Կոնստանտին Կալինովսկի
Կոնստանտին Կալինովսկի լեհ.՝ Wincenty Konstanty Kalinowski | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 2, 1838 |
Ծննդավայր | Մոստովլանի, Q27899397?, Grodno County, Grodno Governorate, Vilna Governorate-General, Ռուսական կայսրություն |
Մահացել է | մարտի 22, 1864 (26 տարեկանում) |
Մահվան վայր | Վիլնյուս, Vilna Governorate, Ռուսական կայսրություն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Ազգություն | լիտվին |
Մայրենի լեզու | բելառուսերեն |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի համալսարան |
Երկեր | Q3011984? |
Մասնագիտություն | լրագրող, գրող և քաղաքական գործիչ |
Konstanty Kalinowski Վիքիպահեստում |
Կալինովսկի Կոնստանտին (բել.` Կաստուս) Սեմյոնովիչ, (հունվարի 21, 1838 - մարտի 3, 1864), հեղափոխական-դեմոկրատ, Լիտվայի և Բելառուսի 1863-1864 թվականի ապստամբության ղեկավարներից։ Ավարտել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը (1860)։ Կալինովսկու աշխարհայացքը ձևավորվել է Ա. Գերցենի, Ն. Չեռնիշևսկու գաղափարների ազդեցությամբ։ Վ. Վրուբլևսկու և ուրիշների հետ 1861 թվականին հեղափոխական խմբակներ է ստեղծել Գրոդնոյի և Վիլնոյի (Վիլնյուսի) նահանգներում։ 1862 թվականին Բելոստոկում կազմակերպել է ընդհատակյա տպարան, որտեղ հրատարակել է «Մուժիցկայա պրավդա» («Мужицкая правда») բելառուսական առաջին հեղափոխական թերթը (1862-1863)։ Գլխավորելով ապստամբությունը Բելառուսում՝ Կալինովսկին հանդես է եկել գյուղացիությանը պայքարի մեջ լայնորեն ընդգրկելու օզտին։ Ձերբակալվել է 1864 թվականի հունվարի վերջին և մահապատժի ենթարկվել Վիլնյուսում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |