Կլեմենտինում (գրադարան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կլեմենտինում (գրադարան)
Երկիր` Չեխիա[1]
Ճարտարապետական ոճ`բարոկկո ճարտարապետություն
Ճարտարապետ`Յոհան Լուկաս ֆոն Հիլդեբրանդտ
Քարտեզ
Քարտեզ
Կլեմենտինումի գլխավոր մուտքը

Կլեմենտինում (լատին․՝ Clementinum), ճիզվիտական կոլեգիումի բարոկկո ոճի շենքերի ամբողջություն, որը ներկայումս զբաղեցնում է Չեխական Հանրապետության Ազգային գրադարանը։ Այն գտնվում է Պրահայի Ստարե-Մեստո թաղամասում, Կառլի կամուրջի մոտ։ Իր 20 000 քառակուսի մետր մակերեսով Կլեմենտինումը չեխական մայրաքաղաքի պատմա-ճարտարապետական կոմպլեքսների մեջ չափերով զիջում է միայն Պրահայի ամրոցին։ 2005 թվականից հաշվառված է «Աշխարհի հիշողություն» միջազգային ցուցակում։

Կլեմենտինում անունն առաջացել է Միջնադարում այդ տեղում եղած սբ. Կլիմենտի ժամատան անունից։ Ճիզվիտական կոլեգիումը Պրահայում ի հայտ է եկել 1552 թվականին և արդեն 17-րդ դարում վդարձել էր ճիզվիտների պատրաստման աշխարհի խոշորագույն կենտրոններից մեկը։ 1622 թվականին Կլեմենտինում է տեղափոխվում Կառլի համալսարանի գրադարանը։ Կլեմենտինումի ղեկավար Յան Մարեկ Մարչին, ի վիճակի չլինելով վերծանել ձեռագրերից մեկը, ուղարկում է այն Հռոմ՝ հանրագիտակ Կիրխերին։ Ձեռագիրն այժմ հայտնի է Վոյնիչի ձեռագիր անվամբ և առաջվա նման մնում է չվերծանված։ Ճիզվիտների միաբանության վերացումից հետո՝ 1773 թվականին, Մարիա Թերեզիայի հրամանով կոլեգիումը վերաձևավորվում է կրթական-գրադարանային կենտրոնի։

Կլեմենտինումի շենքերի ամբողջությունն ներառում է 18-րդ դարի հասարակական շենքերի մի ամբողջ շարք, որոնք նախագծել են հաբսբուրգյան բարոկկոյի այնպիսի վարպետներ, ինչպիսիք են Կառլո Լուգարոն. Կիլիան Իգնաց Դինցենգոֆերը և Ֆրանտիշեկ Մաքսիմիլիան Կանկան.

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. archINFORM (գերմ.) — 1994.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]