ՀԲԸՄ Մանուկեան-Տէմիրճեան վարժարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ՀԲԸՄ Մանուկեան-Տէմիրճեան վարժարան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակմասնավոր դպրոց
Հիմնադրված է1976
Երկիր ԱՄՆ
ՏեղագրությունԿալիֆոռնիա
Կայքagbumds.org(անգլ.)

ՀԲԸՄ Մանուկեան-Տէմիրճեան վարժարան, ամերիկահայ մասնավոր միջնակարգ դպրոց ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքի Կանոգա Փարկ համայնքում։ Այն հիմնադրվել է 1976 թվականին «Սուրբ Պետրոս - ՀԲԸՄ վարժարան» անվանմամբ Սան Ֆեռնանդո հովտի կենտրոնական մասում գտնվող Սուրբ Պետրոս Հայ Առաքելական վանքի տարածքում։

Դպրոցը հովհանավորվում է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության կողմից և 947 աշակերտներով հանդիսանում է Լոս Անջելեսի մեծությամբ երկրորդ հայկական դպրոցը։ Այն լիազորված է WASC (Դպրոցների և Քոլեջների Արևմտյան Ընկերակցություն) կողմից 1990 թ. ի վեր։ 2006 թ. ՀԲԸՄ հիմք դրեց արբանյակ ավագ դպրոցի Փասադենա քաղաքում՝ այդ շրջանի հայությանը սպասարկելու համար։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]