Կլեմենտինում (գրադարան)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Կլեմենտինում (գրադարան) | |
---|---|
Երկիր` | Չեխիա[1] |
Ճարտարապետական ոճ` | բարոկկո ճարտարապետություն |
Ճարտարապետ` | Յոհան Լուկաս ֆոն Հիլդեբրանդտ, Kilián Ignaz Dientzenhofer?, František Maxmilián Kaňka?, Giovanni Domenico Orsi? և Carlo Lurago? |
Կլեմենտինում (լատին․՝ Clementinum), ճիզվիտական կոլեգիումի բարոկկո ոճի շենքերի ամբողջություն, որը ներկայումս զբաղեցնում է Չեխական Հանրապետության Ազգային գրադարանը։ Այն գտնվում է Պրահայի Ստարե-Մեստո թաղամասում, Կառլի կամուրջի մոտ։ Իր 20 000 քառակուսի մետր մակերեսով Կլեմենտինումը չեխական մայրաքաղաքի պատմա-ճարտարապետական կոմպլեքսների մեջ չափերով զիջում է միայն Պրահայի ամրոցին։ 2005 թվականից հաշվառված է «Աշխարհի հիշողություն» միջազգային ցուցակում։
Կլեմենտինում անունն առաջացել է Միջնադարում այդ տեղում եղած սբ. Կլիմենտի ժամատան անունից։ Ճիզվիտական կոլեգիումը Պրահայում ի հայտ է եկել 1552 թվականին և արդեն 17-րդ դարում վդարձել էր ճիզվիտների պատրաստման աշխարհի խոշորագույն կենտրոններից մեկը։ 1622 թվականին Կլեմենտինում է տեղափոխվում Կառլի համալսարանի գրադարանը։ Կլեմենտինումի ղեկավար Յան Մարեկ Մարչին, ի վիճակի չլինելով վերծանել ձեռագրերից մեկը, ուղարկում է այն Հռոմ՝ հանրագիտակ Կիրխերին։ Ձեռագիրն այժմ հայտնի է Վոյնիչի ձեռագիր անվամբ և առաջվա նման մնում է չվերծանված։ Ճիզվիտների միաբանության վերացումից հետո՝ 1773 թվականին, Մարիա Թերեզիայի հրամանով կոլեգիումը վերաձևավորվում է կրթական-գրադարանային կենտրոնի։
Կլեմենտինումի շենքերի ամբողջությունն ներառում է 18-րդ դարի հասարակական շենքերի մի ամբողջ շարք, որոնք նախագծել են հաբսբուրգյան բարոկկոյի այնպիսի վարպետներ, ինչպիսիք են Կառլո Լուգարոն. Կիլիան Իգնաց Դինցենգոֆերը և Ֆրանտիշեկ Մաքսիմիլիան Կանկան.
- աստղագիտական աստղադիտարանը (1722 թվական),
- Հայելային մատուռը (1724 թվական,
- համալսարանայի գրադարանը (1727 թվական),
- մաթեմատիկական թանգարանը (1752 թվական),
- Կենտրոնական Եվրոպայում առաջին օդերևութաբանական կայանը (1751 թվական)։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Կլեմենտինումի բակի շատրվանը
-
Կլեմենտինումի արևմտյան կողմի մուտքը
-
Փրկչի ճիզվիտական կաթոլիկ եկեղեցին գիշերային լուսավորմամբ
-
Պրահան Կլեմենտինումի տանիքից
-
Կլեմենտինումի միջանցքը
-
Կլեմենտինումի ընթերցասրահը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ archINFORM (գերմ.) — 1994.