Jump to content

Կինե Բեաթե Բյորնոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կինե Բեաթե Բյորնոս
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Ամբողջական անուն՝նորվ.՝ Kine Beate Bjørnås
Բնօրինակ անուն՝նորվ.՝ Kine Beate Bjørnås
Մասնագիտացում՝դահուկորդ
Երկիր՝ Նորվեգիա
Ծննդյան ամսաթիվ՝մայիսի 12, 1980(1980-05-12) (44 տարեկան)
Ծննդավայր՝Լևանգեր, Նուր Տրյոնդելագ, Նորվեգիա

Կինե Բեաթե Բյորնոս (մայիսի 12, 1980(1980-05-12), Լևանգեր, Նուր Տրյոնդելագ, Նորվեգիա), նորվեգացի դահուկորդուհի, աշխարհի գավաթի հաղթող[1]։

Աշխարհի գավաթում Բյորնոսը առաջին անգամ ելույթ է ունեցել 2000 թվականի մարտի 8-ին, իսկ արդեն 2004 թվականի նոյեմբերին տարել է իր միակ հաղթանակը աշխարհի գավաթում, էստեֆատ ոճում։ Բացի դա, աշխարհի գավաթում երկու անգամ հայտնվել է լավագույն եռյակ շարքում, երկու անգամն էլ էստեֆատ ձևում, իսկ անհատական մրցավազքերում 7-րդ տեղից բարձր հորիզոնական չի գրավել։ Բյորնոսի լավագույն ձեռքբերումը եղել է աշխարհի գավաթում 2004-2005 թվականների մրցաշրջանում, որտեղ զբաղեցրել է 27-րդ տեղը։

Իր կարիերայի ընթացքում մասնակցել է մեկ օլիմպիական խաղերի, 2005 թվականի աշխարհի առաջնությունում 10 կմ ազատ մրցավազքում զբաղեցրել է 25-րդ տեղը, սպրինտում 27-րդ տեղը և 30-րդ տեղը 30 կմ դասական ոճի զանգվածային մեկնարկում։

Օգտագործում է Fischer ընկերության արտադրած դահուկներ և կոշիկներ։

Աշխարհի Գավաթում ընդհանուր վարկանիշ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցաշրջան Ընդհանուր Հեռավորությունը Սպրինտ
Միավոր Տեղ Միավոր Տեղ Միավոր Տեղ
2000-2001 12 83. - - - -
2001-2002 29 65. - - 7 57.
2002-2003 - - - - - -
2003-2004 134 39. 122 30. 12 51.
2004-2005 174 27. 145 19. 29 38.
2005-2006 80 51. 80 35. - -
2006-2007 56 57. - - - -

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]