Կոնֆաբուլացիա
Կոնֆաբուլացիա, ոչ ճշգրիտ հիշողություն, որում փաստերը կա՛մ փոփոխված են, կա՛մ կատարվել են այլ (հաճախ մոտակա) ժամանակ քան անձը հիշում է և կարող են միավորված լինել ամբողջությամբ հորինված իրադարձությունների հետ[1]։ Անձինք, ովքեր կոնֆաբուլացիայի են ենթարկում ներկա ժամանակի անստույգ հիշողություններ, որոնք կարող են լինել և՛ թեթև փոփոխություններ, և՛ աբսուրդ հորինվածքներ[2], սովորաբար շատ վստահ են իրենց հիշողությունների վրա՝ չնայած ժխտող ապացույցներին[3]։
Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոնֆաբուլացիան ստելուց տարբեր է, քանի որ անձը թաքցնելու նպատակ չունի և անտեղյակ է, որ տեղեկությունը ճշգրիտ չէ[4]։ Չնայած, որ անձինք կարող են ներկայացնել ակնհայտորեն սխալ տեղեկություն՝ կոնֆաբուլացիան նաև կարող է թվալ կայուն և համեմատաբար ոչ արտասովոր[4]։
Կոնֆաբուլացիայի ամենահայտնի դեպքերում առկա են գլխուղեղի վնասվածքի կամ մտավոր հետամնացության ախտանիշներ[5]։ Այն նաև հանդիպում է հակաքոլիներգական թունավորումից տառապող մարդկանց մոտ, նրանց տարօրինակ կամ իռացիոնալ վարքագծերի մասին հարցաքննելու ժամանակ[6][7]։
Ցանկացած տեսակի կոնֆաբուլացիա ամենից հաճախ տեղի է ունենում ինքնակենսագրական բնույթի հիշողության մեջ և հատկանշական է բարդ և խճճված գործընթացի, որ կարող է ցանկացած պահի սահուն չընթանալ՝ հիշողությունը վերլուծելիս, մտապահելիս կամ հիշելիս[3] Այդ տիպի կոնֆաբուլացիան հաճախ հանդիպում է Կորսակովի սինդրոմում[8]։
Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկու տեսակի կոնֆաբուլացիաներն են՝
- Հրահրված կոնֆաբուլացիաներ․ բնական պատասխան են սխալ հիշողության[9]։ Հաճախ են հանդիպում հիշողության կորստի և մտավոր հետամնացության դեպքերում[10]։
- Ինքնաբուխ կոնֆաբուլացիաներ․ պատահում են ակամայորեն[10][11]։ Հանդիպում են հազվադեպ և հիմնականում մտավոր հետամնացության դեպքերում։ Կարող են ծագել ճակատային բիլթի ախտաբանության և օրգանական ամնեզիայի միջև փոխազդեցությունից[9]։
Ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոնֆաբուլացիան ասոցացվում է հետևյալ բնութագրերի հետ․
- Սովորաբար վերբալ պնդումներ, սակայն կարող են նաև լինել ոչ վերբալ գործողություններ և ժեստեր։
- Կարող է ընդգրկել ինքնակենսագրական և ոչ անձնական տեղեկություն, ինչպիսին են պատմական փաստեր, հեքիաթներ, իմաստաբանական հիշողության այլ տեսքեր։
- Պնդումը կարող է լինել արտառոց կամ համաձայնեցված։
- Պնդումի մանրամասները կարող են սխալ լինել։
- Հորինվածքի մանրամասները սովորաբար վերցված են անձի իրական հիշողություններից, մտքերից։
- Ոչ մի թաքնված պատճառ չկա այս երևույթի համար։
- Որոշ անձինք ավելի հավանական է, որ կոնֆաբուլացիայի կենթարկվեն քան ուրիշները։ Այն կախված է նրանց անհատականության կառուցվածքից[4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Fotopoulou A., Conway M. A., Solms M. (2007)։ «Confabulation: Motivated reality monitoring»։ Neuropsychologia 45 (10): 2180–2190։ PMID 17428509։ doi:10.1016/j.neuropsychologia.2007.03.003
- ↑ «Truth about Confabulation»։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-03-ին։ Վերցված է 2017-02-16
- ↑ 3,0 3,1 Nalbantian edited by Suzanne, Matthews, Paul M., McClelland, James L. (2010)։ The memory process : neuroscientific and humanistic perspectives։ Cambridge, Mass.: MIT Press։ ISBN 978-0-262-01457-1
- ↑ 4,0 4,1 4,2 Moscovitch M. 1995. "Confabulation". In (Eds. Schacter D.L., Coyle J.T., Fischbach G.D., Mesulum M.M. & Sullivan L.G.), Memory Distortion (pp. 226–251). Cambridge, MA: Harvard University Press.
- ↑ Sivolap IuP Damulin IV (2013)։ «[Wernicke encephalopathy and Korsakoff's psychosis: clinical-pathophysiological correlation, diagnostics and treatment]»։ Zh Nevrol Psikhiatr Im S S Korsakova 113 (6 Pt 2): 20–6։ PMID 23887463
- ↑ «Erowid BZ Vault : Effects»
- ↑ «Erowid Experience Vaults: BZ - Army Volunteer Account, Edgewood Arsenal - 60851»
- ↑ Kopelman M. D., Thomson A. D., Guerrini I, Marshall E. J. (2009)։ «The Korsakoff Syndrome: Clinical Aspects, Psychology and Treatment»։ Alcohol and Alcoholism 44 (2): 148–154։ PMID 19151162։ doi:10.1093/alcalc/agn118
- ↑ 9,0 9,1 Kopelman M. D. (1987)։ «Two types of confabulation»։ Journal of Neurology, Neurosurgery, and Psychiatry 50 (11): 1482–7։ PMC 1032561։ PMID 3694207։ doi:10.1136/jnnp.50.11.1482
- ↑ 10,0 10,1 Metcalf Kasey, Langdon, Robyn, Coltheart, Max (փետրվարի 1, 2007)։ «Models of confabulation: A critical review and a new framework»։ Cognitive Neuropsychology 24 (1): 23–47։ PMID 18416482։ doi:10.1080/02643290600694901
- ↑ Gilboa A. (ապրիլի 13, 2006)։ «Mechanisms of spontaneous confabulations: a strategic retrieval account»։ Brain 129 (6): 1399–1414։ doi:10.1093/brain/awl093