Կրուշինիանի մզկիթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կրուշինիանի մզկիթ
Հիմնական տվյալներ
Տեսակմզկիթ
ԵրկիրԼեհաստան Լեհաստան
ՏեղագրությունKruszyniany?
Դավանանքիսլամ
Ժառանգության կարգավիճակHistorical monument of Poland?[1] և Օբյեկտ Լեհաստանի մշակութային ժառանգության գրանցամատյանում
ՀիմնադիրԼեհաստան
Քարտեզ
Քարտեզ
 Kruszyniany Mosque Վիքիպահեստում

Կրուշինիանի մզկիթ՝ փայտե մզկիթ Լեհաստանի Կրուշինյանի գյուղում։ Այն Լեհաստանում լիպկա թաթարների[Ն 1] ամենահին մզկիթն է։ Ուղղանկյուն է, 10-ից 13 մետր[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջնորդ Յան Սոբեսկին Կրուշինիանի գյուղը հանձնել է թաթարներին, որոնք Օսմանյան կայսրության դեմ պատերազմում մարտնչել են Ռեչ Պոսպոլիտայի կողմից։ Այստեղ լիպկա թաթարների բնակություն հաստատելուց հետո թաթարները հիմնել են մզկիթը։ Վերջինս առաջին անգամ հիշատակվել է 1717 թվականի գրություններում։

Ներկայիս մզկիթը, ամենայն հավանականությամբ, կառուցվել է 18-րդ դարի երկրորդ կեսին, կամ 19-րդ դարի առաջին կեսին (կառուցման ճշգրիտ ամսաթիվը հայտնի չէ) նախկին մզկիթի տեղում։ 1846 թվականին շենքը վերանորոգվել է, որի մասին տեղեկությունները հայտնաբերվել են քարե տախտակի վրա՝ կանանց մուտքի կողքին[3]։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այստեղ բնակություն են հաստատել հայրենադարձներն ու մուսուլմաններ ներկայիս Բելառուսից։ 2008 թվականին մշակույթի և ազգային ժառանգության նախարարության ֆինանսավորմամբ փայտե շենքը համալրվեց անվտանգության համակարգով[4]։

2012 թվականի նոյեմբերի 20-ին Կրուշինիանի գյուղը նշանակվել է Լեհաստանի պաշտոնական ազգային պատմական հուշարձաններից մեկը։

2014 թվականին Լեհաստանում իսլամաֆոբական հարձակումների ժամանակ մզկիթի պատին գծագրվել է խոզ, իսկ հարակից գերեզմանոցը ենթարկվել է վանդալիզմի[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.nid.pl/pl/Informacje_ogolne/Zabytki_w_Polsce/Pomniki_historii/Lista_miejsc/miejsce.php?ID=1185
  2. «Rejestr Zabytków» (PDF). NID. Վերցված է 2016 թ․ մարտի 11-ին.
  3. «Meczet w Kruszynianach». Kruszyniany. Վերցված է 2016 թ․ մարտի 11-ին.
  4. «Dz.U. 2012 poz. 1275». Sejm. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 11-ին.
  5. Narkowicz, Kasia, and Konrad Pędziwiatr. "From unproblematic to contentious: mosques in Poland." Journal of Ethnic and Migration Studies 43.3 (2017): 441-457. quote: Yet perhaps the most devastating – not in scale but in symbolism – was the 2014 attack on the seventeenth-century Tatar mosque in Kruszyniany. A pig was drawn on the outside wall of the green wooden mosque and abusive graffiti was sprayed on the graves of the adjacent Muslim cemetery. The Tatars, having lived in Poland for several hundred years without experiencing hostility, were deeply affected by this unprecedented rise in Islamophobic attacks. This incident showed that, in the context of an unprecedented rise in Islamophobia, all Muslims are targeted through attacks on their places of worship, whether they have lived in Poland for centuries or just a few years.

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Թաթարների խումբ, 14-րդ դարի սկզբին բնակություն են հաստատել Լիտվական մեծ իշխանությունում