Կալինովսկի Կոնստանտին (բել.` Կաստուս) Սեմյոնովիչ, (հունվարի 21, 1838 - մարտի 3, 1864), հեղափոխական-դեմոկրատ, Լիտվայի և Բելառուսի1863-1864 թվականի ապստամբության ղեկավարներից։ Ավարտել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը (1860)։ Կալինովսկու աշխարհայացքը ձևավորվել է Ա. Գերցենի, Ն. Չեռնիշևսկու գաղափարների ազդեցությամբ։ Վ. Վրուբլևսկու և ուրիշների հետ 1861 թվականին հեղափոխական խմբակներ է ստեղծել Գրոդնոյի և Վիլնոյի (Վիլնյուսի) նահանգներում։ 1862 թվականին Բելոստոկում կազմակերպել է ընդհատակյա տպարան, որտեղ հրատարակել է «Մուժիցկայա պրավդա» («Мужицкая правда») բելառուսական առաջին հեղափոխական թերթը (1862-1863)։ Գլխավորելով ապստամբությունը Բելառուսում՝ Կալինովսկին հանդես է եկել գյուղացիությանը պայքարի մեջ լայնորեն ընդգրկելու օգտին։ Ձերբակալվել է 1864 թվականի հունվարի վերջին և մահապատժի ենթարկվել Վիլնյուսում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 175)։