Jump to content

ՀԲԸՄ Վաչե և Թամար Մանուկյանների անվան ավագ դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ՀԲԸՄ Վաչե և Թամար Մանուկյանների անվան ավագ դպրոց
Քարտեզ
Քարտեզ
Տեսակավագ դպրոց
Հիմնադրված է2006
Երկիր ԱՄՆ
ՏեղագրությունԿալիֆոռնիա
Կայքagbumhs.org(անգլ.)

ՀԲԸՄ Վաչե և Թամար Մանուկյանների անվան ավագ դպրոց, ամերիկահայ մասնավոր դպրոց, որը գտնվում էր ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Փասադենա քաղաքում։ Այն իր դռները բացել է 2006 թվականի սեպտեմբերին և փակել 2020 թվականին։ Կամպուսը պատկանել և շահագործվել է Հայկական բարեգործական ընդհանուր միության կողմից, որը սփյուռքի ամենամեծ հայկական բարեգործական կազմակերպությունն է և հովանավորում է նաև 17 հայկական ամենօրյա դպրոցներ ամբողջ աշխարհում։ Դպրոցը վարչական և ակադեմիական առումով կապված էր ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան վարժարանի հետ, որը քոլեջ ընդուվելու նախապատրաստող ավագ դպրոց է Լոս Անջելեսի Սան Ֆերնանդո հովտի շրջանում։ Դպրոցը համապատասխանում էր ավագ դպրոցի պահանջներին, որոնք ներառում են գիտական լաբորատորիայի, գրադարանի, փակ մարզադահլիճի, համակարգչային լաբորատորիայի, ժողովների ու միջոցառումների դահլիճի և ճաշարանի առկայություն։

2013 թվականի առաջին կիսամյակի ընթացքում դպրոցն ավելացրել է ընտրովի նորանոր առարկաներ՝ ներառյալ միջազգային հարցեր, գլոբալացում և հանրային քաղաքականություն, յուրաքանչյուր դասարան ապահովել է խելացի գրատախտակով, ստեղծել տարբեր ակումբներ, որոնց աշխատանքին ու կազմակերպած միջոցառումներին ուսանողները կարող էին մասնակցել օրվա ընթացքում։

Դա Կալիֆորնիայի միջդպրոցական ֆեդերացիայի կամ CIF Հարավային հատվածի անդամ 570 դպրոցներից մեկն էր, որը մրցում էր համալսարանական տարբեր մարզաձևերում։ Նրա մարզական բաժնում ստեղծվել էին տղաների համալսարանական թիմը, տղաների կրտսեր համալսարանական թիմը և աղջիկների համալսարանական թիմը։

2019 թվականի հոկտեմբերին Հայկական բարեգործական ընդհանուր միությունը հայտարարեց դպրոցի մոտալուտ փակման մասին՝ դա պատճառաբանելով ընդունվողների թվի նվազմմամբ։ Հայտարարությունն արժանացավ Հարավային Կալիֆոռնիայի հայ ուսանողների համատարած դատապարտմանը։ Հայտարարությանը հաջորդած դպրոցի սաների պայքարին օրեր շարունակ միացել էին նաև այլ հայկական վարժարանների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Ռոզ և Ալեքս Փիլիպոս հայկական դպրոցի, Սուրբ Գրիգոր Ա-ի և Մ. Հովսեփյանի անվան դպրոցի, Սահակ-Մեսրոպյան հայկական քրիստոնեական դպրոցի սովորողներ, ովքեր մասնակցել են բողոքի ցույցերին ինչպես կամպուսում, այնպես էլ հայ եկեղեցու արևմտյան թեմում.

Նոյեմբերի 5-ին դպրոցում տեղի ունեցավ միջոցառում, որի նպատակն էր աշակերտներին ծանոթացնել Հարավային Կալիֆոռնիայում հայկական ավագ դպրոցում սովորելու այլ տարբերակներին։ Աշակերտները բոյկոտեցին այդ միջոցառումը՝ այդ կերպ դրսևորելով իրենց դպրոցը բաց պահելու իրենց վճռականությունը։

Այդուհանդերձ՝ դպրոցը 2020 թվականի հունիսին փակվեց։ Փակման մասին հայտարարվել էր 2019 թվականին[1]։ ՀԲԸՄ-ն որպես փակման պատճառ նշել էր ծախսերի ավելացումը[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «AGBU Vatche and Tamar Manoukian High School to Close». 2019 թ․ հոկտեմբերի 31. Վերցված է 2022 թ․ փետրվարի 12-ին.
  2. «AGBU to Close Pasadena's Vatche and Tamar Manoukian High School». Asbarez. 2019 թ․ հոկտեմբերի 25. Վերցված է 2022 թ․ փետրվարի 12-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]