Jump to content

Կոպի օրենք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կոպի օրենք, կանոն, ըստ որի՝ տեսակների էվոլյուցիոն զարգացման ընթացքում անհատների չափերը հակված են մեծանալու[1]։ Կանոնն անվանվել է՝ ի պատիվ հնէաբան Էդվարդ Կոպի[2][3]։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանոնը ցուցադրվել է բազմաթիվ օրինակներով (ներառյալ՝ անողնաշարավորներ, դինոզավրեր, կաթնասուններ), այնուամենայնիվ, այն չի դրսևորվում բոլոր տաքսոնոմիական մակարդակներում[4]։ Էդվարդ Կոպը հստակորեն չի ձևակերպել կանոնը[5], այն ավելի ճանաչելի է դարձել Չարլզ Դեպրեի (Կոպ-Դեպրեի օրենք[6][7]) և Թեոդոր Էյմերի միջոցով[5]։ «Կոպի օրենք» անվանումն առաջարկել է Բեռնարդ Ռենշը[2][5]։

Մարմնի չափսերի մեծացումը զուգորդվում է բարելավված հարմարվածության հետ մի շարք պատճառներով, այնուամենայնիվ, ուղեկցվում է ինչպես անհատի, այնպես էլ ողջ պոպուլյացիայի համար որոշ թերություններով։ Առավել մեծ տեսակներից կազմված խմբերը ավելի շատ են հակված ոչնչացման, ինչը կարող է հանդես գալ որպես սահմանափակում ավելի մեծ օրգանիզմների առաջացման համար։

Էվոլյուցիոն առավելություններ և թերություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չափսերի մեծացման արդյունքում օրգանիզմը կարող է ձեռք բերել էվոլյուցիոն առավելություններ, ներառյալ՝ լավագույն պաշտպանություն գիշատիչների դեմ, սննդի ավելի բազմազան ընտրություն, կյանքի տևողության ավելացում, ուղեղի խոշորացում, դիմակայում կլիմայի երկարաժամկետ փոփոխություններին։

Առավելությունների հետ մեկտեղ ի հայտ են գալիս որոշ թերություններ՝ պտղաբերության նվազում (r-ռազմավարության փոխարեն K-ռազմավարության օգտագործում), ջրի և սննդի մեծ կարիք։

Կիրառելիություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ հնէաբաններ կասկածի տակ են դնում Կոպի կանոնի համընդհանուր կիրառելիությունը՝ երբեմն դա համարելով վիճակագրական արտեֆակտ[1][8][9]։

Տարբեր երկրաբանական դարաշրջաններում հայտնի են բազմաթիվ օրինակներ, որոնք հակասում են Կոպի կանոնին։ Հաճախ է նկատվում տեսակների չափսերի աճ, բայց այս գործընթացը համընդհանուր չէ։ Օրինակ՝ կավճի ժամանակաշրջանի փափկամարմինների շրջանում չափսերի մեծացումը նկատվում է ավելի հազվադեպ, քան դրանց պահպանումը կամ նվազումը[10]։ Հաճախ Կոպի կանոնը նկատվում է միայն որոշակի տաքսոնոմիական մակարդակներում, օրինակ՝ կանոնը նկատվում է կարգի, այլ ոչ թե ընտանիքի մակարդակում, կամ դրսևորվում է միայն տաքսոնի առանձին խմբերում[10]։

Մինչև մ.թ.ա. 542 միլիոն տարին ընկած ժամանակահատվածում գոյություն ունեցած ծովային կենդանիների շուրջ 15 հազար խմբի վերլուծությունը ցույց է տվել Կոպի կանոնի կիրառելիությունը և կենդանի օրգանիզմների ծավալների մեծացման ընդհանուր միտումը[11]։

Կանոնի կիրառելիությունը հաճախ ցուցադրվում է կաթնասունների էվոլյուցիայում, չնայած էֆեկտն ավելի արտահայտված է խոշոր տեսակների շրջանում[12]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Hone DW; Benton M. J. The evolution of large size: how does Cope's Rule work?(անգլ.) // Нп3 : journal. — 2005. — Т. 20. — № 1. — С. 4—6. — doi:10.1016/j.tree.2004.10.012 — PMID 16701331.
  2. 2,0 2,1 Нп3 Histological Changes Correlated with Evolutionary Changes of Body Size(անգլ.) // Evolution (журнал) : journal. — Т. 2. — № 3. — С. 218—230. — doi:10.2307/2405381 |месяц=9 |год=1948}}
  3. Нп3 An Explanation for Cope's Rule (und) // Evolution (журнал). — Т. 27. — № 1. — С. 1—26. — doi:10.2307/2407115 |месяц=3 |год=1973}}
  4. D. Jablonski, «Body size and macroevolution», In Evolutionary Paleobiology (Jablonski, D. et al., eds), 1996, p. 256—289
  5. 5,0 5,1 5,2 Polly, P. D.; Alroy, J. Cope's Rule(անգլ.) // Science. — 1998. — Т. 282. — № 5386. — С. 50—51. — doi:10.1126/science.282.5386.47f — Bibcode1998Sci...282...47P
  6. Monroe, M. J.; Bokma, F. Little evidence for Cope's rule from Bayesian phylogenetic analysis of extant mammals(անգլ.) // Нп3 : journal. — 2010. — Т. 23. — № 9. — С. 2017—2021. — doi:10.1111/j.1420-9101.2010.02051.x
  7. Charles Jean Julien Depéret (1907). Les transformations du monde animal (French). E. Flammarion.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. Gould, Stephen Jay Cope's rule as psychological artefact(անգլ.) // Nature. — 1997. — Т. 385. — № 6613. — С. 199—200. — doi:10.1038/385199a0 — Bibcode1997Natur.385..199G
  9. https://books.google.am/books?id=Wp1iAGi0m00C&pg=PA202&lpg=PA202
  10. 10,0 10,1 Laurin, M. The evolution of body size, Cope's rule and the origin of amniotes(անգլ.) // Systematic Biology : journal. — 2004. — Т. 53. — № 4. — С. 594—622. — doi:10.1080/10635150490445706 — PMID 15371249.
  11. «Bigger is better: 19th century hypothesis gets fresh endorsement». Reuters (անգլերեն). 2015 թ․ փետրվարի 19. Վերցված է 2019 թ․ հուլիսի 24-ին.
    Закон Копа доказали для морских животных Արխիվացված 2019-09-15 Wayback Machine
    Payne, Jonathan L. (2015 թ․ փետրվարի 20). «Cope's rule in the evolution of marine animals». Science (անգլերեն). էջեր 867–870. doi:10.1126/science.1260065. Վերցված է 2019 թ․ հուլիսի 24-ին.
  12. John Alroy (1998 թ․ մայիսի 1). «Cope's Rule and the Dynamics of Body Mass Evolution in North American Fossil Mammals» (PDF) (անգլերեն). SCIENCE VOL. 280. doi:10.1126/science.280.5364.731. Վերցված է 2019 թ․ հուլիսի 24-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Закон Копа — Джеймс Трефил, «Природа науки. 200 законов мироздания», Geleos, Элементы.ру, 2007 (James Trefil. Cassel’s Laws of Nature: An A-Z of Laws and Principles Governing the Workings of Our Universe, 2002)
  • Вернадский В. И. Живое вещество. — М., 1978. — С. 92

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]