Կիրովսկի շրջան (Դոնի Ռոստով)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կիրովսկի շրջան

Զինանշան

Արձան Կիրովսկի շրջանում
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ԿարգավիճակՌուսաստանի քաղաքի շրջան
Մտնում էԴոնի Ռոստով
Բնակչություն60 098 մարդ (2021)[1]
Տարածք18,6
Հիմնադրված է1936 թ.
Առաջին հիշատակում1936
Լուծարված է1936
Հեռախոսային կոդ863
Անվանված էՍերգեյ Կիրով
rostov-gorod.info/administration/territorial_unit/kirovsky-district/istoriya/

Կիրովսկի շրջան (ռուս.՝ Кировский район), վարչատարածքային միավոր, Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի 8 շրջաններից մեկը։ Ձևավորվել է 1936 թվականին։

Այստեղ են գտնվում Հարավային դաշնային տարածաշրջանի, Ռոստովի մարզի և հենց քաղաքի բոլոր հիմնական վարչական մարմինները, ֆինանսական և առևտրային խոշորագույն ընկերությունները, ինչպես նաև մշակութային կենտրոնները։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հատկանշական է, որ շրջանի ստեղծման պատմությունը համընկնում է Դոնի ռոստով քաղաքի հիմնադրման պատմության հետ։ Դրա մասին են վկայում Դմիտրի Ռոստովսկու ամրոցի հետքերը Մայիսի 1-ի անվան զբոսայգում և Հարուստ աղբյուրը, որից ըստ ավանդության ջուր է խմել Պետրոս I կայսրը։ Հենց այստեղ է 1749 թվականին հիմնադրվել քաղաքը։ Սեդովա փողոցը համարվում է Դոնի Ռոստով քաղաքի հայտնի և նախկին կենտրոնական փողոցը։

Այդ ժամանակից ի վեր շրջանի տարածքը քաղաքի կենտրոնն է։ Այն եղել է կարևոր շատ իրադարձությունների վայր, որոնք մտել են քաղաքի պատմության մեջ։ 18-րդ դարի երկրորդ կեսին Ռոստովը խոշորագույն պաշտպանական և առեւտրային կենտրոն էր։ Այստեղից էին գյուղատնտեսական ապրանքներ, մետաղներ ուղարկել արտասահման։ Ականատեսները պնդում էին, որ Ռուսաստանի հարավում գտնվող ոչ մի նավահանգիստ չի ունեցել Ռոստովի արտահանման նման արագ աճ։ 1857 թվականին Ռոստովում ի հայտ է եկել առաջին արդյունաբերական ձեռնարկությունը։ Մոտավորապես նույն ժամանակ էլ ձեռնարկվել են Հարուստ ջրհորից ջրատար կառուցելու առաջին փորձերը։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության թվաքանակը
1959[2]1970[3]1979[4]1989[5]2002[6]2009[7]2010[8]
109 62698 49694 15081 48469 02459 92265 987
2012[9]2013[10]2014[11]2015[12]2016[13]2017[14]2018[15]
65 68165 32265 23964 70264 01963 49962 782
2019[16]2020[17]2021[18]
61 85761 21859 561

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիրովսկի շրջանի տարածքում գտնվում են ավելի քան 40 բանկային հաստատություններ, այդ թվում՝ «Ցենտր-Ինվեստ», «Հարավարևմտյան բանկ», «Ստելա բանկ» և այլն։ Քաղաքի կենտրոնում գտնվելու փաստը նպաստում է ձեռնարկությունների առևտրային, հասարակական սննդի, կենցաղային սպասարկման ցանցի ներդրմանը, այդ թվում՝ 913 առևտրային ձեռնարկություններ, 263 հասարակական սննդի ձեռնարկություններ և 274 կենցաղային սպասարկման։

Շրջանում կան բազմաթիվ հաջողակ արդյունաբերական ձեռնարկություններ։ «Դոնի ծխախոտ» ԲԲԸ զբաղեցնում է Ռուսաստանում ծխախոտի շուկայի զգալի մասը։ Շրջանի արդյունաբերական հատվածի զարգացման գործում իրենց ներդրումն են ունեցել նաև այնպիսի ձեռնարկություններ, ինչպիսիք են «Դոնոբուվ» ՓԲԸ, «Ռոստովի պրոթեզաօրթոպեդիկ ձեռնարկություն» ՓԲԸ-ն, «Յուժտրուբովոդստրոյ» ԲԲԸ, «Կավէլեկտրոմոնտաժ» ԲԲԸ և այլն։

Փողոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունենալով մեծ մշակութային ժառանգություն՝ Կիրովսկի շրջանը շարունակում է խնամքով պահպանել և բազմապատկել այն։ Երաժշտական թատրոնը, Մարզային ֆիլհարմոնիան, Գավառագիտական մարզային թանգարանը, Տիկնիկային թատրոնը, Դոնի հանրային գրադարանը, «Բուրևեստնիկ» կինոթատրոնը, Կինոյի տունը Ռոստովի բնակիչների սիրելի վայրերն են։ Մեծ ժողովրդականություն են վայելում «Բրիզ» և «Ալիք» լողավազաններ։ Պուշկինսկայա փողոցը Դոնի գետափը, Դոնի ձախ ափը եղել են քաղաքի բնակիչների հանգստի հայտնի գոտիները։ Շրջանի ամենայուրօրինակ տեսարժան վայրերից մեկը Գազետնի փողոցի հանրային զուգարանն է[19]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շրջանի տարածքում են տեղակայված բազմաթիվ հայտնի բարձրագույն ուսումնական հաստատություններ, օրինակ՝ Ռոստովի պետական համալսարանը, Ռոստովի պետական ճարտարագիտական համալսարանը, Ռոստովի պետական տնտեսագիտական համալսարանը, Նովոռոսիյսկի ծովային ակադեմիայի մասնաճյուղը։ Ռոստովի բժշկական քոլեջը և Ռոստովի Գ. Սեդովի անվան ծովային քոլեջը տալիս են միջին մասնագիտական կրթություն, իսկ Ռոստովի պետական ճարտարագիտական համալսարանի լիցեյում, բժշկական լիցեյում, № 19 բանկ լիցեյում, № 17 «Սոկրատ» մասնագիտական տեխնիկումում ստանում են նախնական մասնագիտական կրթություն։ Կրթական ոլորտում ընդգրկված են նաև 10 դպրոց և 18 նախադպրոցական ուսումնական հաստատություններ։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիրովսկի շրջանը յուրահատուկ է իր ճարտարապետությամբ։ Բազմաթիվ շինություններ պատմական, մշակութային, ճարտարապետական հուշարձաններ են։ Դրան զուգահեռ շատ շենքեր ունեն մաշվածության բարձր տոկոս, քանի որ դրանց մեծ մասը կառուցվել են դեռևս 19-րդ դարում։ Բուռն շինարարությունը ևս շրջանի ժամանակակից կյանքի բնորոշ գծերից է։ 2003 թվականից շրջանի վերակառուցման հիման վրա կատարվել է բնակելի թաղամասերի համալիր արդիականացում։ Քաղաքաշինական համալիրների նախագծերի իրականացումը թույլ է տալիս ոչ միայն ամբողջությամբ վերացնել խարխուլ և վթարային շենքերը, այլև բարելավել շրջանի սոցիալական ենթակառուցվածքը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://web.archive.org/web/20210502131349/https://rosstat.gov.ru/storage/mediabank/MZmdFJyI/chisl_МО_Site_01-01-2021.xlsx
  2. «Всесоюзная перепись населения 1959 года. Численность городского населения РСФСР, её территориальных единиц, городских поселений и городских районов по полу» (ռուսերեն). Демоскоп Weekly. Արխիվացված է օրիգինալից 2013-05-28-ին. Վերցված է 2013-09-25-ին.
  3. «Всесоюзная перепись населения 1970 года Численность городского населения РСФСР, ее территориальных единиц, городских поселений и городских районов по полу» (ռուսերեն). Демоскоп Weekly. Արխիվացված է օրիգինալից 2013-09-29-ին. Վերցված է 2013-09-25-ին.
  4. «Всесоюзная перепись населения 1979 года Численность городского населения РСФСР, ее территориальных единиц, городских поселений и городских районов по полу» (ռուսերեն). Демоскоп Weekly. Արխիվացված օրիգինալից 2021-11-07-ին. Վերցված է 2013-09-25-ին.
  5. «Всесоюзная перепись населения 1989 г. Численность городского населения РСФСР, ее территориальных единиц, городских поселений и городских районов по полу» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2011-09-26-ին.
  6. «Всероссийская перепись населения 2002 года. Том. 1, таблица 4. Численность населения России, федеральных округов, субъектов Российской Федерации, районов, городских поселений, сельских населённых пунктов - райцентров и сельских населённых пунктов с населением 3 тысячи и более» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2012-02-03-ին.
  7. «Численность постоянного населения Российской Федерации по городам, посёлкам городского типа и районам на 1 января 2009 года» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2015-05-18-ին. Վերցված է 2014-01-02-ին.
  8. Итоги Всероссийской переписи населения 2010 года. Том 1. Численность и размещение населения Ростовской области
  9. «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям. Таблица 35. Оценка численности постоянного населения на 1 января 2012 года» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2013-05-16-ին. Վերցված է 2014-05-31-ին.
  10. «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2013 года» (ռուսերեն). М.: Федеральная служба государственной статистики Росстат. 2013. Արխիվացված է օրիգինալից 2013-10-12-ին. Վերցված է 2013-11-16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ location (link)
  11. «Таблица 33. Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2014 года» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2014-08-10-ին. Վերցված է 2014-08-02-ին.
  12. «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2015 года». Արխիվացված է օրիգինալից 2015-08-06-ին. Վերցված է 2015-08-06-ին.
  13. Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2016 года
  14. «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2017 года». 2017-07-31. Արխիվացված է օրիգինալից 2017-07-31-ին. Վերցված է 2017-07-31-ին.
  15. «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2018 года». Արխիվացված է օրիգինալից 2018-07-26-ին. Վերցված է 2018-07-25-ին.
  16. «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2019 года». Վերցված է 2019-07-31-ին.
  17. «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2020 года» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2020-10-17-ին. Վերցված է 2020-10-17-ին.
  18. «Таблица 5. Численность населения России, федеральных округов, субъектов Российской Федерации, городских округов, муниципальных районов, муниципальных округов, городских и сельских поселений, городских населенных пунктов, сельских населенных пунктов с населением 3000 человек и более» (XLSX) (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022-09-01-ին. Վերցված է 2022-09-01-ին.
  19. Ростов-на-Дону и окрестности. Тайны степного мегаполиса. / Под ред. О.А. Хорошева. — Ростов-на-Дону: Наш регион, 2009. — 128 с. — ISBN 978-5-904422-01-1.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]