Քվինսլենդի խոնավ արևադարձներ
![]() | |
Wet Tropics of Queensland* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
![]() | |
Երկիր | ![]() |
Տիպ | Բնության |
Չափանիշներ | vii, viii, ix, x |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | Ասիական-խաղաղօվկիանոսյան |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 1988 (12 նստաշրջան) |
Համար | 486 |
![]() ![]() | |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ![]() |
Քվինսլենդի խոնավ արևադարձներ (անգլ.՝ Wet Tropics of Queensland), ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտ Ավստրալիայի մայրցամաքային հյուսիսարևելյան ափին՝ Քվինսլենդ նահանգի տարածքում։ Օբյեկտն իրենից ներկայացնում է վայրի բնության շրջան՝ ծածկված խոնավ արևադարձային անտառներով, և տարբերվում է ռելիեֆի բազմազանությամբ (գետեր, կիրճեր, ջրվեժներ, սարեր)։ Գտնվում է Դեյնթրի գետի հովտում՝ զբաղեցնելով 8940 կմ2 տարածք։ Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկվել է 1988 թվականին։
Օբյեկտի տարածքում առանձնանում են երեք հիմնական աշխարհագրական տարածաշրջան՝ Մեծ Ջրբաժան լեռնաշղթայի բարձրավանդակը, Մեծ ժայռերի տարածքն արևելքում և ափամերձ հարթավայրերը։ Սարահարթն ունի խիստ ողողամաշված ռելիեֆ, որը ձևավորվել է ինչպես էրոզիայի, այնպես էլ անցյալում հրաբխային ակտիվության արդյունքում։ Պահպանվել են առանձին լավային կոներ և խառնարանային լճեր։ Մեծ ժայռերի տարածքն իրենից ներկայացնում է խիստ մասնատված տեղանք, որը ենթարկվել է աղետալի էրոզիայի։ Կան բազմաթիվ կիրճեր և ջրվեժներ։ Համաշխարհային ժառանգության օբյեկտի հյուսիսային մասում գտնվում են կորալյան խութերի ընդարձակ շրջաններ։
Կլիմայի տատանվում է թացից մինչև շատ խոնավ։ Տարվա մեջ առանձնանում է երկու սեզոն՝ համեմատաբար չոր ձմեռ ու անձրևային ամառ։ Տեղումների տարեկան միջին քանակը տատանվում է ծովափին 4000 մմ-ից մինչեւ 1200 մմ արևմտյան մասում։ Միջին առավելագույն ջերմաստիճանը ամռանը ափերի մոտ կազմում է 31 °C, ձմռան ամիսներին՝ 5 °C-ով ցածր է։ Սարահարթում և ժայռերի շրջանում ամռանը ջերմաստիճանը տատանվում է 28-ից 17 °C, ձմռանը՝ 22-ից 9 °C[1]:
Բուսական և կենդանական աշխարհները չափազանց հարուստ են. անտառներում գրանցված է շուրջ 380 բուսատեսակներ և 102 տեսակի կենդանիներ, որոնք անհետացման եզրին են կամ համարվում են հազվագյուտ։ Անտառներում բնակվում են Ավստրալիայում գրանցված բոլոր պարկավոր կենդանիների տեսակների 30 % - ը, չղջիկների տեսակների 58% - ը, գորտերի տեսակներ 29 %-ը, սողունների տեսակների 20 % -ը, թիթեռների տեսակների 58 % -ը և թռչունների տեսակների 40%-ը[2]։ Գիտական տեսանկյունից տեղական արևադարձային անտառները կարևոր նշանակություն ունեն, քանի որ Ավստրալիայի հին բուսականության հսկայական կուտակումներ են՝ ձևավորված դեռևս այն ժամանակ, երբ ժամանակակից մայրցամաքը դեռևս Գոնդվանա գերմայրցամաքի մասն էր[2]։ Կան մոտ 136 կմ2 մակերեսով մանգլենու ընդարձակ անտառային տարածքներ։
Տեղական անտառները հանդիսանում են ավստրալիայի բնիկների տարաբնակեցման ավանդական վայր, որոնք բնակեցրել են տարածաշրջանն ավելի քան 50 հազար տարի առաջ[2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Wet Tropics of Queensland» (անգլերեն)։ UNEP-WCMC։ Արխիվացված է օրիգինալից 2009-01-14-ին։ Վերցված է 12 ապրիլի 2009
- ↑ 2,0 2,1 2,2 «Wet Tropics of Queensland» (անգլերեն)։ Australian Government. Department of the Environment, Water, Heritage and the Arts։ Արխիվացված օրիգինալից 2012-03-29-ին։ Վերցված է 12 ապրիլի 2009