Jump to content

Կիրիլ Կոմբարով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կիրիլ Կոմբարով
Քաղաքացիությունը  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ հունվարի 22, 1987(1987-01-22) (37 տարեկան)
Ծննդավայր Մոսկվա, ԽՍՀՄ
Հասակ 182 սանտիմետր
Քաշ 69 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան
Պատանեկան կարիերա
1993—2001 Ռուսաստան Սպարտակ (Մոսկվա)
2001—2006 Ռուսաստան Դինամո (Մոսկվա)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2006—2010 Ռուսաստան Դինամո (Մոսկվա) 101 (7)
2010—2016 Ռուսաստան Սպարտակ (Մոսկվա) 73 (0)
2014—2015  Ռուսաստան Տորպեդո (Մոսկվա) 23 (3)
2016  Ռուսաստան Սպարտակ-2 (Մոսկվա) 11 (1)
2016 Ռուսաստան Տոմ 14 (0)
2017—մ.հ.} Ռուսաստան Արսենալ (Տուլա) 64 (1)
Ազգային հավաքական
2007—2008 Ռուսաստան Ռուսաստան (մինչև 21) 9 (1)
2011 Ռուսաստան Ռուսաստան 2 2 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 28.04.2019:

Կիրիլ Վլադիմիրովիչ Կոմբարով (ռուս.՝ Кирилл Владимирович Комбаров, հունվարի 22, 1987(1987-01-22), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, Տուլայի «Արսենալ» ակումբի խաղացող։ Հանդես է գալիս պաշտպանի և կիսապաշտպանի դիրքերում։ Դմիտրի Կոմբարով երկվորյակ եղբայրն է։

Կոմբարովը «Սպարտակի» կազմում

Կիրիլ Կոմբալովը ֆուտբոլով սկսել է զբաղվել 4 տարեկանում։ 1993 թվականին մարզվել է Մոսկվայի Սպարտակի ֆուտբոլային դպրոցում, որտեղ գնացել է այն պատճառով, որ մարզիչ Նիկոլայ Պարշինը ծանոթ է եղել Կիրիլի հոր հետ[1], ինչպես նաև այն պատճառով, որ Վլադիմիր Կոմբարովը եղել է «Սպարտակի» երկրպագու։ Ֆուտբոլով զբաղվելու հետ միաժամանակ Կամբորովը 7-ից մինչև 11 տարեկանու զբաղվել է նաև քիքբոքսինգով[2][3]։ 14 տարեկան հասակում Կիրիլը և իր եղբայրը միասին հեռացել են «Սպարտակից» մարզիչի հետ կոնֆլիկտի պատճառով[4], որը Կոմբարովներին համարել է ոչ հեռանկարային[5]։ Այդ հեռանալու պատճառով Սպարտակը եղբայրների համար դարձել է ամենասկզբունքային հակառակորդը[6]։

«Սպարտակից» հեռանալուց հետո Կոմբարովները տեղափոխվել են Մոսկվայի «Դինամոյի» ֆուտբոլային դպրոց, որտեղ մարզվել է Յուրի Մենտյուկովի մոտ։ 2004 թվականին նրանք սկսել են խաղալ սպիտակաերկնագույնների երկրորդ կազմում[3]։

2006 թվականի սեպտեմբերի 20-ին կատարել է նորամուտը «Դինամոյի» հիմնական կազմում՝ մասնակցելով Ռուսաստանի գավաթի խաղարկության՝ Նիժնի Նովգորոդի «Լոկոմոտիվ» ակումբի դեմ խաղին, որն ավարտվել է 2:0 հաշվով հօգուտ Դինամոյին[7]։

