Կարմե Ռուսկալեդա ի Սերա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարմե Ռուսկալեդա ի Սերա
Դիմանկար
Ծնվել էմայիսի 8, 1952(1952-05-08)[1][2] (71 տարեկան)
ԾննդավայրՍան Պոլ դե Մար, Մարեսմե, Բարսելոնայի պրովինցիա, Կատալոնիա, Իսպանիա
Քաղաքացիություն Իսպանիա
Մասնագիտությունշեֆ խոհարար, խոհարար և գրող
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներRaül Balam Ruscalleda?
 Carme Ruscalleda Վիքիպահեստում

Կարմե Ռուսկալեդա ի Սերա (իսպ.՝ Carme Ruscalleda i Serra, մայիսի 8, 1952(1952-05-08)[1][2], Սան Պոլ դե Մար, Մարեսմե, Բարսելոնայի պրովինցիա, Կատալոնիա, Իսպանիա), Սան Պոլ դե Մարի նահահանգում գտնվող Սան Պաու ռեստորանի կատալոնացի անվանի շեֆ-խոհարար։

Ռուսկալեդան մեծացել է ֆերմերի ընտանիքում և որպես աղջիկ սկսել է զբաղվել խոհարարությամբ։ Սովորել է տիրապետել Շարկութերի պատրաստման տեխնիկային այնպես, ինչպես առևտրին։ 1975 թվականին ամուսնացել է նպարավաճառ Թոնի Բալամի հետ, որից հետո 1988 թվականին զույգը բացել է Սան Պաու ռեստորանը։ 1991 թվականին այն ձեռք է բերել «Միշելին Գայդ» աստղը, իսկ 2006 թվականին՝ երրորդ «Միշելին» աստղը։ Այսօր նրա ռեստորանները ընդհանուր թվով ունեն յոթ աստղ. երեքը՝ Կատալոնիայում, երկուսը՝ Տոկիոյում գտնվող Սան Պաուի և երկուսը՝ Բարսելոնայում գտնվող «Մանդարին Օրիենտալ» հյուրանոցի «Մոմենթս» ռեստորանի համար, դարձնելով նրան աշխարհի միակ կին շեֆ-խոհարարը, ով ձեռք է բերել «Միշելին» յոթ աստղ[4]։ 1999 թվականին Սան Պոլ դե Մարի ռեստորանը նույնպես ձեռք է բերել «Կամպսա» ուղեցույցի առավելագույն երեք արևները[5]։

Նրա խոհանոցը ամենայն խստությամբ հիմնված է եղել կատալոնական ավանդույթների վրա, թեպետ այն բաց է եղել դրսից եկող գործոնների համար, սակայն կենտրոնացել են որակի և սեզոնային արտադրանքի վրա։ Հաճախ հարաբերվել է օգտվողների հետ մատուցվող ճաշատեսակի մենյուի բացատրության համար։

2000 թվականից հրատարակել է Միջերկրածովյան խոհանոցին վերաբերող բազմաթիվ գրքեր, շեշտը դնելով ժամանակակից, թեթև, արագ ու համեղ ուտելիքի վրա, ընդգրկելով ոչ մասնագիտացված խոհանոցների վերամշակված բաղադրատոմսեր։ Ամենանշանավորը «Կուինար պեր սեր ֆելիք» բաղադրատոմսն է (Խոհարարությամբ զբաղվել նշանակում է լինել երջանիկ)։ 2007 թվականին հրատարակել է «Կարմե Ռուսկալեդասի Միջերկրական խոհանոցը» գիրքը։

Այժմ Բարսելոնայում գտնվող «Մանդարին Օրիենտալ» հյուրանոցի «Մոմենթս» ռեստորանի շեֆ-խոհարարն է[4]։

Հանրային մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բալեմ» (Եկե՛ք պարենք այն) ալբոմում մի սարդանա կա, որը կոչվում է Կարմե Ռուսկալիդա, այն հնչում է կոբլայի (կատալոնական անսամբլ) նվագակցությամբ «Լա Ֆլամա» ռեստորանում, որի երաժշտությունը գրել է Պերե Վիլան 2001 թվականին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարմե Ռուսկալեդա ի Սերա» հոդվածին։