Կուրանդա
Բնակավայր | ||
---|---|---|
![]() | ||
Երկիր | ![]() | |
Հիմնադրված է | 1888 թ. | |
ԲԾՄ | 357 մետր | |
Բնակչություն | ▲3273 մարդ (օգոստոսի 10, 2021)[1] | |
Ժամային գոտի | UTC+10 | |
Փոստային դասիչ | 4881 | |
| ||
Կուրանդա (անգլ.՝ Kuranda), քաղաք, որը գտնվում է ավստրալիական Քվինսլենդ նահանգի հյուսիս-արևելքում։ Քաղաքի բնակչությունը 2016 թվականի տվյալներով կազմել է 3008 մարդ։ Քաղաքը գտնվում է Մարիբա Շիր կոմսության կազմում, որի բնակչությունը կազմում է 21.557 մարդ (2016 թվականի տվյալներով)։ Մոտակա խոշոր քաղաաք Քերնսն է (գտնվում է 30 կմ դեպի հարավ)։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կուրանդա քաղաքը գտնվում է Ատերտոն սարահարթի արևելյան ծայրամասում, որտեղ Բերրոն գետը սկսում է կտրուկ վայրէջք։
Քաղաքի արևելյան ծայրամասում գտնվում է հատուկ պաշտպանության տակ գտնվող Կուրանդա և Բերրոն-Գորջ ազգային պարկերը։ Երկու ազգային պարկերն էլ գտնվում են Քվինսլենդի խոնավ արևադարձների գոտում։ Կուրանդայի հարավում է գտնվում Բերրոն-Գորջ անտառային արգելոցը և Formatine Forest արգելոցը։ Քաղաքի կենտրոնի մոտ գտնվում է Ջումրում-Կրիկ արգելոցը, որտեղ պահվում են անհետացման վտանգի տակ գտնվող գորտերի Էնդեմիկ տեսակներ[2]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մինչև եվրոպացիների գալը Կուրանդայի արևադարձային անտառներում արդեն 10.000 տարի ապրում էին Ջիբուգայցիները։ Եվրոպացիները սկսել են հետազոտել այս հողերը 19-րդ դարում։ Եվրոպացիները Կուրանդայում բնակվել են 1885 թվականին, իսկ երկաթուղային կայարանը Կուրանդայում բացվել է 1915 թվականին։
Փոստատար բաժանմունքները քաղաքում բացվել են 1891 թվականի հունիսի 25-ին[3]։ 1912 և 1913 թվականներին Էրիկ Մոբերգը գլխավորել է արշավախումբը Քվինսլենդում։ Հետազոտությունների ընթացքում հայտնաբերվել են Կուրանդայի բնիկներ[4]։

1900-ական թվականներին Կուրանդա քաղաքը սկսել է հետաքրքրել զբոսաշրջիկներին[4]։ Զբոսաշրջիկներին հետաքրքրել են արևադարձային անտառները և տեղացի բնիկները։ Այսօր տեղական տնտեսության հիմնական ուղղությունը համարվում է զբոսաշրջությունը։
Բերրոն-Գորջ հիդրոէլեկտրոկայանը կառուցել են քաղաքից ոչ հեռու, 1960 թվականին։
Գրադարանը բացվել է 1996 թվականին և 2015 թվականին հիմնականորեն վերանորոգվել է[5]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Kuranda // QuickStats — ABS.
- ↑ «Jumrum Creek Conservation Park: Nature, culture, history» (անգլերեն)։ Department of National Parks, Recreation, Sport and Racing։ Արխիվացված է օրիգինալից 2014-08-26-ին։ Վերցված է 2014-08-24
- ↑ Premier Postal History։ «Post Office List» (անգլերեն)։ Premier Postal Auctions։ Արխիվացված է օրիգինալից 2014-05-15-ին։ Վերցված է 2014-05-10
- ↑ 4,0 4,1 Henry, Rosita Performing Place, Practising Memories: Aboriginal Australians, Hippies and the State. — Berghahn Books[en], 2012. — С. 6—9. — ISBN 0857455095
- ↑ «Public Libraries Statistical Bulletin 2016-17»։ Public Libraries Connect։ Государственная библиотека Квинсленда։ 2017-11։ էջ 14։ Արխիվացված է օրիգինալից 2018-01-30-ին։ Վերցված է 2018-01-30
|