Կարոլ Սվիդերսկի
Քաղաքացիությունը | Լեհաստան | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 23, 1997[1] (27 տարեկան) | ||
Ծննդավայր | Rawicz, Gmina Rawicz, Rawicz County, Greater Poland Voivodeship, Լեհաստան[2] | ||
Հասակ | 1,84 մետր[1] | ||
Քաշ | 74 կիլոգրամ | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Կարոլ Գժեգոժ Սվիդերսկի (լեհ.՝ Karol Grzegorz Świderski, հունվարի 23, 1997[1], Rawicz, Gmina Rawicz, Rawicz County, Greater Poland Voivodeship, Լեհաստան[2]), լեհ ֆուտբոլիստ, ամերիկյան «Շարլոթ» ակումբի և Լեհաստանի ազգային հավաքականի հարձակվող։ Երկու ՈՒԵՖԱ Եվրոպայի առաջնության (2020 и 2024) և Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2022 մասնակից։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ռավիա» և «ՍՄՍ Լոդզ» դպորցների սան։ 2014 թվականից եղել է «Յագելոնի» ակումբի խաղացող։ 2014 թվականի օգոստոսի 23-ին դեբյուտել է Լեհաստանի առաջնությունում «Շլյոնսկա» ակումբի դեմ մենամարտում՝ փոխարինման դուրս գալով 90-րդ րոպեին Մաչեյ Գայոսի փոխարեն[3]։ Դեբյուտային շրջանում իրականացրել է ընդհամենը յոթ հանդիպում, խփել է մեկ գոլ՝ 2015 թվականի հունիսի 3-ին «Պոգոնի» ակումբի դարպասին[4]։
Սկսած 2015-2016 թվականների Լեհաստանի ֆուտբոլի առաջնության մրցաշրջանից Կարոլը եղել է մեկնարկային կազմի խաղացողը և հիմնական հարձակվողը։ Խաղացել է 31 խաղ, որոնցից կեսում նա հանդես է եկել մեկնարկային կազմում, խփել է 4 գոլ։ 2015 թվականի հունիսի 2-ին դեբյուտել է միջազգային խաղերում ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայի որակավորման փուլում «Կրուոի» ակումբի դեմ մենամարտում[5]։
2019 թվականի հունվարին Սվիդերսկին տեղափոխվեց Հունաստանի Սուպերլիգայի ՊԱՕԿ։ Ըստ մամուլի տվյալների՝ տրանսֆերի արժողությունը կազմել է ավելի քան 2 միլիոն եվրո[6]։ Սուպերլիգայում նա դեբյուտել է հունվարի 27-ին «ՕՖԻ Կրետե» ակումբի դեմ խաղի ժամանակ՝ 81-րդ րոպեին փոխարինելով Օմար Էլ-Քադուրիին[7]։ Հունվարի 30-ին «Պաս Յանին» ակումբի դեմ խաղում խփեց իր առաջին գոլը՝ ի օգուտ ՊԱՕԿ-ի[8]։
2022 թվականի հունվարի 26-ին Սվիդերսկին պայմանագիր կնքեց MLS «Շարլոթ» ակումբի հետ՝ դառնալով ամերիկյան լիգայի նոր ֆրանշիզայի պատմության մեջ առաջին նշանակված խաղացողը։ Պայմանագրի ժամկետը հաշվված է մինչև 2025 թվականի միցաշրջանի ավարտը և դիտարկվում է մինչև 2026 թվականի մրցաշրջանը պայմանագրի երկարաձգման հնարավրությունը[9][10]։ «Շարլոթ» համար նա դեբյուտել է մարտի 5-ին «Լոս Անջելես Գալաքսի» ակումբի դեմ խաղի ժամանակ։ Մարտի 19-ին «Նյու-Ինգլանդ Ռևոլյուշոն» ամկումբի դեմ խաղում խփել է իր առաջին գոլերը՝ ի օգուտ «Շարլոթ»-ի՝ խփելով կրկնակի գոլ[11]։ Սեպտեմբերի 17-ին մրցաշրջանի ընթացում երրորդ անգամ «Չիկագո Ֆայր» ակումբի դեմ խաղում գրանցեց դուբլ, ինչի շնորհիվ դարձավ MLS շաբաթվա խաղացող[12]։
2024 թվականի փետրվարի 1-ին Սվիդերսկին վարձույթով տեղափոխվեց իտալական Սերիա A «Հելլաս Վերոնա»՝ մինչև հունիսի 30-ը գնման տարբերակով[13][14][15]։
Կարիերան հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]Սվիդերսկին եղել է Լեհաստանի՝ մինչև 18 և 19 տարեկանների պատանեկան հավաքականներիհիմնական հարձակվողը։ Մասնակցել է 2016 թվականի Եվրոպայի՝ մինչև 19 տարեկան պատանիների առաջնության որակավորման և էլիտային նախընտրական խաղերին, սակայն հավաքականի հետ եզրափակիչ այդպես էլ չհասավ։
Լեհաստանի հավաքականի կողմից Սվիդերսկին դեբյուտել է 2021 թվականի մարտի 28-ին 2022 թվականի աշխարհի առաջնության նախընտրական փուլին, որտեղ, երկրորդ թայմում Ռոբերտ Լևանդովսկու փոխարեն դուրս գալով խաղադաշտ, գոլ խփեց[16]։ Հավաքականի կազմում ընդգրկվեց 2020 թվականի Եվրոպայի առաջնության ժամանակ[17]։ Հավաքականի կազմում խաղացել է նաև 2022 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ[18][19]։
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Յագելոնիյա»
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լեհաստանի ֆուտբոլի առաջնության բրոնզե մրցանակակիր․ 2014/15 էքստրակլաս
ՊԱՕԿ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հունաստանի չեմպիոն․ 2018/19 մրցաշրջան
- Հունաստանի գավաթի հաղթող․ 2018/19 մրցաշրջան
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 90minut.pl (польск.) — 2003.
