Կարո Շեխոյան
Կարո Շեխոյան | |
---|---|
Ի ծնե | Կարո Սերգեյի Շեխոյան |
Ծնվել է | 1923 սեպտեմբերի 13 |
Ծննդավայր | Թիֆլիս |
Մահացել է | մայիսի 8, 2004 | (տարիքը 80)
Վախճանի վայր | Մոսկվա |
Ազգություն | հայ |
Ճյուղ(եր) | ճարտարապետություն |
Գործունեություն | ճարտարապետ |
Կրթություն | Մոսկվայի ճարտարապետության ինստիտուտ |
Պարգևներ |
Կարո Սերգեյի Շեխոյան (սեպտեմբերի 13, 1923, Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 8, 2004, Մոսկվա, Ռուսաստան), հայ ճարտարապետ, ՌԽՖՍՀ վաստակավոր ճարտարապետ (1980), ՌԴ ճարտարապետության և շինարարական գիտությունների թղթակից անդամ (1994), ՄՃԱ պրոֆեսոր (1998), թղթակից անդամ (1999 ), Մոսկվա քաղաքի պատվավոր շինարար (1999)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1953 թվականին ավարտել է Մոսկվայի ճարտարապետության ինստիտուտը։ Աշխատել է «Մոսպրոեկտ-1» ինստիտուտում, 1969 թվականից՝ ճարտարապետա-նախագծային արվեստանոցի, 1986 թվականից՝ «Մոսպրոմպրոեկտի» ճարտարապետական արվեստանոցի («Շեխոյանի արվեստանոց») ղեկավար։ Հեղինակային խմբերի կազմում նախագծել է մի շարք խոշոր կառույցներ և քաղաքաշինական համալիրներ Մոսկվայի տարբեր շրջաններում («Կրիստալ» գործարանը, Հոկտեմբերի 50-ամյակի անվան համամիութենական հեռուստակենտրոնը, բազմաթիվ շենքերով Կինոհամերգային դահլիճը, հյուրանոցներ և այլն), պիոներների պալատ Հանոյում, [[Սպիտակի երկրաշարժ|1988 թվականի Սպիտակի երկրաշարժ]]ից տուժած Շիրակամուտի վերականգնման և բնակելի տների նախագիծ, Կիևում՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միավորման 300-ամյակի հաղթակամար, հուշարձաններ, մահարձաններ և այլն[1][2]։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՌԽՖՍՀ պետական մրցանակ (1973 թ.)
- ԽՍՀՍ Նախարարների խորհրդի (1980 թ.) մրցանակ
- Ճարտարապետության համաշխարհային Բիենալեի դիպլոմ (1985 թ.)
- Ռուսաստանի վաստակավոր ճարտարապետ (1980 թ.)
- ՌԴ Պետական մրցանակ, (2001 թ.)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
- ↑ «Կարո Շեխոյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».