2010 թվականի օգոստոսին բանակցություններ են սկսվել երկու եղբայների՝ Մոսկվայի «Սպարտակ» տեղափոխվելու վերաբերյալ[8]. Կիրիլն ինքը հրաժարվել է մեկնաբանել տրանսֆերին վերաբերող լուրերը[9][10]. երկու ֆուտբոլիստների տրանսֆերի արժեքը կազմել է տասը միլիոն դոլար[11]։ Որպես տեղափոխման պատճառ նշվել են զարգանալու ցանկությունը, «Սպարտակի» մասնակցությունը Չեմպիոնների լիգային[12] և այն, որ եղբայրներն իրենց ֆուտբոլային ելույթները սկսել են կարմրասպիտակների դպրոցում[9]։ Դինամոյի նախագահ Յուրի Իսաևն ասել է, որ Կոմբարովները պատրաստեն եղել մնալ սպիտակաերկնագույնների կազմում միայն աշխատավարձի զգալի բարձրացման դեպքում, ինչը ակումբը չի կատարել[13]։ Չնայած տեղափոխմանը՝ Կոմբարովը երկար ժամանակ չի կարողացել կատարել նորամուտը կարմրասպիտակների կազմում կրնկի և սրունքաթաթի վնասվածքնրի պատճառով, որ նա ստացել էր Դինամոյի կազմում[14][15][16]։ Միայն կրնկի վնասվածքի ապաքինումից հետո Կիրիլն արդեն Սպարտակի կազմում ստացել է աջ ծնկային հոդի վնասվածք[17]։ Միայն նոյեմբերի 19-ին երեք ամսվա ընթացքում առաջին անգամ պաշտոնական խաղում դուրս է եկել խաղադաշտ, մասնակցելով մեկ խաղի կարմրասպիտակների կազմում[18]։ Դեկտեմբերի 8-ին, տարվա վերջին խաղում, Կիրիլը նորամուտը կատարել է «Սպարտակի» հիմնական կազմում Չեմպիոնների Լիգայի «Ժիլինա» ակումբի դեմ խաղում. նա խաղադաշտում անցկացրել է 83 րոպե և ստացել դեղին քարտ[19]։ 2011 թվականի ապրիլի 8-ին Եվրոպայի Լիգայի քառորդ եզրափակչի՝ «Պորտու» ակումբի դեմ խաղում Կոմբարովը խփել է իր նորամուտային գոլը Սպարտակի կազմում։ 2011/12 մրցաշրջանում Կիրիլն ընդհանուր առմամբ մասնակցել է թիմի 37 խաղի Պրեմիեր Լիգայում, 3 խաղի գավաթի խաղարկությունում և 8 հանդիպման Եվրոպայի Լիգայում։ 2012/13 մրցաշրջանում Կոմբարովը սկսել է ավելի քիչ խաղալ Սպարտակի կազմում (18 խաղ ՌՖՊԼ-ում), իսկ 2013/14 մրցաշրջանում գրեթե դուրս է մնացել կարմրասպիտակների հիմնական կազմի՝ մասնակցելով թիմի ընդամենը 6 խաղի երկրի առաջնությունում։

2014/15 մրցաշրջանում վարձավճարով տեղափոխվել է Մոսկվայի «Տորպեդո» ակումբ, որտեղ դարձել է թիմի առաջնորդներից մեկը։ Սևասպիտակավունների կազմում Կոմբարովը անցկացրել է 23 խաղ և խփել երեք գնդակ։ Այնուամենայնիվ, մրցաշրջանի արդյունքներով «Տորպեդոն» դուրս է մնացել ՌՖՊԼ-ից և ֆուտբոլիստը վերադարձել է «Սպարտակ»։ 2015/16 մրցաշրջանը սկսել է որպես Սպարտակիհիմնական կազմի խաղացող սակայն շուտով գրեթե դադարել է ընդգրկվել թիմի կազմում, իսկ առաջնության ձմեռային ընդմիջումից հետո տեղափոխվել է «Սպարտակ-2»։ Մինչև մրցաշրջանի ավարտը Կոմբարովը Սպարտակ-2-ի կազմում անցկացրել է 11 խաղ և խփել 1 գոլ։

2016 թվականի հունիսի 26-ին հայտարարվել է, որ Կոմբարովը երկու տարվա պայմանագիր է կնքել «Տոմ» ակումբի հետ, նորից սկսելով աշխատել «Տորպեդո» ակումբից իրեն ծանոթ Վալերի Պետրակովի հետ[20]։ Սիբիրյան ակումբ տեղափոխվելուց անմիջապես հետո Կոմբարովն ընտրվել է թիմի ավագ։ Տոմսկի ակումբի կազմում իր նորամուը կատարել է 2016 թվականի օգոստոսի 1-ին «Կրասնոդարի» դեմ խաղում։ 2017 թվականի հուվարին հայտնի է դարձել, որ ֆուտբոլիստը խզել է պայմանագիրն ակումբի հետ և դարձել ազատ գորածակալ։ Նույն ամսում կիրիլը պայմանագիր է կնքել Տուլայի «Արսենալ» հետ։

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
«Դինամո» Մոսկվա
«Սպարտակ» Մոսկվա
  • Ռուսաստանի Պրեմիեր լիգայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ («Առաջին հնգյակ» մրցանակի դափնեկիր) - 2007
  • Ընդգրկվել է Ռուսաստանի առաջնության 33 լավագույն ֆուտբոլիստների ցանկում (1) - № 3, 2008

