Տակի Ֆիտի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տակի Ֆիտի
Таки Фити.jpg
Ծնվել էնոյեմբերի 7, 1950(1950-11-07) (71 տարեկան)
Կրուշևո, Kruševo Municipality, Հյուսիսային Մակեդոնիա
ՔաղաքացիությունFlag of North Macedonia.svg Հյուսիսային Մակեդոնիա
Մասնագիտությունքաղաքական գործիչ և տնտեսագետ
Հաստատություն(ներ)Սկոպյեի համալսարան
Պաշտոն(ներ)member of the Assembly of the Republic of North Macedonia?
ԱնդամակցությունՄակեդոնիայի գիտությունների և արվեստի ակադեմիա
Ալմա մատերՍկոպյեի համալսարան
Գիտական աստիճանտնտեսագիտության դոկտոր
Տիրապետում է լեզուներինմակեդոներեն[1]
ԿուսակցությունՄակեդոնիայի սոցիալ-դեմոկրատական միություն

Տակի Ֆիտի (մակեդոներեն՝ Таки Фити, նոյեմբերի 7, 1950(1950-11-07), Կրուշևո, Kruševo Municipality, Հյուսիսային Մակեդոնիա), մակեդոնացի ժամանակակից տնտեսագետ գիտնական, Հյուսիսային Մակեդոնիայի ֆինանսների նախկին նախարար

Տակի Ֆիտին ծնվել է 1950 թվականի նոյեմբերի 7-ին[2], Հյուսիսային Մակեդոնիայի Կրուշևո քաղաքում։ Էթնիկ արոմանցի է[3]։ 1980 թվականին ստացել է մագիստրոսի, 1983-ին՝ գիտությունների դոկտորի աստիճան՝ Սկոպիեի համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում պաշտպանելով իր պատրաստած ատենախոսությունը։ 1996 - 1998 թվականներին պաշտոնավարել է որպես Հյուսիսայի Մակեդոնիայի Հանրապետության ֆինանսների նախարար (վարչապետ Բրանկո Ցրվենկովսկու ձևավորած ու ղեկավարած կառավարության կազմում)[4][5][6]։ Ներկայումս ղեկավարում է Հյուսիսային Մակեդոնիայի գիտությունների և արվեստների ակադեմիայի ռազմավարական հետազոտությունների կենտրոնը[7]։

Տակի Ֆիտիի գիտական հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում է ընդհանուր տնտեսագիտության, տնտեսական աճի ու զարգացման, տնտեսության պետական կարգավորման, միջազգային կապիտալի ներհոսքի ու արտահոսքի, ձեռներեցության ու գործարարության հիմնախնդիրներ։ Նրա հեղինակությամբ կամ հեղինակակցությամբ արդեն լույս են տեսել շուրջ երկու տասնյակ մասնագիտական գրքեր, որոնցից առավել կարևոր են համարվում Transnational companies and export of capital, Modern capitalism, Entrepreneurship and entrepreneurship management, Economy - microeconomic approach, Economy - macroeconomic approach աշխատությունները[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://plus.si.cobiss.net/opac7/conor/113894243
  2. «Fakultet za Medunarodnu Ekonomiju, Finansije i Biznis: dr Taki Fiti»։ UDG (Univerzitet Donja Gorica)։ Վերցված է հունիսի 3, 2015 
  3. Petrov Todor (դեկտեմբերի 5, 2015)։ «SMK izrazuva razocharuvanje...»։ Falanga 
  4. 4,0 4,1 «Taki Fiti Ph. D.»։ Faculty of Economics, Ss. Cyril and Methodius University website։ Արխիվացված է օրիգինալից հոկտեմբերի 26, 2009-ին։ Վերցված է փետրվարի 3, 2010 
  5. Eastern Europe and the Commonwealth of Independent States 1999 (4 ed.)։ Europa Publications Limited / Routledge։ հունվարի 1, 1999։ էջ 520։ ISBN 978-1-85743-058-5։ Վերցված է փետրվարի 3, 2010 
  6. Hashi Iraj (ապրիլի 9, 1999)։ «Don's Diary»։ Times Higher Education։ Վերցված է փետրվարի 3, 2010 
  7. «Round Table: ‘Entrepreneurial Education and Training’»։ Yes Network (Youth Entrepreneurship Support Network), Skopje, Macedonia։ Վերցված է հունիսի 3, 2015 
Քաղաքական պաշտոններ
Նախորդող:
Jane Miljovski
Minister of Finance
1996–1998
Հաջորդող:
Boris Stojmenov