Կարտագո (նահանգ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարտագո (այլ կիրառումներ)
Կարտագո իսպ.՝ Cartago | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Երկիր | Կոստա Ռիկա | ||||
Կարգավիճակ | Կոստա Ռիկայի նահանգ | ||||
Մտնում է | Կոստա Ռիկա | ||||
Ներառում է | 8 կանտոն 51 շրջան | ||||
Վարչկենտրոն | Կարտագո | ||||
Խոշորագույն քաղաք | Պարայիսո | ||||
ԲԾՄ | 1187 մետր | ||||
Հիմնական լեզու | իսպաներեն | ||||
Բնակչություն (2011) | 490 903[1] (11,41 %, 3 տեղ) | ||||
Խտություն | 157,09 ( 3 տեղ) | ||||
Կրոնական կազմ | կաթոլիկներ | ||||
Տարածք | 3093,23 կմ²[2] (6,11 %, 6 տեղ) | ||||
Բարձրություն ծովի մ-ից՝ - Բարձրագույն կետ | 3600 մ | ||||
Սահմանակցում է | Լիմոն և Սան Խոսե | ||||
Ժամային գոտի | UTC-6 | ||||
ISO 3166-2 կոդ | CR-C | ||||
Կարտագո[3] (իսպ.՝ Cartago, իսպաներեն «Կարթագեն» բառից), Կոստա Ռիկայի 7 նահանգներից մեկը։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գտնվում է երկրի կենտրոնական հատվածում։ Արևմուտքում սահմանակից է Պունտարենաս նահանգի հետ, արևելքում՝ Լիմոն նահանգի հետ։ Վարչական կենտրոնը Կարտագո քաղաքն է։ Կարտագո քաղաքը իր հիմնադրման թվականից (1563) մինչը 1823 թվականը եղել է Կոստա Ռիկայի մայրաքաղաքը։
Տարածքը՝ 3125 կմ²։ Բնակչությունը՝ 490 903 (2011 թվականի տվյալներով)։
Նահանգի ամենաբարձր կետը Սեռո դե լա Մյուերտն է (բարձրությունը ծովի մակարդակից 3600 մ)։ Կարտագոյից հյուսիս-արևմուտք գտնվում է Տուռիալբա հրաբուխը։ Բարձրությամբ այն Կոստա Ռիկայի երկրորդ հրաբուխն է և միակը երկրում, որը թույլ է տալիս իջնել նրա երեք խառնարաններից մեկը և մոտիկից դիտել հրաբխային երկրորդական գործունեություն։ Տուռիալբայից ոչ հեռու գտնվում է Իրասու հրաբուխը։ Հրաբուխն ունի մի քանի խառնարաններ. դրանցից մեկը (Դիեգո դե լա Այա (խորությունը 100 մ)) դարձել է լիճ՝ լցված ուժեղ հանքայնացված ջրով, որը փոխում է գույնը կարմիրից կանաչ։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տուռիալբա կանտոնում գտնվում է հնագիտական հուշարձան Գուայաբոն. հին հնդկական քաղաք, որը բնակեցված է եղել մ.թ.ա. 1000 թվականից։ Քաղաքը զարգացման գագաթնակետին հասել է 800 թվականին, երբ քաղաքում ապրել է շուրջ 10 000 մարդ։ Մոտ 1400 թվականին քաղաքը լքվել է։
Կանտոններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բաժանված է 8 կանտոնների՝
№ | Կանտոնը | Կենտրոնը | Տարածքը (կմ²) | Բնակչությունը (2010) | Կազմավորված |
---|---|---|---|---|---|
1 | Կարտագո | Կարտագո | 287,77 | 155 402 | 1848 թվականի դեկտեմբերի 7 |
2 | Պարայիսո | Պարայիսո | 411,91 | 68 872 | 1848 թվականի դեկտեմբերի 7 |
3 | Լա Ունիոն | Տրես Ռիոս | 44,83 | 105 612 | 1848 թվականի դեկտեմբերի 7 |
4 | Խիմենես | Խուան Վինաս | 286,43 | 13 816 | 1903 թվականի օգոստոսի 19 |
5 | Տուռիալբա | Տուռիալբա | 1642,67 | 70 630 | 1903 թվականի օգոստոսի 19 |
6 | Ալվարադո | Պակայաս | 81,06 | 12 290 | 1908 թվականի հուլիսի 9 |
7 | Օրեամունո | Սան Ռաֆայել | 202,31 | 44 650 | 1914 թվականի օգոստոսի 17 |
8 | Էլ Գուարկո | Տեխար | 167,69 | 38 054 | 1939 թվականի հուլիսի 26 |
Ամբողջը։ | 3 124,67 | 509 326 |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարտագոն Կոստա Ռիկայի փոքր նահանգներից մեկն է, բայց տնտեսական ցուցանիշներով առաջատար է։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Տուռիալբան
-
Գուայաբոն
-
Բասիլիկա դե Նուեստրա Սենիորա դե լոս Անխելեսը (Տիրամայր հրեշտակների բազիլիկը) Կարտագոյում
-
Իրասուի խառնարանը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Վիճակագրությունը statoids.com կայքում» (անգլերեն).
- ↑ 2,0 2,1 División Territorial Administrativa, 2024 — Instituto Geográfico Nacional (Costa Rica).
- ↑ Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 153.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարտագո (նահանգ)» հոդվածին։ |
|