Իլինդենյան ապստամբություն (1903)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Իլինդենյան ապստամբություն, 1903 թվական, Մակեդոնիայի ժողովուրդների ազգային-ազատագրական ապստամբությունն օսմանյան լծի դեմ։

Սկսվել է 1903 թվականի հուլիսի 20–ին (օգոստոսի 2–ին), Իլյայի օրը (Ильин день, այստեղից էլ՝ անվանումը)։ Նախապատրաստել և գլխավորել է Ներքին մակեդոնա-օդրինյան (Ադրիանուպոլսի) հեղափոխական կազմակերպությունը։ Ապստամբները, հիմնականում գյուղացիներ, տիրեցին մի շարք գյուղերի և ավանների, օգոստոսի 4-ին գրավեցին Կրուշևո քաղաքը, հռչակեցին հանրապետություն և ստեղծեցին ժամանակավոր հեղափոխական կառավարություն՝ բուլղարական սոցիալ-դեմոկրատ Ն.Կարևի գլխավորությամբ։ Մակեդոնիայի մյուս շրջաններում ապստամբությունը զանգվածային բնույթ չկրեց և սեպտեմբերի կեսերին թուրք, կանոնավոր բանակի ուժերը այն ճնշեցին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 319 CC-BY-SA-icon-80x15.png