- ↑ «Jagiellonia - Slask Wroclaw». soccerway.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-06-24-ին. Վերցված է 2016-07-26-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Jagiellonia - Pogon Szczecin». soccerway.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016-08-20-ին. Վերցված է 2016-07-30-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Jagiellonia - Kruoja Pakruojis». soccerway.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016-08-20-ին. Վերցված է 2016-07-30-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Γιάννης Ζωιτός (2019-01-19). «Ο Σβιντέρσκι είναι καλύτερος από τον Πρίγιοβιτς του '17». Contra.gr (հունարեն). Արխիվացված է օրիգինալից 2022-03-31-ին. Վերցված է 2022-03-27-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Karol Świderski zadebiutował w greckiej ekstraklasie, a jego PAOK Saloniki wygrał». Kurier Poranny (լեհերեն). 27 stycznia 2019. Արխիվացված է օրիգինալից 2021-01-24-ին. Վերցված է 2022-03-27-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Karol Świderski strzelił gola, a PAOK Saloniki wygrał». Kurier Poranny (լեհերեն). 30 stycznia 2019. Արխիվացված է օրիգինալից 2022-03-28-ին. Վերցված է 2022-03-27-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Charlotte FC Signs Striker Karol Świderski as First Designated Player in Club History». Charlotte FC (անգլերեն). Jaṅuary 26, 2022. Արխիվացված է օրիգինալից 2022-03-31-ին. Վերցված է 2022-03-27-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Charlotte FC sign Polish striker Karol Swiderski». ESPN (անգլերեն). Jaṅuary 26, 2022. Արխիվացված է օրիգինալից 2022-03-28-ին. Վերցված է 2022-03-27-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Michael Singh (Marcħ 19, 2022). «Recap: Charlotte FC 3, New England Revolution 1». MLSsoccer.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2022-03-26-ին. Վերցված է 2022-03-27-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Charlotte FC's Karol Swiderski named Week 32 Continental Player of the Week». MLSsoccer.com (անգլերեն). Septemḃer 19, 2022. Վերցված է 2024-05-27-ին.
- ↑ «Benvenuto Karol Swiderski, nuovo attaccante gialloblù!». Hellas Verona (իտալերեն). 1 febbraio 2024. Վերցված է 2024-05-27-ին.
- ↑ «Charlotte FC Forward Karol Swiderski Joins Hellas Verona on Loan». Charlotte FC (անգլերեն). Feḃruary 1, 2024. Վերցված է 2024-05-27-ին.
- ↑ Jonathan Sigal (Feḃruary 1, 2024). «Charlotte FC loan Karol Swiderski to Hellas Verona». MLSsoccer.com (անգլերեն). Վերցված է 2024-05-27-ին.
- ↑ «Polska - Andora. Karol Świderski: Na taką bramkę czeka się od dziecka». Polsat Sport (լեհերեն). 2021-03-28. Արխիվացված է օրիգինալից 2022-04-01-ին. Վերցված է 2022-03-27-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «ME: Szeroka kadra reprezentacji Polski». 90minut.pl (լեհերեն). 17 maja 2021. Արխիվացված է օրիգինալից 2021-05-17-ին. Վերցված է 2022-03-27-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Czesław Michniewicz ogłosił kadrę na mundial w Katarze». Polski Związek Piłki Nożnej (լեհերեն). 10 / 11 / 22. Վերցված է 2024-05-27-ին.
- ↑ Caleb Adams (Novemḃer 10, 2022). «Charlotte FC's Karol Świderski Included in FIFA World Cup Qatar 2022™ Squad for Poland». Charlotte FC (անգլերեն). Վերցված է 2024-05-27-ին.
Հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
- Վիճակագրությունը National Football Teams կայքում(անգլ.)
- Ֆուտբոլիստի էջը MLS կայքում(անգլ.)
|