Կիրովսկի շրջան (Դոնի Ռոստով)
| |||
Արձան Կիրովսկի շրջանում | |||
Երկիր | Ռուսաստան | ||
Կարգավիճակ | Ռուսաստանի քաղաքի շրջան | ||
Մտնում է | Դոնի Ռոստով | ||
Բնակչություն | ▼59 561 մարդ (2021)[1] | ||
Տարածք | 18,6 | ||
Հիմնադրված է | 1936 թ. | ||
Առաջին հիշատակում | 1936 | ||
Լուծարված է | 1936 | ||
Հեռախոսային կոդ | 863 | ||
Անվանված է | Սերգեյ Կիրով | ||
rostov-gorod.info/administration/territorial_unit/kirovsky-district/istoriya/ |
Կիրովսկի շրջան (ռուս.՝ Кировский район), վարչատարածքային միավոր, Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի 8 շրջաններից մեկը։ Ձևավորվել է 1936 թվականին։
Այստեղ են գտնվում Հարավային դաշնային տարածաշրջանի, Ռոստովի մարզի և հենց քաղաքի բոլոր հիմնական վարչական մարմինները, ֆինանսական և առևտրային խոշորագույն ընկերությունները, ինչպես նաև մշակութային կենտրոնները։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հատկանշական է, որ շրջանի ստեղծման պատմությունը համընկնում է Դոնի ռոստով քաղաքի հիմնադրման պատմության հետ։ Դրա մասին են վկայում Դմիտրի Ռոստովսկու ամրոցի հետքերը Մայիսի 1-ի անվան զբոսայգում և Հարուստ աղբյուրը, որից ըստ ավանդության ջուր է խմել Պետրոս I կայսրը։ Հենց այստեղ է 1749 թվականին հիմնադրվել քաղաքը։ Սեդովա փողոցը համարվում է Դոնի Ռոստով քաղաքի հայտնի և նախկին կենտրոնական փողոցը։
Այդ ժամանակից ի վեր շրջանի տարածքը քաղաքի կենտրոնն է։ Այն եղել է կարևոր շատ իրադարձությունների վայր, որոնք մտել են քաղաքի պատմության մեջ։ 18-րդ դարի երկրորդ կեսին Ռոստովը խոշորագույն պաշտպանական և առեւտրային կենտրոն էր։ Այստեղից էին գյուղատնտեսական ապրանքներ, մետաղներ ուղարկել արտասահման։ Ականատեսները պնդում էին, որ Ռուսաստանի հարավում գտնվող ոչ մի նավահանգիստ չի ունեցել Ռոստովի արտահանման նման արագ աճ։ 1857 թվականին Ռոստովում ի հայտ է եկել առաջին արդյունաբերական ձեռնարկությունը։ Մոտավորապես նույն ժամանակ էլ ձեռնարկվել են Հարուստ ջրհորից ջրատար կառուցելու առաջին փորձերը։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության թվաքանակը | ||||||
---|---|---|---|---|---|---|
1959[2] | 1970[3] | 1979[4] | 1989[5] | 2002[6] | 2009[7] | 2010[8] |
109 626 | ↘98 496 | ↘94 150 | ↘81 484 | ↘69 024 | ↘59 922 | ↗65 987 |
2012[9] | 2013[10] | 2014[11] | 2015[12] | 2016[13] | 2017[14] | 2018[15] |
↘65 681 | ↘65 322 | ↘65 239 | ↘64 702 | ↘64 019 | ↘63 499 | ↘62 782 |
2019[16] | 2020[17] | 2021[18] | ||||
↘61 857 | ↘61 218 | ↘59 561 |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կիրովսկի շրջանի տարածքում գտնվում են ավելի քան 40 բանկային հաստատություններ, այդ թվում՝ «Ցենտր-Ինվեստ», «Հարավարևմտյան բանկ», «Ստելա բանկ» և այլն։ Քաղաքի կենտրոնում գտնվելու փաստը նպաստում է ձեռնարկությունների առևտրային, հասարակական սննդի, կենցաղային սպասարկման ցանցի ներդրմանը, այդ թվում՝ 913 առևտրային ձեռնարկություններ, 263 հասարակական սննդի ձեռնարկություններ և 274 կենցաղային սպասարկման։
Շրջանում կան բազմաթիվ հաջողակ արդյունաբերական ձեռնարկություններ։ «Դոնի ծխախոտ» ԲԲԸ զբաղեցնում է Ռուսաստանում ծխախոտի շուկայի զգալի մասը։ Շրջանի արդյունաբերական հատվածի զարգացման գործում իրենց ներդրումն են ունեցել նաև այնպիսի ձեռնարկություններ, ինչպիսիք են «Դոնոբուվ» ՓԲԸ, «Ռոստովի պրոթեզաօրթոպեդիկ ձեռնարկություն» ՓԲԸ-ն, «Յուժտրուբովոդստրոյ» ԲԲԸ, «Կավէլեկտրոմոնտաժ» ԲԲԸ և այլն։
Փողոցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մշակույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ունենալով մեծ մշակութային ժառանգություն՝ Կիրովսկի շրջանը շարունակում է խնամքով պահպանել և բազմապատկել այն։ Երաժշտական թատրոնը, Մարզային ֆիլհարմոնիան, Գավառագիտական մարզային թանգարանը, Տիկնիկային թատրոնը, Դոնի հանրային գրադարանը, «Բուրևեստնիկ» կինոթատրոնը, Կինոյի տունը Ռոստովի բնակիչների սիրելի վայրերն են։ Մեծ ժողովրդականություն են վայելում «Բրիզ» և «Ալիք» լողավազաններ։ Պուշկինսկայա փողոցը Դոնի գետափը, Դոնի ձախ ափը եղել են քաղաքի բնակիչների հանգստի հայտնի գոտիները։ Շրջանի ամենայուրօրինակ տեսարժան վայրերից մեկը Գազետնի փողոցի հանրային զուգարանն է[19]։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շրջանի տարածքում են տեղակայված բազմաթիվ հայտնի բարձրագույն ուսումնական հաստատություններ, օրինակ՝ Ռոստովի պետական համալսարանը, Ռոստովի պետական ճարտարագիտական համալսարանը, Ռոստովի պետական տնտեսագիտական համալսարանը, Նովոռոսիյսկի ծովային ակադեմիայի մասնաճյուղը։ Ռոստովի բժշկական քոլեջը և Ռոստովի Գ. Սեդովի անվան ծովային քոլեջը տալիս են միջին մասնագիտական կրթություն, իսկ Ռոստովի պետական ճարտարագիտական համալսարանի լիցեյում, բժշկական լիցեյում, № 19 բանկ լիցեյում, № 17 «Սոկրատ» մասնագիտական տեխնիկումում ստանում են նախնական մասնագիտական կրթություն։ Կրթական ոլորտում ընդգրկված են նաև 10 դպրոց և 18 