Կարո Գևորգյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գևորգյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Կարո Գևորգյան
Ծնվել է1962
Մահացել է1992
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Սարդարապատի հերոսների հուշարձան

Կարո Գևորգյան(1962-1992), հայ ազատամարտիկ, Արմավիրի ստորաբաժանում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարո Բենիամինի Գևորգյանը ծնվել է 1962 թ. մարտի 11-ին Բաքու քաղաքում։ Սովորել է տեղի հայկական դպրոցում, զբաղվել է սպորտով (արևելյան Կարատե մարզաձև), ոսկերչությամբ։ 1988 թ. դեկտեմբերի 4-ին թողել է Բաքուն, եկել Հայաստան, բնակվել է Սևակավանում։ Անդամագրվել է երկրապահ ջոկատներին։ 1991 թ. ընտանիքով տեղափոխվել է Հոկտեմբերյան քաղաք (այժմ՝ Արմավիր)։ Որպես կամավոր անդամագրվել է ջանֆիդացի Ռուստամի (Ռուստամ Գասպարյան) ջոկատին։ Զոհվել է 1992 թ. մայիսի 24-ին՝ հետախուզության ժամանակ; Թաղված է Սարդարապատի հերոսների հուշարձանի պանթեոնում։ Ամուսնացած է, ունի երեք զավակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

[1]


  1. Ռ.Սահակյան, «Գիրք վշտի և հպարտության»