Կոնստանտին Կունին
Կոնստանտին Կունին | |
---|---|
Ծնվել է | մայիսի 20, 1909 |
Ծննդավայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | նոյեմբերի 23, 1941 (32 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | տնտեսագետ |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Լենինգրադի արևելյան ինստիտուտ |
Կոնստանտին Իլյիչ Կունին (ռուս.՝ Константин Ильич Кунин, մայիսի 20, 1909, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 23, 1941, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս խորհրդային գրող, արևելագետ, տնտեսագետ։ Աշխարհագրական հայտնագործությունների պատմության վերաբերյալ գրքերի հեղինակ է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոնստանտին Կունինը ծնվել է 1909 թվականի մայիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում[1]։ Չորս տարեկանից սովորել է օտար լեզուներ, 5 տարեկանում սովորել է կարդալ։ 16 տարեկանում ավարտել է դպրոցը։ Ընդունվել է Լենինգրադի արևելյան կենդանի լեզուների ինստիտուտ, սովորել է չինագիտություն։ 1930 թվականին ավարտել է ինստիտուտը և աշխատանքի է անցել Արտաքին առևտրի մենաշնորհի գիտահետազոտական ինստիտուտում։ Այնտեղ նա գրել է խոշոր աշխատություն «Կաուչուկի համաշխարհային շուկան» թեմայով[2]։ Տպագրվել է 1937 թվականից[1]։ Գրել է մեծ ճանապարհորդների մի շարք կենսագրություններ՝ Վասկո դա Գամա, Կորտես, Մագելան, Աֆանասի Նիկիտինի, Հյուսիսային Ամերիկայի հետազոտողների մասին։ Վերամշակել և համալրել է Լեոնարդ Աուսվեյտի «Ինչպես են բացահայտել երկրագունդը» գիրքը[3]։ Եղել է համամիութենական աշխարհագրական ընկերության և ԽՍՀՄ գրողների միության անդամ[1]։
Հայրենական մեծ պատերազմի սկսվելուց հետո կամավոր միացել է ԽՍՀՄ գրողների միությանը կից ձևավորված ժողովրդական աշխարհազորի ջոկատին[1]։
144-րդ հրաձգային դիվիզիայի 449-րդ հրաձգային գնդի 2-րդ կարգի թարգմանիչ Կունինը զոհվել է 1941 թվականի նոյեմբերի 23-ին[1] Մոսկվայի մերձակայքում՝ Իվանևո գյուղի մոտ տեղի ունեցած հարձակման ժամանակ։ Թաղվել է Մոսկվայի մարզի Օդինցովսկի շրջանի Սավվինսկայա Սլոբոդա գյուղում։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Կինը՝ Ռիտա Յակովլևան, զոհվել է 1941 թվականի հոկտեմբերին Վյազմայի մոտ։ Նրանց միակ դուստրը զոհվել է 3 տարեկան հասակում[2]։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Кунин К. И. Мировой рынок каучука. — М.—Л.: Внешторгиздат, 1937.
- Кунин К. И. Магеллан. — М.: Молодая гвардия, 1940. — (Жизнь замечательных людей).
- Кунин К. И. Васко да Гама. — 2-е изд. — М.: Молодая гвардия, 1947. — (Жизнь замечательных людей).
- Кунин К. И. За три моря. Путешествие Афанасия Никитина. — М.: Детская литература, 2009. — (Школьная библиотека). — ISBN 978-5-08-005230-9
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Каталог «Жизнь замечательных людей», 1933—1963. Молодая гвардия, 1963. С. 159
- ↑ 2,0 2,1 К. Кунин. За три моря. Путешествие Афанасия Никитина. 2009
- ↑ Izvestia de la Société russe de géographie, Том 79. 1947
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Советские детские писатели. М., 1961.