Jump to content

Կրոնը Վրաստանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Գևորգ եկեղեցի (Քարափ)

Կրոնը Վրաստանում, կրոնական համոզմունքների ամբողջություն է, դավանանքի ազատություն, որն ամրագրված է Վրաստանի քաղաքացիների համար՝ Վրաստանի սահմանադրությամբ։

2011 թվականի հուլիսի 7-ին Վրաստանի խորհրդարանը երրորդ ընթերցման ժամանակ քաղաքացիական օրենսգրքում կատարեց շտկումներ, որոնք ցանկացած կրոնական կազմակերպությունների, որոնք Եվրախորհրդի գոնե մեկ երկրում ունեին պաշտոնական կարգավիճակ, իրավունք էին տալիս Վրաստանում ունենալ իրավաբանական կարգավիճակ («հասարակական իրավունքի առարկա»)։ Քաղաքացիական օրենսգրքում շտկումներ մտցնելուն կողմ քվեարկեցին «Միասնական ազգային շարժում» կուսակցության բոլոր 70 պատգամավորները, իսկ ընդդիմադիր կուսակցությունները բոյկոտեցին քվեարկությունը։ Այդ ժամանակ պատգամավորներից մեկը՝ Դավիդ Դարչիաշվիլին, Խորհրդարանի որոշումը հետևյալ կերպ մեկնաբանեց.

Մենք ընդունեցինք այս որոշումը, քանի որ կառուցում ենք լուսավորյալ, ժողովրդավարական պետություն։

Խորհրդարանականների որոշումը, որը հավասարություն էր շնորհում բոլոր կրոնական դավանանքներին, դժգոհություն առաջացրեց Վրաց ուղղափառ եկեղեցու նվիրապետների և Իլիա II պատրիարքի մոտ՝ Սուրբ Սինոդի հուլիսի 11-ից կայացած հանդիպման ժամանակ[1][2]։ Այն օրենսդիր մարմնի որոշումը բնութագրեց որպես «Վրաստանի ազգային հետաքրքրություններին և Վրաց ուղղափառ եկեղեցուն պատճառվող վնաս»։

2014 թվականից Վրաստանում իր գործոնեությունը սկսեց ծավալել կրոնական հարցերով Պետական գործակալությունը, որը գլխավորեց Զազա Վաշակմաձեն (Լելա Ջեջելավային փոխարինողը)։ Գործակալության, Վրաստանի վարչապետի կողմից կազված հանձնարարությունների մեջ էր մտնում տեղեկատվական, խորհրդատվական, հետազոտական և կրթական գործունեության իրականացումը, որի արդյունները պետք է ներկայացվեին Վրաստանի կառավարությանը[3]։

Քրիստոնեությունը Վրաստանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուղղափառություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վրաց ուղղափառ եկեղեցուն են դավանում Վրաստանի բնակչության մեծամասնությունը։

Մինչև 2011 թվականի օրենքի ընդունումը, որն ապահովում էր բոլոր կրոնական կազմակերպությունների իրավական կարգավիճակ ստանալը, Վրաց ուղղափառ եկեղեցին ուներ բացահայտ առավելություններ՝ 2001 թվականին կառավարության հետ կնքված արտոնությունների մասին կոնկորդատի ուժով։

Վրաստանում ուղղափառ եկեղեցու մեծ տոներին գոյություն ունի բանտարկյալներին համաներում շնորհելու գործելակերպ[4]։

Հայկական եկեղեցի

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ վերջին տվյալների՝ Վրաստանի տարածքում բնակվում են մոտ 250 հազար հայեր, ովքեր կրոնապես պատկանում են Արևելյան հնագույն եկեղեցիներին։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն բազմիցս բարձրացրել է հայկական վեց եկեղեցիների (դրանցից հինգը գտնվում են Թբիլիսիում, իսկ մեկը՝ երկրի հարավում) պաշտամունքի վերսկսման հարցը։ Վրաց պատրիարք Իլիա II-ը հայտարարել է, որ կբավարարվեն Գարեգին II-ի պահանջները միայն այն դեպքում, երբ «վրաց նվիրապետությունը Հայաստանում կստանա ույն կարգավիճակը, և նրան կտրամադրվեն Հայաստանի հյուսիսում գտնվող մի քանի եկեղեցիներ»։

Հայկական տաճարների նկատմամբ վանդալիզմի դրսևորումներ են նկատվում Վրաստանի տարածքում[5], որոնք ավելի հաճախակի են դարձել 2011 թվականին կառավարության կողմից ընդունված որոշումներից հետո։

Կաթոլիկություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վրաստանում կատոլիկների թիվը հասնում է մոտ 200 հազար մարդու (երկրի ամբողջ բնակչության 2%-ը)։

Իսլամը ժամանակակից Վրաստանի տարածքում իր մեծությամբ և նշանակւթյամբ երկրորդ կրոնն է համարվում։ 2002 թվականի մարդահամարի տվյալներով երկրի բնակչության 9.9%-ը դավանում է իսլամ (մոտ 0.4 միլիոն մարդ)։ Հայտնի է Բաթումի մզկիթը։

Հուդայականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վրացական պատմական ավանդություններում կա վարկած, որ առաջին հրեաները Վրաստան են եկել Նաբուգոդոնոսորի կողմից Երուսաղեմը գրավելուց հետո՝ մ.թ.ա 586 թվականին։ Հայտնի են Բաթումի, Թբիլիսիի, Սուրամի, Քութայիսի, Օնի սինագոգները։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]