Մետակրիլաթթու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մետակրիլաթթու
Methacrylic acid 200.svg
Քիմիական բանաձևC₄H₆O₂
Մոլային զանգված86,037 զանգվածի ատոմական միավոր[1] գ/մոլ
Խտություն1,02±0,01 գ/սմ³[2] գ/սմ³
Հալման ջերմաստիճան61±1 °F[2] և 16 °C[3] °C
Եռման ջերմաստիճան325±1 °F[2] °C
Այրման ջերմաստիճան171±1 °F[2]
Գոլորշու ճնշում0,7±0,1 Տոր[2]
Քիմիական հատկություններ
Դասակարգում
CAS համար79-41-4
PubChem4093
EINECS համար201-204-4
SMILESCC(=C)C(=O)O
ЕС201-204-4
RTECSOZ2975000
ChEBI3951
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Մետակրիլաթթու, a-մեթիլակրիլաթթու, СН2= С (СН3)—СООН, չհագեցած միահիմն կարբոնաթթու։ Սուր հոտով, անգույն հեղուկ է, հալման ջերմաստի ճանը՝ 16°С, եռմանը՝ 160, 5°С, խտությունը՝ 1015, 3 կգ/մ³ (20°С-ում)։ Լուծվում է ջրում և օրգանական լուծիչներում։ Մետակրիլաթթուն նատրիումի ամալգամով վերականգնվում է իզոկարագաթթվի, հիմքերի և սպիրտների հետ առաջացնում է մետակրիլատներ [CH2= C (CH3)—COOR]։ Հեշտությամբ պոլիմերվում է՝ առաջացնելով պոլիմետակրիլաթթու, որն անգույն, փխրուն, խիստ խոնավածուծ նյութ է։ Արդյունաբերության մեջ մետակրիլաթթու ստանում են ացետոնից և կապտաթթվից։ Մետակրիլաթթու և նրա ածանցյալներն օգտագործվում են պոլիմերային նյութեր ստանալու համար։ Առավել նշանակություն ունի մեթիիմետակրիլատը, որն օգտագործվում է օրգանական ապակու, կարբօքսիլատային կաուչուկների, անբեկոր ապակու, սոսինձների, իոնափոխանակային խեժերի արտադրության մեջ։ Պոլիմետակրիլաթթվի աղերն օգտագործվում են որպես էմուլգատորներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 474 CC-BY-SA-icon-80x15.png