Կոկկեդալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոկկեդալ
Տեսակquarter?
Երկիր Դանիա
ՎարչատարածքFredensborg Municipality? և Հյորսհոլմ
Անվանված էKokkedal castle?
Քարտեզ
Քարտեզ

Կոկկեդալ (դան․՝ Kokkedal), քաղաք Դանիայում՝ Հյորսհոլմ կոմունայում՝ Մայրաքաղաքային տարածաշրջանի կազմում։ Քաղաքը գտնվում է Հյուսիսային Զելանդիայի և Դանիայի ափին՝ երկու քաղաքների՝ Նիվայի և Հյորսհոլմի միջև՝ Կոպենհագենից 30 կիլոմետր դեպի հյուսիս։ Ըստ 2011 թվականի վիճակագրության՝ քաղաքում ապրում է 9585 մարդ[1]։ Քաղաքի բնակչության 56 %-ը թուրքական և արաբական ծագում ունեցող ներգաղթյալներ են՝ իրենց երկրորդ ու երրորդ սերնդի երեխաներով։ Բնակչության 44 %-ը կազմում են բնիկները[2]։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքում է գտնվում Կոկկեդալի ամրոցը, որը կառուցվել է 1540 թվականին ռիկսորդի անդամ, Դանիայի թագավորի զարմիկ Էրիկ Բանների կողմից։ Այսօր ամրոցում կա հյուրանոց, կոնֆերանսի դահլիճ և գինու մառան[3]։

Հայտնի բնիկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Միխայել Մյորկյով՝ հեծանվորդ

Սկանդալ՝ կապված ամանորյա տոնածառի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոկկեդալի երկաթուղային կայարանը

2012 թվականի նոյեմբերին քաղաքի տեղական վարչակազմի որոշմամբ, որը մեծամասամբ բաղկացած էր մուսուլմաններից, որոշվել է Սուրբ ծննդի օրը քաղաքի կենտրոնում տոնածառ չդնել (հին ավանդույթ, որը պահպանվում է Դանիայի բոլոր քաղաքներում) այն պատրվակով, որ դրա ձեռքբերման ծախսերը կկազմեն յոթ հազար կրոն։ Միաժամանակ, նույն թվականին վարչակազմը 60 հազար կրոն է ծախսել մուսուլմանական Կուրբան Բայրամ տոնի կազմակերպման համար[4]։ Դա բողոքի ալիք է առաջացրել քաղաքի բնիկների մոտ, որոնք կազմում են քաղաքի բնակչության մոտ 40 %-ը։ Դանիացի գործարար Յոնաս Քրիստենսենն առաջարկել է անձամբ վճարել տոնածառի և սուրբծննդյան տոնի կազմակերպման համար, սակայն վարչակազմը մերժել է այդ առաջարկը։ Նրա ներկայացուցիչներից մեկը՝ Էգեդալսվենգեի բնակարանային խորհրդի անդամ Իսմայիլ Մեստազին, նշել է, որ դա «սկզբունքի հարց է, ոչ թե փողի», և, լինելով մուսուլման, մտադիր չէ քրիստոնեական տոներ կազմակերպել մի քաղաքում, որտեղ քրիստոնյաները փոքրամասնություն են կազմում[5]։ Այն բանից հետո, երբ այդ լուրը լայնորեն տարածվել է ԶԼՄ-ներում, քաղաք են ժամանել հեռուստալրագրողներ, որոնք որոշել են հեռուստառեպորտաժ նկարահանել, սակայն նրանց վրա հարձակվել են դիմակավորված մի խումբ անհայտ անձինք՝ նրանց մեղադրելով նեոնացիզմի մեջ։ Բռնկված սկանդալից հետո շրջանի վարչակազմը լուծարվել է, իսկ տոնածառը դրվել է հրապարակում։ Վարչակազմի նախկին անդամ Կարին Լեգարդ Հանսենը, որը մեծ դեր էր խաղացել սուրբծննդյան տոնածառի տեղադրման իրավունքի համար մղված պայքարում, ստիպված է եղել հեռանալ քաղաքից անհայտ անձանց կողմից ստացած բազմաթիվ սպառնալիքների պատճառով[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Statistikbanken tabel BEF44
  2. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 24-ին.
  3. «Danish Castle Kokkedal Slot». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 25-ին.
  4. «Власти запретили ставить в датском городе рождественскую елку: мусульманам она ни к чему». newsru. 2012 թ․ նոյեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին.
  5. «В одном из городов Дании мусульманская община выступила против празднования Рождества». Радио Свобода. 2012 թ․ նոյեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 19-ին.
  6. «Европа: похищение рождественской елки». rg.ru.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Lisbet Hein, "Kokkedal", s. 7-56 i: Hørsholm Egns Museum Årbog 2004, 2004. ISBN 87-87371-38-3.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոկկեդալ» հոդվածին։