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինը՝ Եկատերինա, հարսանիքը կայացել է 2010 թվականի մայիսի 17-ին[21]։ 2011 թվականի հունվարի 20-ին ծնվել է որդին՝ Իլյան։ 2012 թվականի նոյեմբերի 16-ին ծնվել է երկրորդ որդին՝ Տիմոֆեյը, իսկ 2017 թվականի հունվարի 16-ին՝ երրորդ որդին, իսկ 2019 թվականի մայիսի 17-ին՝ չորրորդը[22]։

Վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի օգոստոսի 5-ի դրությամբ
Ելույթներ Լիգա Գավաթներ Եվրագավաթներ Այլ Ընդհանուր
Ակումբ Լիգա Մրցաշրջան Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ռուսաստան Դինամո (Մոսկվա) Պրեմիեր Լիգա 2006 9 0 1 0 10 0
2007 29 4 5 0 34 4
2008 26 1 2 1 28 2
2009 26 0 2 0 4 0 32 0
2010 11 2 0 0 11 2
Ընդհանուր 101 7 10 1 4 0 0 0 115 8
Ռուսաստան Սպարտակ (Մոսկվա) Պրեմիեր Լիգա 2010 0 0 0 0 1 0 1 0
2011/12 37 0 3 0 8 2 48 2
2012/13 18 0 1 0 6 0 25 0
2013/14 6 0 1 0 1 0 8 0
2015/16 12 0 1 0 13 0
Ընդհանուր 73 0 6 0 16 2 0 0 95 2
Ռուսաստան Տորպեդո (Մոսկվա) Պրեմիեր Լիգա 2014/15 23 3 2 0 25 3
Ռուսաստան Սպարտակ-2 ՖԱԼ 2015/16 11 1 11 1
Ռուսաստան Տոմ Պրեմիեր Լիգա 2016/17 14 0 0 0 14 0
Ռուսաստան Արսենալ (Տուլա) Պրեմիեր Լիգա 2016/17 14 1 0 0 2 1 16 2
2017/18 24 0 0 0 24 0
2018/19 22 0 4 1 26 1
2019/20 4 0 0 0 2 0 6 0
Ընդհանուր 64 1 4 1 2 0 2 1 72 3
Ամբողջ կարիերա 286 12 22 2 22 2 2 1 332 17

Ծանոթագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Полузащитник «Динамо» Кирилл Комбаров: У нас личные счеты со «Спартаком»
  2. Братья Комбаровы: «На „Спартак“ всегда настрой особый»
  3. 3,0 3,1 Брат-2: близнецов Комбаровых в «Динамо» различают по родинке
  4. Ком-партия
  5. Валентин Ивакин: «Занимался братьями Комбаровыми 3,5 года, но тренер, к которому они перешли, назвал их бесперспективными»
  6. Кирилл Комбаров: «Спартак» удалось победить за счет желания»
  7. Профиль на fc-dynamo.ru
  8. «Братья Комбаровы перейдут в «Спартак»». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 16-ին.
  9. 9,0 9,1 «Братья Комбаровы официально перешли в «Спартак»». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 16-ին.
  10. «Братья Комбаровы стали спартаковцами». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 16-ին.
  11. ««Спартак» заплатит за Комбаровых $ 10 млн». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 16-ին.
  12. «Братья Комбаровы: мы хотим развиваться, прогрессировать». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 16-ին.
  13. «Исаев: братья Комбаровы поставили «Динамо» перед фактом». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 16-ին.
  14. Кирилл Комбаров пропустит игру с «Мордовией» на Кубок России(չաշխատող հղում)
  15. Кирилл Комбаров не сыграет с «Ростовом»(չաշխատող հղում)
  16. «К. Комбаров: надеюсь скоро присоединиться к общей группе». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 22-ին.
  17. «Кирилл Комбаров получил повреждение на тренировке «Спартака»». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 22-ին.
  18. «К.Комбаров: уже нереально хотелось играть». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 22-ին.
  19. «Жилина (Жилина, Словакия) Спартак М (Москва, Россия)». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 8-ին.
  20. К. Комбаров и Дудиев подписали контракты с «Томью» сроком на два года, Чемпионат.com (26 июня 2016)
  21. «На следующий день после игры с «Аланией» Кирилл Комбаров женился». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 22-ին.
  22. [1]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիրիլ Կոմբարով» հոդվածին։