Կեսարիա (Իսրայել)
Բնակավայր | |
---|---|
Կեսարիա | |
Երկիր | Իսրայել Կաղապար:Դրոշավորում/Հին Հռոմ |
Համայնք | Caesarea?, Պաղեստինյան Սիրիա և Palaestina Prima? |
Հիմնադրված է | մ. թ. ա. 13 թ. |
ԲԾՄ | 20 մետր |
Բնակչություն | 5343 մարդ (2019)[1] |
Ժամային գոտի | UTC+2 |
Կեսարիա, հին քաղաք Իսրայելի Հյուսիսային մարզում։ Գտնվում է Միջերկրական ծովի ափին։ Բնակչությունը՝ 5343 մարդ (2019)[1]։
Քաղաքի անվանումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը Կեսարիա է անվանվել Հրեաստանի թագավոր Հերովդես Մեծի կողմից հռոմեական Օգոստոս կայսեր պատվին, ով ավելի վաղ նրան էր վերադարձրել հրեաների կորցրած հողերը։
Որպեսզի քաղաքը չշփոթեն նույն ժամանակներում կառուցված և նույն անունը կրող այլ քաղաքների հետ, Հրեաստանից դուրս այն անվանում էին Ծովեզրյա Կեսարիա, իսկ Հրեաստանի ինքնիշխանության կորստից և Պաղեստինի` հռոմեական նահանգ դառնալուց հետո գործածության մեջ մտավ մեկ այլ անվանում՝ Պաղեստինյան Կեսարիա[2]։
Քաղաքի պատմությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի պատմությունը թվագրվում է պարսիկների իշխանության շրջանի ավարտից հետո (մ.թ.ա. 4-րդ դարի կես), երբ փյունիկեցիները նավահանգստի մոտ ոչ մեծ բնակավայր հիմնադրեցին և կոչեցին Շառլոնի կամ Ստրատոնի աշտարակ։ մ.թ.ա. 96 թվականին Կեսարիան նվաճվեց Հրեաստանի արքա Ալեքսանդր Յանայի կողմից և վերածվեց հրեական բնակավայրի։ Հռոմեական զորավար Պոմպեոսի կողմից մ.թ.ա. 63 թվականին Հրեաստանի նվաճումից հետո Ստրատոնի աշտարակը դառնում է կրկին ոչ հրեական բնակավայր։
Մ.թ.ա. 30 թվականին Հռոմի Օգոստոս կայսրը վերադարձրեց բնակավայրը Հերովդես թագավորին, ով մինչև մ.թ.ա. 10 թվականը ամբողջությամբ վերափոխեց քաղաքը` դարձնելով այն խոշոր նավահանգստային քաղաք։ Քաղաքը Հերովդեսի կողմից անվանվեց Կեսարիա՝ ի պատիվ Օգոստոս կայսեր։ Հերովդեսի մահից հետո այն դարձավ Հրեաստանում հռոմեական նահանգի վարչական կենտրոն և հռոմեական լեգեոնների գլխավոր կայան։ Մ. թ. առաջին դարի ընթացքում բնակչության մեծ մասը կազմում էին սիրիական հույները։ Քաղաքում ապրում էին նաև շատ հրեաներ։ Կեսարիայից հռոմեացիներին կողմից ձերբակալված Պողոս առաքյալին ուղարկեցին Հռոմ։
Արևելքի եկեղեցական կյանքում Կեսարիայի եպիսկոպոսն ու նրա աթոռը Անտիոքից հետո զբաղեցնում էին երկրորդ տեղը։ Մ.թ. 3-4-րդ դարերում քրիստոնեական եկեղեցու հայրերը դասավանդում էին Կեսարիայի դպրոցներում և ստեղծում են գրադարան, որտեղ մինչև գրադարանի հրդեհվելը՝ մ.թ. 600 թվականը, պահպանվում էր Օրիոգենեսի գլխավոր աշխատությունը։
5-րդ դարի երկրորդ քառորդին Կեսարիա քրիստոնեության մուտքով կործանվում է գլխավոր հեթանոսական տաճարը, որը որոշ ժամանակ անց վերականգնվում է և վերջնականապես կործանվում 5-րդ դարի վերջին հրդեհի հետևանքով։ Կեսարիայում քաղաքի գլխավոր տաճարի փոխարինումը քրիստոնեականով ավելի խաղաղ է ընթանում, քան Գազայի Մառնիի կուռքի կործանումը։
Քաղաքում հեթանոսների և քրիստոնեաների կողքին ապրում էին հրեաների էթնո-դավանանքային խմբերը։ Հրեաները, լինելով «շարժական փոքրամասնություն» քաղաքում հիմնում են սինագոգներ, դպրոցներ և նույնիսկ թալմուդիստական ակադեմիա։
Շատ սամարացիներ ծառայում էին կառավարչի վարչակազմում և դրանով իսկ պայմանավորված մեծ ազդեցություն ունեին քաղաքում։ «Ավազակ» սամարացիները հաճախ հարձակվում էին քրիստոնյա ուխտավորների վրա։
555 թվականին տեղի ունեցավ սամարացիների ապստամբությունը, որը դաժանորեն ճնշվեց բյուզանդական իշխանության կողմից։ 541-542 թվականներին Կեսարիայում ծայր առավ ժանտախտի համաճարակը, որը մեծ վնաս հասցրեց քաղաքին։
640 թվականին քաղաքը գրավվեց մուսուլման արաբների կողմից, ինչն էլ վերջ դրեց նրա վաղ բյուզանդական պատմությանը։ Խաչակրաց արշավանքի ժամանակ Կեսարիան կարևոր դեր էր խաղում որպես երկրի ամրություններից մեկը, սակայն 12-րդ դարից սկսվեց նրա անկումը, իսկ 1265 թվականին մամլուքների սուլթան Բեյբարսի ավերումներից հետո Կեսարիայից մնացին միայն ավերակներ։
1977 թվականին հին քաղաքից դեպի հյուսիս դրվեց ժամանակակից Կեսարիա քաղաքի հիմքը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://citypopulation.de/en/israel/haifa/hadera/1167__qesaryya/ — ICBS.
- ↑ Иосиф Флавий Иудейские дреаности
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կեսարիա (Իսրայել)» հոդվածին։ |
|