Jump to content

Կրետակեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կրետակեր
Կրետակեր
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Ընտանիք ճուռակներ
Լատիներեն անվանում
Pernis apivorus
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերների որոնում
Վիքիպահեստում




Կրետակեր (լատին․՝ Pernis apivorus), ճուռակների ընտանիքի թռչուն։ Բնադրող-չվող է, քիչ տարածված։

Մարմնի երկարությունը՝ 43-53 սմ է, թևերի բացվածքը՝ 100-121 սմ, կենդանի զանգվածը՝ 700 գ։ Գլուխը և վիզը բարեկազմ են, պոչը՝ երկար։ Արուի գլուխը մոխրագույն է, էգինը՝ ավելի դարչնագույն։ Մարմինը վերևից դարչնագույն է, թևատակը՝ նեղ շերտերով, դաստակի հատվածի բիծը՝ մուգ։ Պոչի հիմքում կան 2 մուգ շերտեր։ Երիտասարդի գունավորումը փոփոխական է, սովորաբար՝ միատարր դարչնագույն, թևատակը և պոչի ստորին մակերեսը՝ հավասարաչափ զոլավոր։ Առավել հաճախ տեսանելի է թռիչքի պահին կամ չուի ժամանակ։ Կերակրվում է գետնին՝ հորիզոն, դիրքով։ Բնակվում է սաղարթավոր և խառնանտառներում, անտառեզրերին։

Ձու

Սնվում է առավելապես մեղուների և կրետների թրթուրներով, մանր ողնաշարավորներով։ Մարմնի կառուցվածքով, ճակատի, բերանի անկյուններում և աչքերի շուրջը մանր փետուրների առկայությամբ հարմարված է կրետների և մեղուների թրթուրներով սնվելու վտանգավոր ու դժվարին միջոցին։ Ոտքերի փետրազուրկ հատվածները պատված են հաստ, կոշտ, մանր եղջերացած վահանիկներով, որոնք պաշտպանում են գազազած կրետների ու մեղուների հարձակումներից։

Վաղ գարնանային վերադարձը՝ ապրիլի վերջ-մայիսի սկզբին՝ փոքր երամներով։ Բույնը հարթակ է՝ ճյուղերից, կանաչ տերևներից՝ ծառերին։ Դնում է 52 մմ տրամագծով, սպիտակ՝ կարմիր-դարչնագույն պտերով 2 ձու։ Թխսակալում է էգը՝ 34-38 օր (մասնակցում է նաև արուն)։ Ձագերը բնից դուրս են գալիս կյանքի 49-րդ օրը՝ լիարժեք փետրածածկով։ Աշնանային չուն՝ սեպտեմբերի վերջին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կրետակեր» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կրետակեր» հոդվածին։