
Վանական համալիրի շինություններն ու ճարտարապետական նկարագիրը[խմբագրել | խմբագրել կոդը]
Եկեղեցի[խմբագրել | խմբագրել կոդը]
Եկեղեցին ունի երկհարկանի դամբարան-եկեղեցու հորինվածք։ Կառուցված էր սրբատաշ և կիսամշակ բազալտից։ Մուտքը արևմտյան ճակատից էր։ Ուներ մեկ զույգ ավանդատներ[1]։
Մատուռ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հազարափրկիչ վանքի մատուռը գտնվում էր վանքատեղիից 300-400 մետր հյուսիս-արևելք, Նախիջևան գետի աջ ափին։ Կառուցվել է 16-ից 17-րդ դարերում կիսամշակ քարից։ Մուտքը բացված էր արևմտյան կողմից։ Աբսիդը ուղղանկյուն էր։ Ավանդատներ չուներ։ Մինչև 1970-ական թվականները մատուռի շրջակայքում դեռևս պահպանվել էին 17-րդ դարի մի քանի փոքրիկ խաչքարեր[1]։
Գերեզմանատուն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գերեզմանատունը գտնվում էր վանքի հյուսիսարևելյան կողմում։ Թվագրվում է 12-ից 17-րդ դարերով։ 1970-ական թվականների հաշվարկներով դեռևս պահպանված էին հարթ, քառանկյուն 26 տապանաքար[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Արգամ Այվազյան (1986)։ Նախիջևանի ԻՍՍՀ հայկական հուշարձանները (համահավաք ցուցակ)։ Երևան: ՀՍՍՀ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության ընկերություն։ էջեր 156–157
- ↑ 2,0 2,1 Սամվել Կարապետյան (2012)։ Նախիջևանի քարտեզագիրք։ Երևան: Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ։ էջ 24։ ISBN 978-9939-843-02-5։ Արխիվացված է օրիգինալից 2020-05-09-ին։ Վերցված է 2017-05-01
- ↑ Այվազյան, Արգամ, «Նախիջևանի կոթողային հուշարձաններն ու պատկերաքանդակներն», Երևան, 1987 թվական։