Կոնդեսա, Մեխիկոյի Կվատեումոկ ավանի շրջաններից մեկը։ Գտնվում է Զոնա Ռոսայից հյուսիս, Սոկալո հրապարակից 4-5 կմարևմուտք։ Բաղկացած է երեք թաղամասերից կամ հարևանություններից՝ Colonia Condesa, Colonia Hipódromo և Colonia Hipódromo Condesa։
Կոնդեսա նշանակում է կոմսուհի, անվանվել է ի պատիվ Միրավալի կոմսուհի Մարիա Մագդալենա Դավալոս դե Բրակամոնտես Օրոզկոյի, որի հողատարածքները ձգվում էին ներկայիս Colonia Roma և Tacubaya վայրերով։ Գաղութային շրջանում տարածքը պատկանում էր երկու կոմսուհիների։ 19-րդ դարի վերջում, 20-րդ դարի սկզբում սկսվեց հողատարածքների տարանջատումը և Colonia Condesa հիմնադրվեց 20-րդ դարի սկզբում։
Կոնդեսան համարվում է ժամանակակից տարածք, հայտնի է երիտասարդ գործարարներով, արվեստագետներով, ուսանողներով և մտավորականներով։ Այստեղ են գտնվում մեծ թվով միջազգային ռեստորաններ, գիշերային ակումբներ, չնայած որ տարածքը հիմնականում բնակեցված է։
2011 թվականին Կոնդեսան և հարակից Colonia Roma շրջանը համարվեցին «Տուրիստական մոգական վայր» ("Barrio Mágico Turístico")[1][2]։ Պողոտաները լայն են, կանաչապատ։ Հիմնականում բնակեցված է, սակայն կան բազմաթիվ ռեստորաններ, սրճարաններ, խանութներ, պատկերասրահներ[3]։ Հայտնի է Rosario Castellanos գրախանութը, որտեղ կա սրճարան, թատրոն, մանկական ժամանցի վայր[4][5], Café La Gloria սրճարանը, որը գործում է տասնամյակից ավել[6]։ Սրճարաններն ու բարերը հիմնականում կենտրոնացած են Ամստերդամ և Միչոական պողոտաներում[7]։
↑«En el Corazón de Colonia Condesa» [In the Heart of Colonia Condesa] (Spanish). Mexico: Estilos de Vida Magazine. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 31-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)(չաշխատող հղում)
↑«Librerias mexicanas incorporan elementos de diversion; [Source: Expansion]» [Mexican bookstores incorporate fun elements]. NoticiasFinancieras (Spanish). Miami. 2006 թ․ մարտի 7. էջ 1.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
↑«Esta el bar Malverde de moda en la Condesa» [Malverde bar is in fashion in Condesa]. Reforma (Spanish). Mexico City. 2006 թ․ մարտի 26. էջ 14.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
↑«Escaparate» [Escape]. Reforma (Spanish). Mexico City. 2004 թ․ դեկտեմբերի 12. էջ 2.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
↑«Para variar... visite la Ciudad de Mexico» [For a change of pace… visit Mexico City]. Reforma (Spanish). Mexico City. 2000 թ․ հոկտեմբերի 6. էջ 2.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Condesa140Արխիվացված 2018-11-15 Wayback Machine Somos un espacio para que compartas lo que haces, a dónde vas y lo que te gusta de la Condesa a través del Hash։ #condesa140