Կարստեն Ալնես
Կարստեն Ալնես նորվ.՝ Karsten Alnæs | |
---|---|
Ծնվել է | մայիսի 29, 1938[1] (86 տարեկան) |
Ծննդավայր | Հյոնեֆոս, Ռինգերիկե, Բուսկերուդ, Նորվեգիա |
Մասնագիտություն | լրագրող, պատմաբան և գրող |
Լեզու | նորվեգերեն |
Քաղաքացիություն | Նորվեգիա |
Պարգևներ | |
Karsten Alnæs Վիքիպահեստում |
Կարստեն Ալնես (նորվ.՝ Karsten Alnæs, մայիսի 29, 1938[1], Հյոնեֆոս, Ռինգերիկե, Բուսկերուդ, Նորվեգիա), նորվեգացի գրող, պատմաբան, լրագրող։ Բանասիրության թեկնածու։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարստեն Ալնեսը ծնվել է 1938 թվականին Հյոնեֆոսում։ Ավարտել է Օսլոյի համալսարանի պատմության և գրականության բաժինները։ Մինչև գրականությանը նվիրվելը, աշխատել է որպես լրագրող և դասավանդել է Նորվեգական լրագրության դպրոցում։ Առաջին անգամ որպես գրող հանդես է եկել 1975 թվականին՝ «Բոռերը» ժողովածուով։ Նրա գրական ժառանգությունը ներառում է 15 վեպ, 3 մանկական գիրք, պատմվածքների ժողովածու և մի քանի ոչ-գեղարվեստական ժանրի ստեղծագործություն։
1992 թվականին լավագույն վեպ անվանակարգում Ալնեսի «Թրոլլիբեն» վեպն արժանացել է Բրագի մրցանակի[2], 2003 թվականին գրականության ոլորտում մեծ ավանդ ունենալու համար կրկին արժանացել է Բրագի պատվավոր մրցանակի[3]։ 1998 թվականին արժանացել է Դոբլոուգի մրցանակի։
Նրա «Նորվեգիայի պատմություն» գիրքը (5 հատոր, 1996-2000 թվականներ) ստացել է Նորվեգական պատմական ասոցիացիայի կողմից տրվող Սվերե Սթինի անվան մրցանակ և գլխավորել է Նորվեգիայի գիտամատչելի բեսթսելլերների ցուցակը։ Այն նաև ընկած է հեռուստասերիալի նկարահանման հիմքում, որի ռեժիսորն Ալնեսն է։ Նրա «Եվրոպայի պատմություն» գիրքը (4 հատոր, 2003-2006 թվականներ) թարգմանվել է մի քանի լեզուներով։ Ինչպես և նախորդ գիրքը, այս գիրքը դեռ հրատարակվում է։
1985-1987 և 1999-2001 թվականներին Ալնեսը ընտրվել է Նորվեգիայի գրողների ընկերության նախագահ և ակտիվ գործունեություն է ծավալել ՊԵՆ ակումբի գործունեության մեջ։ Ալնեսը հանդես է եկել միջազգային դասախոսություններով, Եվրոպական մշակութային պառլամենտի Սկանդինավյան երկրների միայնակ ներկայացուցիչն է։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1971 - Roller og mønstre i massemedia - fagbok, journalistikk
- 1971 - Om språklig tilgjengelighet - fagbok, journalistikk
- 1973 - Språk og massemedier - fagbok
- 1975 - Veps - noveller
- 1976 - Felttoget - historisk roman
- 1977 - Gaia - roman
- 1978 - Havherre og sjøtrell - historisk roman
- 1981 - Kjempesmell og blå dager - roman
- 1982 - Flyktende kongers følge - historisk roman
- 1983 - Kom kjærlighet - roman
- 1984 - Norges- og verdenshistorie før 1850 - fagbok
- 1985 - Øy - roman
- 1986 - Sjøgossen - fortelling
- 1986 - Det grøne landet - barnebok
- 1989 - Even 1814 - historisk roman
- 1992 - Trollbyen - roman
- 1993 - Denne forunderlige by - medforfatter i Oslo-antologi
- 1994 - Sabina - roman
- 1996 - Det ligger et land - bind 1 av Historien om Norge
- 1997 - Under fremmed styre - bind 2 av Historien om Norge
- 1998 - Mot moderne tider - bind 3 av Historien om Norge
- 1999 - En ny arbeidsdag - bind 4 av Historien om Norge
- 2002 - Barcelona. Et katalansk fyrverkeri - kulturguide
- 2000 - Femti rike år - bind 5 av Historien om Norge
- 2001 - Historien om Norge i bilder og fortellinger - også utgitt på engelsk
- 2002 - En fremmed - roman
- 2002 - Lisboa - kulturguide
- 2003 - Historien om Europa 1 (1300 - 1600) - historie
- 2003 - Historien om Norge - spørrebok
- 2004 - Historien om Europa 2 (1600 - 1800) - historie
- 2005 - Historien om Europa 3 (1800 - 1900) - historie
- 2006 - Historien om Europa 4 (1900 - 1945) - historie
- 2007 - Jeg spenner mine ski - kulturhistorie
- 2008 - Bakenfor alle farger - selvbiografisk roman
- 2009 - Ikke dø, Sophie - roman
- 2011 - Grevens tid - roman
- 2013 - 1814 Miraklenes år - historie
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Adresseavisen (норв.) — (untranslated), 1998.
- ↑ «Tidligere vinnere av Brageprisen» (Norwegian). Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 14-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Brageprisen. Prisvinnere 2003» (Norwegian). 2003. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 14-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարստեն Ալնես» հոդվածին։ |
|