Կլաուդիա Լյոշ
Կլաուդիա Լյոշ | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Բնօրինակ անուն՝ | գերմ.՝ Claudia Lösch |
Ազգություն՝ | ավստրիացի |
Մասնագիտացում՝ | լեռնադահուկորդ և quizzer |
Երկիր՝ | Ավստրիա |
Ծննդյան ամսաթիվ՝ | հոկտեմբերի 19, 1988 (35 տարեկան) |
Ծննդավայր՝ | Վիեննա, Ավստրիա |
Կլաուդիա Լյոշ (գերմ.՝ Claudia Lösch, հոկտեմբերի 19, 1988, Վիեննա, Ավստրիա), ավստրիացի պարալիմպիկ լեռնադահուկորդուհի, 2010 թվականի Պարալիմպիկ խաղերի կրկնակի չեմպիոն, աշխարհի վեցակի չեմպիոն, 2006, 2010 և 2014 թվականների Պարալիմպիկ խաղերի մեդալակիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կլաուդիա Լյոշը ծնվել է 1988 թվականի հոկտեմբերի 19-ին Վիեննայում։ 1994 թվականին ավտովթարի հետևանքով կորցրել է երկու ոտքը։ Մեծացել է Պյոլայում, 2007 թվականին ավարտել է դպրոցը Հորնում և ընդունվել Ինսբրուքի համալսարան, որտեղ սովորել է քաղաքագիտություն[1]։ 2002 թվականից Կլաուդիա Լյոշը հանդես է գալիս Ավստրիայի լեռնադահուկի հավաքականի կազմում (նստած մարզիկներ)։
Լեռնադահուկային սպորտի բնագավառում Կլաուդիա Լյոշի առաջին հաջողությունը եղել է բրոնզե մեդալը Թուրինում անցկացված Պարալիմպիկ խաղերում (արագ վայրէջք)։ 2010 թվականին Վանկուվերում նա նվաճել է ոսկե մեդալներ (սլալոմ ու սուպերհսկա), ինչպես նաև արժանացել է արծաթե մեդալի սուպերհամակցությունում ու բրոնզե մեդալի արագ վայրէջքում[1]։ Կլաուդիա Լյոշը պարբերաբար մասնակցել է աշխարհի գավաթի խաղարկություններին[2]. հաղթել է 2008/2009 և 2009/2010 մրցաշրջաններում։ Երեք անգամ դարձել է Եվրոպայի գավաթակիր (2003/2004, 2004/2005, 2005/2006 մրցաշրջաններ)։
2014 թվականին Սոչիում անցկացված Պարալիմպիկ խաղերում նվաճել է արծաթե մեդալներ սուպերհսկա և սուպեր սլալոմ ձևերում։ Կլաուդիա Լյոշը մեդալների է արժանացել նաև աշխարհի առաջնություններում. 2013 թվականի աշխարհի առաջնությունում նա նվաճել է երեք ոսկե մեդալ, իսկ 2015 թվականի աշխարհի առաջնությունում՝ չորս մեդալ, որոնցից երեքը՝ ոսկե[1]։
Լեռնադահուկային սպորտից բացի Կլաուդիա Լյոշը հետաքրքրվում է մեծ և սեղանի թենիսով, ինչպես նաև խաղում է «Տիրոլ» պարալիմպիկ բասկետբոլի թիմում։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Եվրոպայի գավաթակիր – 2003/2004, 2004/2005, 2005/2006
- Աշխարհի գավաթակիր – 2008/2009, 2009/2010
- Աշխարհի չեմպիոն – 2013 (երեք ոսկե մեդալ), 2015 (երեք ոսկե մեդալ)
- Օլիմպիական խաղեր
- Չեմպիոն (2010)
- Արծաթե մեդալակիր (2010, 2014)
- Բրոնզե մեդալակիր (2006, 2010)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Claudia Lösch, geschichte.landesmuseum.net, retrieved 26 January 2014
- ↑ «Mono-skier Schaffelhuber in Canada class by itself». Idowa. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 26-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք (գերմ.) (անգլ.)
- Կլաուդիա Լյոշը 2010 թվականի Ձմեռային պարալիմպիկ խաղերի ժամանակ ՅուԹյուբում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլաուդիա Լյոշ» հոդվածին։ |
|