նախադպրոցական ուսումնական հաստատություններ։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կիրովսկի շրջանը յուրահատուկ է իր ճարտարապետությամբ։ Բազմաթիվ շինություններ պատմական, մշակութային, ճարտարապետական հուշարձաններ են։ Դրան զուգահեռ շատ շենքեր ունեն մաշվածության բարձր տոկոս, քանի որ դրանց մեծ մասը կառուցվել են դեռևս 19-րդ դարում։ Բուռն շինարարությունը ևս շրջանի ժամանակակից կյանքի բնորոշ գծերից է։ 2003 թվականից շրջանի վերակառուցման հիման վրա կատարվել է բնակելի թաղամասերի համալիր արդիականացում։ Քաղաքաշինական համալիրների նախագծերի իրականացումը թույլ է տալիս ոչ միայն ամբողջությամբ վերացնել խարխուլ և վթարային շենքերը, այլև բարելավել շրջանի սոցիալական ենթակառուցվածքը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://rosstat.gov.ru/storage/mediabank/tab-5_VPN-2020.xlsx (ռուս.)
- ↑ «Всесоюзная перепись населения 1959 года. Численность городского населения РСФСР, её территориальных единиц, городских поселений и городских районов по полу» (ռուսերեն). Демоскоп Weekly. Արխիվացված է օրիգինալից 2013-05-28-ին. Վերցված է 2013-09-25-ին.
- ↑ «Всесоюзная перепись населения 1970 года Численность городского населения РСФСР, ее территориальных единиц, городских поселений и городских районов по полу» (ռուսերեն). Демоскоп Weekly. Արխիվացված է օրիգինալից 2013-09-29-ին. Վերցված է 2013-09-25-ին.
- ↑ «Всесоюзная перепись населения 1979 года Численность городского населения РСФСР, ее территориальных единиц, городских поселений и городских районов по полу» (ռուսերեն). Демоскоп Weekly. Արխիվացված օրիգինալից 2021-11-07-ին. Վերցված է 2013-09-25-ին.
- ↑ «Всесоюзная перепись населения 1989 г. Численность городского населения РСФСР, ее территориальных единиц, городских поселений и городских районов по полу» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2011-09-26-ին.
- ↑ «Всероссийская перепись населения 2002 года. Том. 1, таблица 4. Численность населения России, федеральных округов, субъектов Российской Федерации, районов, городских поселений, сельских населённых пунктов - райцентров и сельских населённых пунктов с населением 3 тысячи и более» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2012-02-03-ին.
- ↑ «Численность постоянного населения Российской Федерации по городам, посёлкам городского типа и районам на 1 января 2009 года» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2015-05-18-ին. Վերցված է 2014-01-02-ին.
- ↑ Итоги Всероссийской переписи населения 2010 года. Том 1. Численность и размещение населения Ростовской области
- ↑ «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям. Таблица 35. Оценка численности постоянного населения на 1 января 2012 года» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2013-05-16-ին. Վերցված է 2014-05-31-ին.
- ↑ «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2013 года» (ռուսերեն). М.: Федеральная служба государственной статистики Росстат. 2013. Արխիվացված է օրիգինալից 2013-10-12-ին. Վերցված է 2013-11-16-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ location (link) - ↑ «Таблица 33. Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2014 года» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2014-08-10-ին. Վերցված է 2014-08-02-ին.
- ↑ «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2015 года». Արխիվացված է օրիգինալից 2015-08-06-ին. Վերցված է 2015-08-06-ին.
- ↑ Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2016 года
- ↑ «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2017 года». 2017-07-31. Արխիվացված է օրիգինալից 2017-07-31-ին. Վերցված է 2017-07-31-ին.
- ↑ «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2018 года». Արխիվացված է օրիգինալից 2018-07-26-ին. Վերցված է 2018-07-25-ին.
- ↑ «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2019 года». Վերցված է 2019-07-31-ին.
- ↑ «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2020 года» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2020-10-17-ին. Վերցված է 2020-10-17-ին.
- ↑ «Таблица 5. Численность населения России, федеральных округов, субъектов Российской Федерации, городских округов, муниципальных районов, муниципальных округов, городских и сельских поселений, городских населенных пунктов, сельских населенных пунктов с населением 3000 человек и более» (XLSX) (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022-09-01-ին. Վերցված է 2022-09-01-ին.
- ↑ Ростов-на-Дону и окрестности. Тайны степного мегаполиса. / Под ред. О.А. Хорошева. — Ростов-на-Дону: Наш регион, 2009. — 128 с. — ISBN 978-5-904422-01-1.