Jump to content

Կորսակովի համախտանիշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կորսակովի համախտանիշ
Տեսակփսիխոպաթոլոգիական համախտանիշներ և հիվանդության կարգ
Հիվանդության ախտանշաններfixation amnesia?, Կոնֆաբուլացիա, pseudoreminiscence? և Կրիպտոմնեզիա
Բժշկական մասնագիտությունհոգեբուժություն
ՀՄԴ-9294.0
ՀՄԴ-10F04
Անվանվել էՍերգեյ Կորսակով
 Korsakoff's syndrome Վիքիպահեստում

Կորսակովի համախտանիշ, Կորսակովյան համախտանիշ կամ Կորսակովյան փսիխոզ, ամնեզտիկ համախտանիշի տարատեսակ, առաջանում է վիտամին B1[1] անբավարարության հետևանքով՝ սնուցման խանգարման, հաճախ գանգուղեղային վնասվածքի, գլխուղեղի ուռուցքի, սուր թթվածնաքաղցի պատճառով[2]։

Համախտանիշն անվանվել է այն նկարագրած ռուս հոգեբույժ Ս. Ս. Կորսակովի պատվին։ Համախտանիշի բնութագիրը հրատարակվել է 1887 թվականին[3]։ Կորասկովն այս համախտանիշն առաջին անգամ նկարագրել է որպես ալկոհոլային փսիխոզին հատուկ դրսևորում[3]։ Սակայն, հետագա ուսումնասիրություններում հոգեբույժները բացահայտել են, որ ամնեզտիկ համախտանիշի նմանատիպ կլինիկական պատկեր նկատվում են գլխուղեղի տարբեր հիվանդությունների ժամանակ[3]։

ՀՄԴ-9-ում տեղի է ունեցել հետևյալ բաժանումը. ալկոհոլային Կորսակովյան համախտանիշ (ԽՍՀՄ-ում՝ կոդ 291.11, անգլիական տարբերակում՝ 291.1) և ոչ ալկոհոլային Կորսակովյան համախտանիշ (կոդ՝ 294.0)[4]:

Կլինիկական պատկեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համախանիշի հիմքն է համարվում ֆիկսացիոն ամենզիան, այսինքն ներկա իրադարձությունները հիշելու անհնարինությունը՝ անցյալի հիշողությունների մասնակի պահպանմամբ[5]։ Կապված դրա հետ, առաջանում է «ամնեզտիկ ապակողմնորոշում», այսինքն՝ կողմնորոշման խանգարում. հիվանդները չգիտեն, թե որտեղ են գտնվում, լինելով հիվանդանոցում, չեն կարողանում գտնել իրենց մահճակալը, չեն կարողանում ասել տարին, ամիսը, օրը[6]։ Նաև լինում են կողմնորոշման խանգարումներ՝ տարածությունում և շրջապատող իրականությունում։ Կարող է դիտարկվել նաև պարամնեզիա՝ հիմնականում կոնֆաբուլացիայի տեսքով (երբ հիվանդը հայտնում է հորինված իրադարձությունների մասին) կամ պսևդոռեմինիցենցիա (հիշողական խաբկանքներ՝ ժամանակի մեջ իրադարձությունների տեղաշարժմամբ), կարող են դիտարկվել նաև կրիպտոմնեզիաներ։ Կարող են լինել ուշադրության կենտրոնացման խնդիրներ[5]։

Էմոցիոնալ առումով, հիվանդների մոտ կարող է գերակշռել էյֆորիան և բարեհոգությունը կամ, հակառակը, անտարբերությունն ու ալարկոտությունը[7]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Синдром Корсакова: причины, лечение, прогноз. Пер. с англ. Н. Д. Фирсовой (2018).
  2. А. Дроздов, Е. Гейслер (2017 թ․ սեպտեմբերի 5). Психиатрия: конспект лекций. Эксмо. էջ 59. ISBN 978-5-4250-9076-8.
  3. 3,0 3,1 3,2 Н. М. Жариков, Ю. Г. Тюльпин. Психиатрия: Учебник. — М.: Медицина, 2002. — С. 123—124. — 544 с.
  4. Всемирная организация здравоохранения Раздел V «Международной статистической классификации болезней, травм и причин смерти 9-го пересмотра», адаптированный для использования в СССР. — М., 1983. — С. 16.
  5. 5,0 5,1 М. В. Коркина, Н. Д. Лакосина, А. Е. Личко, И. И. Сергеев 6.2. Основные синдромы нарушений памяти и интеллекта // Психиатрия: Учебник для студ. мед. вузов. — М.: МЕДпресс-информ, 2006. — 576 с. — ISBN 5-98322-217-1
  6. Психиатрия: национальное руководство / под ред. Т. Б. Дмитриевой, В. Н. Краснова, Н. Г. Незнанова, В. Я. Семке, А. С. Тиганова. — М.: ГЭОТАР-Медиа, 2009. — С. 307. — 1000 с. — ISBN 978-5-9704-0664-9
  7. Б. Д. Цыганков, С. А. Овсянников Психиатрия: руководство для врачей. — М.: ГЭОТАР-Медиа, 2011. — С. 407.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կորսակովի համախտանիշ» հոդվածին։