Կրիպտոմնեզիա
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Կրիպտոմնեզիա (հուն. kryptos - թաքնված, գաղտնի + mneme - հիշողություն), պարամնեզիայի այնպիսի տեսակ է, երբ մարդը չի կարողանում հիշել, թե երբ է տեղի ունեցել այս կամ այն իրադարձությունը. երազո՞ւմ, թե՞ իրականում, ի՞նքն է գրել բանաստեղծություն, թե՞ ուղղակի հիշում է կարդացածը, անձա՞մբ է եղել հայտնի երաժիշտի համերգին, թե՞ միայն լսել է դրա մասին խոսակցություններ։ Այլ կերպ ասած՝ մոռացվում է այս կամ այն տեղեկատվության աղբյուրը։ Այլոց մտքերը, այլոց արվեստը, որը ինչ-որ ժամանակ ընդունվել են մարդու կողմից, որոշ ժամանակ անց սկսում են ընկալվել որպես սեփական։
«Կրիպտոմնեզիա» եզրույթը առաջարկվել է հոգեբանության պրոֆեսոր Թեոդոր Ֆլուրնուայի կողմից, մեդիում Սմիթ Հելենին ուսումնասիրելուց անմիջապես հետո, որը այսպես կոչված «ավտոմատ գրվածքների» միջոցով տեղեկացնում էր իր անցած կյանքերի մասին և Մարսի բնակիչների հետ իր կապերի մասին։ Ֆլուրնուան եզրակացրեց, որ «Մարսի գրագրության» լեզուն շատ նման է մեդիումի մայրենի ֆրանսերենին և որ նրա հայտնությունները ոչ այլ ինչ են, քան ենթագիտակցական երևակայություն՝ հիմնված մեծ մասամբ մոռացված աղբյուրների վրա։