Կուրբան Բայրամ
Կուրբան Բայրամ արաբ․՝ عيد الأضحى | |
---|---|
![]() Տոնական ճաշատեսակներ | |
Տեսակ | կրոնական տոն |
Ամսաթիվ | 10 Dhu al-Hijjah? |
Տոնվում է | Արաբական աշխարհ, Թուրքիա, Ալբանիա, Բոսնիա և Հերցեգովինա |
Հաստատված | Մուհամմադ մարգարե |
Տոնում | մզկիթ |
Ավանդույթներ | Իդ նամազ, Իդ մուբարաք, Կուրբան (զոհաբերություն) |
Տոնական կերակուր | գառան միս և Տավարի միս |
Կուրբան Բայրամ[1] կամ ’Իդ ալ Ադհա (արաբ․՝ عيد الأضحى` զոհաբերության տոն), մուսուլմանական տոն, որով ավարտվում է հաջը: Այն տոնվում է Ուրազա Բայրամ տոնից 70 օր անց Զուլ հիդջա ամսվա 10-րդ օրը` ի նշան Իբրահիմ մարգարեի զոհաբերության:
Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]
Համաձայն Ղուրանի` Ջաբրայիլ հրեշտակապետը երազում հայտնվել է Իբրահիմ մարգարեին և հայտնում Ալլահի կամքը` զոհաբերելու իր որդուն: Ղուրանում որդու անունը չի հիշատակվում, սակայն մուսուլման պատմիչները մշտապես կիրառում են Իսմայիլ անունը: Ի հակադրումն իսլամական ավանդության` հուդակայական ավանդության մեջ նշվում է Իբրահիմի մյուս որդու` Իսհակի (Իսահակի) անունը: Իբրահիմը մեկնում է Մինայի հովիտը, այն վայրը, որտեղ ներկայումս գտնվում է Մեքքան: Իբրահիմը այնտեղ սկսել է պատրաստվել: Նրա որդին, իմանալով այդ մասին, չի ընդվզել, քանի որ հավատարիմ էր Ալլահին և իր հորը: Սակայն դա փորձություն էր Ալլահի կողմից, և մինչ Իբրահիմը պատրաստվում էր զոհաբերել որդուն, Ալլահը արեց այնպես, որ դանակը չկտրի: Որդու փոխարեն Իբրահիմը զոհաբերում է մի գառ, իսկ Ալլահը նրան տեղեկացնում է, որ ունենալու է ևս մեկ որդի` Իսհակին:
Տոնակատարություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կուրբան Բայրամ տոնի ժամանակ մուսուլմանները պետք է ինքնամաքրվեն և հագնեն մաքուր և տոնական հագուստներ: Նրանք կրկնում են տոնական աղոթքը` թաքբիրը ասելով` «Ալլահու ակբար, Ալլահու ակբար, Ալլահու ակբար լյա իլահա իլլյա Լլահու վա Լլահու ակբար, Ալլահու ակբար վա լի Լլահի լը խմադ: Ալլահու ակբար, Ալլահու ակբար, Ալլահու ակբար: Ալլահու ակբար քաբիրան վա լհամդու լի Լլահի քասիրան վա սուբհանա Լլահի բուկրատան վա ասիլա»[2]: Թաքբիրը անհրաժեշտ է կրկնել առավոտյան մզկիթ գնալու ճանապարհին:
Մզկիթում տեղի է ունենում տոնական աղոթք, որից հետո ընթերցվում է խուտբա: Այն սովորաբար սկսվում է Ալլահի և Մուհամմադ մարգարեի հիշատակումից, այնուհետև բացատրվում է հադջի ծագումը և զոհաբերության կարգը: Ավագ մոլլան հաճախ ընթերցում է մարգարեությունը հանգավորված քառյակներով:
Իսլամադավան երկրներում Կուրբան Բայրամը համարվում է ոչ աշխատանքային օր: Կան երկրներ, որտեղ այն տոնվում է երեք օր:
Շնորհավորանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կուրբան Բայրամի օրը ընդունված է այցելել բարեկամներին և շնորհավորել նրանց տոնի կապակցությամբ: Թուրքերը, օրինակ, ասում են Iyi bayramlar` Բարի տոներ, իսկ արաբախոս մուսուլմանները ավանդաբար միմյանց շնորհավորում են հետևյալ բառերով`
- Իդ Մուբարաք (արաբ․՝ عيد مبارك)` Թող օրհնվի այս տոնը,
- Իդի քում մուբարաք (արաբ․՝ عيدكم مبارك)` Թող օրհնվի Ձեր տոնը
- Իդ ալ Ադհա մուբարաք (արաբ․՝ عيد الأضحى مبارك)` Թղ օրհնվի զոհաբերության տոնը
- Թաքաբբալյա Լլահու միննա վա մին կում (արաբ․՝ تقبل الله منا ومنكم)` Թող Ալլահը ընդունի մեզնից և ձեզնից:
- Թաքաբբալյա Լլահու միննա վա մին կում սյալիհու լյա մալ (արաբ․՝ تقبل الله منا ومنكم صالحالاعمال) Թող ընդունի Ալլահը մեզնից և ձեզնից ճշմարտացի գործեր
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Русский орфографический словарь Российской академии наук. Отв. ред. В. В. Лопатин.
- ↑ Ամեն ինչ Կուրբան Բայրամ տոնի մասին
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- О жертвоприношении в Исламе и положениях, связанных с ним
- Праздник жертвоприношения
- Адха Исмаила или Акеда Ицхака?
- Правила жертвоприношения
|