Jump to content

Կպչուն սպեղանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիպիկ կպչուն վիրակապ
Նկարում ցույց է տրված կպչուն վիրակապի կպչող մակերեսը
Բացված կպչուն վիրակապ, որը ցույց է տալիս ոչ կպչուն ներծծող բարձիկը, կպչուն տարածքը (գունավոր) և պատյանը

Կպչուն վիրակապ, որը նաև կոչվում է կպչուն սպեղանի, բժշկական վիրակապ կամ պարզապես վիրակապ՝ բրիտանական անգլերենով։ Այն բժշկական վիրակապ է, որն օգտագործվում է փոքր վնասվածքների դեպքում և վերքը փակվում է ամբողջությամբ։ Նրանք նաև հայտնի են Band-Aid (որպես «band-aid» Ավստրալիայում, Կանադայում, Հնդկաստանում և ԱՄՆ-ում) կամ Elastoplast (Մեծ Բրիտանիայում) ապրանքային նշաններով։

Կպչուն վիրակապը պաշտպանում է վերքը և կեղևը բակտերիաներից, վնասներից և կեղտից։ Այսպիսով, օրգանիզմի ապաքինման պրոցեսն ավելի քիչ է խանգարվում։ Վիրակապների մի մասը անտիսեպտիկ հատկություն ունի։ Լրացուցիչ գործառույթ է մաշկի երկու կտրված ծայրերը իրար մոտ պահելը, որպեսզի բուժման գործընթացն ավելի արագ լինի[1]։

Կպչուն վիրակապը նյութի փոքր, ճկուն թերթիկ է, որը մի կողմից կպչուն է՝ ներծծող բարձիկով, իսկ մյուս կողմը չկպչող։ Բարձիկը դրվում է վերքի վրա և կպչուն նյութի համընկնող եզրերը հարթվում են։ Կպչուն վիրակապերը սովորաբար փաթեթավորվում են ստերիլ տոպրակի մեջ՝ կպչուն կողմը ծածկող պատյանով։ Վերջինս հանվում է, երբ վիրակապը կիրառվում է։ Կպչուն վիրակապերը հանդիպում են տարբեր չափերի և ձևերի։

Հիդրոգելային շերտ: Ամբողջովին թափանցիկ կպչուն վիրակապ՝ թափանցիկ հիդրոգելային բարձիկով և կպչուն անջրանցիկ պլաստիկ թաղանթով։

Պատյանը և տուփը հաճախ պատրաստված են թղթից, բայց կարող են լինել նաև պլաստմասսայից։

Կպչուն հատվածը սովորաբար հյուսված գործվածք է՝ կազմված պլաստիկ (PVC, պոլիէթիլեն կամ պոլիուրեթանային) կամ լատեքսային շերտից։ Այն կարող է լինել անջրանցիկ և եթե հերմետիկ է, ապա վիրակապը կոչվում է օկլյուզիվ։ Սոսինձը սովորաբար ակրիլատ է, ներառյալ մետակրիլաթները և էպոքսիդային դիակրիլատները (որոնք նաև հայտնի են որպես վինիլային խեժեր)։

Ներծծող բարձիկը հաճախ պատրաստված է բամբակից և երբեմն բարակ, ծակոտկեն պոլիմերային ծածկույթ կա, որպեսզի այն չկպչի վերքին։ Որոշ վիրակապերի մեջ բարձիկը պատրաստված է ջուր ներծծող հիդրոգելից։ Սա հատկապես տարածված է բշտիկների վրա օգտագործելու դեպքում, քանի որ գելը գործում է որպես բարձ։

Որոշ մարդիկ ալերգիա ունեն այս որոշ նյութերի, մասնավորապես լատեքսի և որոշ սոսինձների նկատմամբ։

Միայն ստանդարտ գույնի լայնորեն հասանելի լինելու պատճառով որոշ մարդիկ, որոնց մաշկի գույնը ավելի մուգ է, քան ստանդարտ վիրակապի գույնը, վրդովմունք են հայտնել, որ ստիպված են եղել օգտագործել վիրակապեր, որոնք ավելի քիչ նկատելի են։ Սա հանգեցրել է դեղագործական ընկերություններին ավելի մեծ աջակցության, որոնք արտադրում են այս վիրակապերը մաշկի տարբեր երանգներով[2]։

Որոշ վիրակապեր, որոնք նախատեսված են երեխաների համար կարող են լինել տարբեր գույների կամ մուլտֆիլմի հերոսների տեսքով։

Սննդամթերքի պատրաստման աշխատողների կողմից օգտագործվում են հատուկ վիրակապեր։ Սրանք անջրանցիկ են, ունեն ամուր սոսինձ, ուստի ավելի քիչ հավանական է ընկնելու։ Այս վիրակապերը սովորաբար կապույտ գույնի են, որպեսզի ավելի հստակ տեսանելի լինեն սննդի մեջ։ Ոմանք ներառում են մետաղական ժապավեն, որը կարելի է հայտնաբերել սննդամթերքի արտադրության մեջ օգտագործվող մեքենաների կողմից, որպեսզի սնունդը զերծ մնա օտար առարկաներից[3]։

Վերք, որը փակված է թիթեռային կարերով

Միջմաշկային սպեղանիները կպչուն վիրակապեր են, որոնք ունեն մաշկի միջով դեղը տարածելու գործառույթ, այլ ոչ թե վերքը պաշտպանելու[4]։

Թիթեռի փակիչները հայտնի են նաև որպես թիթեռային կարեր։ Սովորաբար բարակ կպչուն ժապավեններ են, որոնք կարող են օգտագործվել փոքր վերքերը փակելու համար։ Դրանք կիրառվում են կտրվածքի վրա այնպես, որ վերքի երկու եզրերը մոտեցվում են իրար։ Դրանք իսկական կարեր չեն, բայց հաճախ կարող են օգտագործվել փոքր վերքերի դեպքում իրական կարերի փոխարեն։ Թիթեռային կարերը կարող են հարմար լինել նրանով, որ հատուկ բժշկական մասնագետի տեղադրման կամ հեռացման կարիք չլինի, և առաջին օգնության հավաքածուներում մշտական կիրառվող վիրակապերից են[5]։

Հատկանշական ապրանքանիշեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Code of Federal Regulations Title 21». 2015 թ․ ապրիլի 1. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 9-ին.
  2. Alcorn, Chauncey (2020 թ․ հունիսի 12). «Band-Aid will make black and brown flesh-toned bandages». CNN. Վերցված է 2021 թ․ մայիսի 25-ին.
  3. «Blue Detectable Plasters». safetyfirstaid.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 2-ին.
  4. Segal, Marian. «Patches, Pumps and Timed Release: New Ways to Deliver Drugs». Food and Drug Administration. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2007 թ․ փետրվարի 24-ին.
  5. «How do I apply butterfly stitches?». www.nhs.uk. 2018 թ․ հունիսի 26.