Կուրանդա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Կուրանդա
ԵրկիրԱվստրալիա Ավստրալիա
Հիմնադրված է1888 թ.
ԲԾՄ357 մետր
Բնակչություն3273 մարդ (օգոստոսի 10, 2021)[1]
Ժամային գոտիUTC+10
Փոստային դասիչ4881
Կուրանդա (Ավստրալիա)##
Կուրանդա (Ավստրալիա)

Կուրանդա (անգլ.՝ Kuranda), քաղաք, որը գտնվում է ավստրալիական Քվինսլենդ նահանգի հյուսիս-արևելքում։ Քաղաքի բնակչությունը 2016 թվականի տվյալներով կազմել է 3008 մարդ։ Քաղաքը գտնվում է Մարիբա Շիր կոմսության կազմում, որի բնակչությունը կազմում է 21.557 մարդ (2016 թվականի տվյալներով)։ Մոտակա խոշոր քաղաաք Քերնսն է (գտնվում է 30 կմ դեպի հարավ)։

Շրջանի դիրքը

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուրանդա քաղաքը գտնվում է Ատերտոն սարահարթի արևելյան ծայրամասում, որտեղ Բերրոն գետը սկսում է կտրուկ վայրէջք։

Քաղաքի արևելյան ծայրամասում գտնվում է հատուկ պաշտպանության տակ գտնվող Կուրանդա և Բերրոն-Գորջ ազգային պարկերը։ Երկու ազգային պարկերն էլ գտնվում են Քվինսլենդի խոնավ արևադարձների գոտում։ Կուրանդայի հարավում է գտնվում Բերրոն-Գորջ անտառային արգելոցը և Formatine Forest արգելոցը։ Քաղաքի կենտրոնի մոտ գտնվում է Ջումրում-Կրիկ արգելոցը, որտեղ պահվում են անհետացման վտանգի տակ գտնվող գորտերի Էնդեմիկ տեսակներ[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև եվրոպացիների գալը Կուրանդայի արևադարձային անտառներում արդեն 10.000 տարի ապրում էին Ջիբուգայցիները։ Եվրոպացիները սկսել են հետազոտել այս հողերը 19-րդ դարում։ Եվրոպացիները Կուրանդայում բնակվել են 1885 թվականին, իսկ երկաթուղային կայարանը Կուրանդայում բացվել է 1915 թվականին։

Փոստատար բաժանմունքները քաղաքում բացվել են 1891 թվականի հունիսի 25-ին[3]։ 1912 և 1913 թվականներին Էրիկ Մոբերգը գլխավորել է արշավախումբը Քվինսլենդում։ Հետազոտությունների ընթացքում հայտնաբերվել են Կուրանդայի բնիկներ[4]։

Կուրանդա հյուրանոց, ~1928

1900-ական թվականներին Կուրանդա քաղաքը սկսել է հետաքրքրել զբոսաշրջիկներին[4]։ Զբոսաշրջիկներին հետաքրքրել են արևադարձային անտառները և տեղացի բնիկները։ Այսօր տեղական տնտեսության հիմնական ուղղությունը համարվում է զբոսաշրջությունը։

Բերրոն-Գորջ հիդրոէլեկտրոկայանը կառուցել են քաղաքից ոչ հեռու, 1960 թվականին։

Գրադարանը բացվել է 1996 թվականին և 2015 թվականին հիմնականորեն վերանորոգվել է[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Kuranda // QuickStatsABS.
  2. «Jumrum Creek Conservation Park: Nature, culture, history» (անգլերեն). Department of National Parks, Recreation, Sport and Racing. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 24-ին.
  3. Premier Postal History. «Post Office List» (անգլերեն). Premier Postal Auctions. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 10-ին.
  4. 4,0 4,1 Henry, Rosita Performing Place, Practising Memories: Aboriginal Australians, Hippies and the State. — Berghahn Books[en], 2012. — С. 6—9. — ISBN 0857455095
  5. «Public Libraries Statistical Bulletin 2016-17» (PDF). Public Libraries Connect. Государственная библиотека Квинсленда. 2017-11. էջ 14. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 30-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կուրանդա» հոդվածին։