Jump to content

Կոլոլակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոլոլակ
Տեսակկերակուր
Ենթատեսակապուր
Առաջացման երկիր Հայաստան
Հիմնականգառան միս

Կոլոլակ (մեծ քյուֆթա), հայկական կերակուր։ Պատրաստում են հիմնականում տավարի թարմ մսից։ Միսը փայտե թակիչով ծեծում են սալաքարի վրա, խառնում սոխ, աղ, պղպեղ և այլ համեմունքներ, ձեռքով հարում մինչև համաձույլ զանգված դառնալը, պատրաստում խոշոր գնդիկներ, եփում են ջրում և ուտում յուղով կամ սոխառածով։ Առանձնապես հայտնի են Կամոյի (Նոր Բայազետի) և Էջմիածնի կոլոլակները։ Կոլոլակի մյուս տեսակը (մանր քյուֆթա) պատրաստում են աղացած մսով, համեմունքից բացի խառնում բրինձ կամ ձավար, գնդիկները եփում ջրում, երբեմն՝ մսի արգանակում, որի մեջ լցնում են բրինձ կամ ձավար։ Կոլոլակը պատրաստում են Հայաստանի գրեթե բոլոր գավառներում, տարածված է նաև այլ ժողովուրդների մեջ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 514