Կա’ դա Մոստո
Կա’ դա Մոստո իտալ.՝ Ca' da Mosto | |
---|---|
Տեսակ | շենք |
Երկիր | Իտալիա |
Տեղագրություն | Վենետիկ |
Վայր | Կանարեջո |
Հասցե | Campiello del Lion Bianco, 5631-34 - Cannaregio |
Անվանված է | Դա Մոստո |
Պաշտոնական կայք |
Կա’ դա Մոստո (իտալ.՝ Ca' da Mosto), պալացցո (պալատ) Վենետիկի Կանարեջո պատմական շրջանում[1]։ Կառուցվել է 13-րդ դարում՝ վենետո-բյուզանդական ոճով, համարվում է Մեծ ջրանցքի վրա կառուցված ամենահին շենքը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ի սկզբանե պալացցոն ստեղծվել է որպես վաճառականի՝ շենքի առաջին սեփականատիրոջ տուն։ 13-րդ դարում պատկանել է Բարոցցի ընտանիքին. հետագայում նրանցից այն անցել է դա Մոստոներին։ Երրորդ հարկն ավելացվել է 13-րդ, իսկ չորրորդը՝ 19-րդ դարում։
Պալացցոն իր անունը ստացել է վենետիկցի ճանապարհորդ Ալվիզե դա Մոստոյի ազգանունից, որն այստեղ է ծնվել 1432 թվականին։ Տունը Դա Մոստո ընտանիքին է պատկանել մինչև 1603 թվականը, երբ շենքի այն ժամանակվա սեփականատեր Չիարա դա Մոստոն կտակեց իր եղբորորդուն, որը կրում էր դա Մոստոյից տարբերվող ազգանուն։
16-18-րդ դարերում շենքում տեղակայված էր հայտնի Albergo Leon Bianco հյուրանոցը («Սպիտակ առյուծ» հյուրանոց)։ 1769 և 1775 թվականներին, Վենետիկում գտնվելու ժամանակ, հյուրանոցում է հանգրվանել Հռոմեական կայսրության կայսր, կայսրուհի Մարիա Թերեզայի որդին՝ Յոզեֆ II-ը։
Ներկայիս վիճակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Շենքը ներկայումս չի շահագործվում՝ հեղեղումների ժամանակ հիմքի վնասվելու պատճառով։ Պալացցոն վերականգնման կարիք ունի։ Շենքի սեփականատերը ժամանակակից իտալացի ճարտարապետ և պրոդյուսեր կոմս Ֆրանչեսկո դա Մոստոն է։ Նրա կյանքի նպատակներից մեկը պալատի վերականգնումն է։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Կա’ դա Մոստոյի ճակատը (ֆասադ) Լեոն Բիանկո հրապարակից
-
Լուսանկարը՝ Պաոլո Մոնտիի, 1969 թվական
-
Լուսանկարը՝ Պաոլո Մոնտիի, 1969 թվական
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Buckley, Jonathan (2013). The Rough Guide to Venice & the Veneto. Rough Guides. էջ 129. ISBN 9781409366461. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 7-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Marcello Brusegan, I Palazzi di Venezia, Roma, Newton & Compton, 2007, ISBN 978-88-541-0820-2.
- Elsa e Wanda Eleodori, Il Canal Grande. Palazzi e Famiglie, Venezia, Corbo e Fiore, 2007, ISBN 88-7086-057-4.
- Anna-Vera Sullam e Davide Calimani, Canal Grande, Milano, Mondadori Electa, 2007, ISBN 978-88-370-4626-2.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կա’ դա Մոստո» հոդվածին։ |