Կորյուն Նիկողոսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Նիկողոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Կորյուն Նիկողոսյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 22, 1939 |
Ծննդավայր | Ձորաղբյուր, Աբովյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | 1976 |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | նկարիչ |
Կորյուն Նիկողոսյան (հունիսի 22, 1939, Ձորաղբյուր, Աբովյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - 1976, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գեղանկարիչ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կորյուն Նիկողոսյանը ծնվել է Կոտայքի շրջանի Ձորաղբյուր գյուղում, 1939 թվականին։ Հիվանդության պատճառով դպրոց հաճախել է մինչև 6-րդ դասարան։ Եղել է ինքնուս նկարիչ։ Աշխատել է դիմանկարաների, թեմատիկ կոմպոզիցիաների ժանրերում։ Նիկողոսյանի կտավներին բնորոշ են ներամփոփ ու թախծոտ, խորհելու և կենսափիլիսոփայությանը դիմելու կարողունակ այլաբանական բանաստեղծական կերպարները, որոնցից յուրաքանչյուրի մեջ կա նկարչի անձը, ապրելակերպի և անկաշկանդ մտածողության արտացոլումը։ Չտրվելով գեղանկարչության հայտնի ուղղություններին՝ Նիկողոսյանը ստեղծել է ինքնատիպն ու յուրահատուկը՝ այն զարգացնելով ազգային գեղարվեստական ոգու և ավանդույթների հենքի վրա։ Իր ապրած 37 տարիների ընթացքում նկարիչն ստեղծել է մոտ 100 աշխատանք։
Կորյուն Նիկողոսյանի ստեղծագործությունների գերակշռող մասը պահպանվում է նրա հարազատների կողմից՝ նկարչի տուն-արվեստանոցում, որը վերածվել է տուն-թանգարանի (մասնավոր)։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/af/%D4%BF%D5%B8%D6%80%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6_%D5%86%D5%AB%D5%AF%D5%B8%D5%B2%D5%B8%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB_%D5%BF%D5%B8%D6%82%D5%B6-%D5%A9%D5%A1%D5%B6%D5%A3%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6.jpg/220px-%D4%BF%D5%B8%D6%80%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6_%D5%86%D5%AB%D5%AF%D5%B8%D5%B2%D5%B8%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB_%D5%BF%D5%B8%D6%82%D5%B6-%D5%A9%D5%A1%D5%B6%D5%A3%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6.jpg)
Անհատական ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մոսկվա, 1971
- Կրասնոդար, 1975
- Հայաստանի նկարչի տուն, 1975
- Հայաստանի ժուռնալիստների տուն, 1983
- Նարեկացի արվեստի միություն, Երևան, 2009[1]
Կորյուն Նիկողոսյանի աշխատանքները 1967 թվականին ցուցադրվել են Դանիայում։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/c3/%D4%BF%D5%B8%D6%80%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6_%D5%86%D5%AB%D5%AF%D5%B8%D5%B2%D5%B8%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB_%D5%BF%D5%B8%D6%82%D5%B6-%D5%A9%D5%A1%D5%B6%D5%A3%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6_%281%29.jpg/220px-%D4%BF%D5%B8%D6%80%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6_%D5%86%D5%AB%D5%AF%D5%B8%D5%B2%D5%B8%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB_%D5%BF%D5%B8%D6%82%D5%B6-%D5%A9%D5%A1%D5%B6%D5%A3%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6_%281%29.jpg)
Մեջբերումներ Կորյուն Նիկողոսյանի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]
Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կորյուն Նիկողոսյան, Կատալոգ, 1974
- Կորյուն Նիկողոսյան, Կատալոգ, 2008
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Նարեկացի» արվեստի միությունը ցուցահանդես է կազմակերպել` նվիրված Կորյուն Նիկողոսյանի 70-ամյակին
- ↑ Կորյուն Նիկողոսյան , Կատալոգ, 2008.