Կրուշևո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Կրուշևո
մակեդոներեն՝ Крушево
Դրոշ Զինանշան

ԵրկիրՀյուսիսային Մակեդոնիա Հյուսիսային Մակեդոնիա
ՇրջանՊալագոնիայի շրջան
ՀամայնքԿրուշևոյի համայնք
Առաջին հիշատակում1467 (1467/68)
ԲԾՄ1350 մ
Խոսվող լեզուներմակեդոներեն
Բնակչություն5507 մարդ (2002)
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ(+389) 048
Փոստային ինդեքս7550
Փոստային դասիչ7550
Ավտոմոբիլային կոդПП (PP)
Պաշտոնական կայքkrusevo.gov.mk
Կրուշևո (Հյուսիսային Մակեդոնիա)##
Կրուշևո (Հյուսիսային Մակեդոնիա)

Կրուշևո (մակեդոներեն՝ Крушево), քաղաք Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության հարավ-արևմուտքում։ Հանդիսանում է համանուն համայնքի վարչական կենտրոնը։ Կրուշևոն Մակեդոնիայի ամենաբարձր տեղակայված քաղաքն է. այն գտնվում է ծովի մակարդակից 1350 մ բարձրության վրա[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրուշևոն եղել է Բյուզանդական կայսրության կազմում։ 1395 թվականին ընկել է Օսմանյան կայսրության տիրապետության տակ։ ХІX դարի 60-ական թվականներին քաղաքում հիմնվում է բուլղարական եկեղեցական համայնքն ու արական դպրոցը[2]։ Հետագայում բացվում է բուլղարական իգական դպրոց[3]։ 1876 թվականին բացվում է ռումինական արական դպրոցը, իսկ 1879 թվականին՝ ռումինական իգական դպրոցը։ 20-րդ դարի սկզբում Կրուշևոն փոքր քաղաք էր, որն ուներ բազմազգ բնակչություն։ Այնտեղ բնակվում էին 4,950 բուլղարացիներ, 4,000 առումիններ և 400 քրիստոնյա ալբանացիներ՝ համաձայն բուլղարացի արխարհագրագետ Վասիլ Կանչովի հաղորդած տվյալների[4]։ Իլինդենյան ապստամբության ժամանակ՝ 1903 թվականին, Կրուշևոն դառնում է Կրուշևոյի Հանրապետության մայրաքաղաքը։ 1929-1941 թվականներին Կրուշևոն եղել է Հարավսլավիայի Թագավորության Վարդարի բանովինայի կազմում։

Սլիվա լեռը Կրուշևոյի մոտ

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մակեդոնիում,
  • Իլինդենյան ապստամբության ու Կրուշևոյի Հանրապետության թանգարան,
  • Ազգային-ազատագրական պատերազմի թանգարան,
  • "Նիկոլա Մարտինովսկի" պատկերասրահ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության մեծ մասը (5,275 մարդ կամ 99.0%) ուղղափառ քրիստոնյաներ են։

Կրուշևոյում ծնված անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրուշևո
  • Բուլղարիա Նիկոլա Կարև (1877—1905), հեղափոխական,
  • Ռումինիա Կոնստանտին Կոնստանտե (1880—1964), ռումինացի հրապարակախոս, գրող, դիվանագետ,
  • Հունաստան Ալեքսանդրոս Սվոլոս (հունարեն՝ Αλέξανδρος Σβώλος, 1892-1956), հույն փաստաբան, ազգային ազատագրության կոմիտեի նախագահ 1944 թվականին Հունական ազատագրական բանակի կողմից ազատագրված տարածքներում,
  • ՀարավսլավիաՄելպոմենա Կրնիչևա (1900—1964), բուլղարացի հեղափոխական,
  • Հյուսիսային Մակեդոնիա Ալեքսանդր Մատկովսկի (1922—1992), մակեսոնացի պատմաբան,
  • Հյուսիսային Մակեդոնիա Տակի Ֆիտի (1950), տնտեսագետ և քաղաքական գործիչ, ֆինանսների նախարար, ակադեմիկոս։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Կրուշևոյի մասին Արխիվացված 2017-08-20 Wayback Machine travel2macedonia.com.mk կայքում
  2. Иванов, Йордан. Българите в Македония, София 1917, с. 333, Ванчев, Йордан. Новобългарската просвета в Македония през Възраждането, София 1982, с. 115
  3. Божинов, Воин. Българската просвета в Македония и Одринска Тракия 1878–1913, София 1982, с. 73 (Bozhinov, Voin. Bulgarian Education in Macedonia and Adrianopole Thrace 1878–1913, Sofia 1982, p. 73)
  4. Васил Кънчов. „Македония. Етнография и статистика“. София, 1900, стр.240 (Kanchov, Vasil. Macedonia — ethnography and statistics Sofia, 1900, p. 39-53).
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կրուշևո» հոդվածին։