Սերգեյ Կորսակով
Սերգեյ Կորսակով Сергей Корсаков | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 22, 1854 Գուս Խրուստալնի, Վլադիմիրսկի գավառ, Վլադիմիրի նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | մայիսի 1, 1900 (46 տարեկան) Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] բնական մահով |
Գերեզման | Alekseevskoe cemetery |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | հոգեբան և հոգեբույժ |
Հաստատություն(ներ) | Մոսկվայի կայսերական համալսարան |
Գործունեության ոլորտ | հոգեբուժություն |
Ալմա մատեր | Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետ և Մոսկվայի Ի. Սեչենովի անվան առաջին պետական բժշկական համալսարան |
Գիտական աստիճան | բժշկության դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն |
Գիտական ղեկավար | Aleksei Kozhevnikov? |
Եղել է գիտական ղեկավար | Q17057250? |
Հայտնի աշակերտներ | Vladimir Serbsky? |
Պարգևներ | |
![]() |
Սերգեյ Սերգեևիչ Կորսակով (ռուս.՝ Сергей Сергеевич Корсаков, հունվարի 22, 1854, Գուս Խրուստալնի, Վլադիմիրսկի գավառ, Վլադիմիրի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - մայիսի 1, 1900, Մոսկվա, Ռուսական կայսրություն[1]), ռուս հոգեբույժ, հոգեբուժության մոսկովյան դպրոցի հիմնադիրը, հասարակական գործիչ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1875 թ. ավարտել է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1892 թ. եղել է Մոսկվայի համալսարանի պրոֆեսոր և նյարդա-հոգեբուժական կլինիկայի ղեկավար։ 1887 թ. պաշտպանել է դոկտորական դիսերտացիա «Ալկոհոլային պարալիզ» թեմայով, որը նրան մեծ հռչակ բերեց։
Կորսակովն առաջինը նկարագրեց պոլիներիտիկ պսիխոզը՝ հիշողության բնորոշ խանգարումներով, որը Բժշկագիտության միջազգային 12-րդ կոնգրեսում (Մոսկվա, 1897 թ.) անվանվեց «Կորսակովի հիվանդություն» (կորսակովյան պսիխոզ)։
Հոգեբուժության մեջ նոզոլոգիական ուղղության հիմնադիրներից է, դասական «Հոգեբուժության դասընթաց»-ի (1893) հեղինակը։ Նկարագրել է շիզոֆրենիան, որպես ինքնուրույն հիվանդություն՝ անվանելով այն «դիզնոյա»։ Եղել է նյարդախտաբանների և հոգեբույժների մոսկովյան ընկերության հիմնադիրը, «Նյարդախտաբանություն և հոգեբուժություն» ամսագրի ստեղծողը, բժիշկների «Պիրոգովյան ընկերության» վարչության նախագահը։
Կորսակովի անունով է կոչվում (1949) Մոսկվայի առաջին բժշկական ինստիտուտի հոգեբուժական կլինիկան (Իվան Միխայիլովիչ Սեչենովի անվան)։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- В. М. Банщиков. С. С. Корсаков (жизнь и творчество). — Москва։ Всесоюзное научное медицинское общество невропатологов и психиатров, 1967. — 340 с. — 3000 экз.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Корсаков Сергей Сергеевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 663)։ ![]() |
- Հունվարի 22 ծնունդներ
- 1854 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Մայիսի 1 մահեր
- 1900 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Ալեքսեևյան գերեզմանատանը թաղվածներ
- Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ռուս հոգեբույժներ
- Մոսկվայի պետական համալսարանի շրջանավարտներ
- Ռուս հասարակական գործիչներ
- Բժշկական գիտությունների դոկտորներ
- Ռուս հոգեբաններ
- Մոսկվայի պետական համալսարանի դասախոսներ