Jump to content

Կլիսթենես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կլիսթենես
հին հունարեն՝ Κλεισθένης
Դիմանկար
Ծնվել էմ. թ. ա. 565[1] կամ մոտ մ. թ. ա. 570[2][3]
ԾննդավայրՀին Աթենք
Մահացել էմ.թ.ա. 1 հազարամյակ
Մահվան վայրՀին Աթենք
ՔաղաքացիությունՀին Աթենք
ԵրկերAthenian Revolution?
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Ծնողներհայր՝ Megacles?[4][5], մայր՝ Agariste of Sicyon?[5]
Զբաղեցրած պաշտոններԱթենքի արխոնտ
 Cleisthenes Վիքիպահեստում

Կլիսթենես (Κλεισθένης, մ. թ. ա. 565[1] կամ մոտ մ. թ. ա. 570[2][3], Հին Աթենք - մ.թ.ա. 1 հազարամյակ, Հին Աթենք), մ.թ.ա VI դարի օրենսդիր Աթենքում։ Գլխավորել է Պիսիստրատյանների բռնապետության դեմ շարժումը և սպարտացիների օգնությամբ մ.թ.ա 510 թ.-ին տապալել այն։ Մ.թ.ա 509 թ.-ից անցկացրել է դեմոկրատական բարեփոխումներ, որոնք վերացրել են տոհմային կարգի վերջին մնացորդներն Աթենքում։ Տոհմային 4 ֆիլայի փոխարեն ստեղծել է 10 նոր ֆիլա՝ տերիտորիալ սկզբունքով, որի հետևանքով զգալիորեն թուլացել է տոհմական ավագանու ազդեցությունը։ Վարչական, տնտեսական, պաշտամունքային և քաղաքական սկզբնական միավորներ են դարձել դեմերը՝ գյուղական շրջանները։ Ստեղծվել է 10 ստրատեգոսից կազմված կոլեգիա, որը գլխավորել է աթենական զորքը։ Դեմոկրատիայի հակառակորդների և բռնապետություն հաստատելու փորձերի դեմ պայքարելու համար մտցրել է օստրակիսմոս։ Կլիսթենեսի բարեփոխումներն ամրապնդել են աթենական դեմոսի հաղթանակը տոհմական արիստոկրատիայի նկատմամբ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլիսթենես» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 483