Կոնստանտին Կունին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կոնստանտին Կունին
К. И. Кунин.jpg
Ծնվել էմայիսի 20, 1909(1909-05-20)
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էնոյեմբերի 23, 1941(1941-11-23) (32 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունտնտեսագետ
Լեզուռուսերեն
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
ԿրթությունԼենինգրադի արևելյան ինստիտուտ

Կոնստանտին Իլյիչ Կունին (ռուս.՝ Константин Ильич Кунин, մայիսի 20, 1909(1909-05-20), Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 23, 1941(1941-11-23), Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս խորհրդային գրող, արևելագետ, տնտեսագետ։ Աշխարհագրական հայտնագործությունների պատմության վերաբերյալ գրքերի հեղինակ է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնստանտին Կունինը ծնվել է 1909 թվականի մայիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում[1]։ Չորս տարեկանից սովորել է օտար լեզուներ, 5 տարեկանում սովորել է կարդալ։ 16 տարեկանում ավարտել է դպրոցը։ Ընդունվել է Լենինգրադի արևելյան կենդանի լեզուների ինստիտուտ, սովորել է չինագիտություն։ 1930 թվականին ավարտել է ինստիտուտը և աշխատանքի է անցել Արտաքին առևտրի մենաշնորհի գիտահետազոտական ինստիտուտում։ Այնտեղ նա գրել է խոշոր աշխատություն «Կաուչուկի համաշխարհային շուկան» թեմայով[2]։ Տպագրվել է 1937 թվականից[1]։ Գրել է մեծ ճանապարհորդների մի շարք կենսագրություններ՝ Վասկո դա Գամա, Կորտես, Մագելան, Աֆանասի Նիկիտինի, Հյուսիսային Ամերիկայի հետազոտողների մասին։ Վերամշակել և համալրել է Լեոնարդ Աուսվեյտի «Ինչպես են բացահայտել երկրագունդը» գիրքը[3]։ Եղել է համամիութենական աշխարհագրական ընկերության և ԽՍՀՄ գրողների միության անդամ[1]։

Հայրենական մեծ պատերազմի սկսվելուց հետո կամավոր միացել է ԽՍՀՄ գրողների միությանը կից ձևավորված ժողովրդական աշխարհազորի ջոկատին[1]։

144-րդ հրաձգային դիվիզիայի 449-րդ հրաձգային գնդի 2-րդ կարգի թարգմանիչ Կունինը զոհվել է 1941 թվականի նոյեմբերի 23-ին[1] Մոսկվայի մերձակայքում՝ Իվանևո գյուղի մոտ տեղի ունեցած հարձակման ժամանակ։ Թաղվել է Մոսկվայի մարզի Օդինցովսկի շրջանի Սավվինսկայա Սլոբոդա գյուղում։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինը՝ Ռիտա Յակովլևան, զոհվել է 1941 թվականի հոկտեմբերին Վյազմայի մոտ։ Նրանց միակ դուստրը զոհվել է 3 տարեկան հասակում[2]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Кунин К. И. Мировой рынок каучука. — М.—Л.: Внешторгиздат, 1937.
  • Кунин К. И. Магеллан. — М.: Молодая гвардия, 1940. — (Жизнь замечательных людей).
  • Кунин К. И. Васко да Гама. — 2-е изд. — М.: Молодая гвардия, 1947. — (Жизнь замечательных людей).
  • Кунин К. И. За три моря. Путешествие Афанасия Никитина. — М.: Детская литература, 2009. — (Школьная библиотека). — ISBN 978-5-08-005230-9

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Советские детские писатели. М., 1961.