Կարմե Ռուսկալեդա ի Սերա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կարմե Ռուսկալեդա ի Սերա
Դիմանկար
Ծնվել է1952[1][2]
ԾննդավայրՍան Պոլ դե Մար, Մարեսմե, Բարսելոնա, Կատալոնիա, Իսպանիա
ՔաղաքացիությունFlag of Spain.svg Իսպանիա
Մասնագիտությունշեֆ խոհարար, խոհարար և գրող
Պարգևներ և
մրցանակներ
Սան Ժորդիի Խաչ[3] Լուի Կառուլայի անվան մրցանակ Կատալոնիայի խորհրդարանի պատվավոր շքանշան Կատալոնիայի ազգային մշակույթի մրցանակ և Silver Medal of Work Merit (Spain)?
Carme Ruscalleda Վիքիպահեստում

Կարմե Ռուսկալեդա ի Սերա (իսպ.՝ Carme Ruscalleda i Serra, 1952[1][2], Սան Պոլ դե Մար, Մարեսմե, Բարսելոնա, Կատալոնիա, Իսպանիա), Սան Պոլ դե Մարի նահահանգում գտնվող Սան Պաու ռեստորանի կատալոնացի անվանի շեֆ-խոհարար:

Ռուսկալեդան մեծացել է ֆերմերի ընտանիքում և որպես աղջիկ սկսել է զբաղվել խոհարարությամբ: Սովորել է տիրապետել Շարկութերի պատրաստման տեխնիկային այնպես, ինչպես առևտրին: 1975 թվականին ամուսնացել է նպարավաճառ Թոնի Բալամի հետ, որից հետո 1988 թվականին զույգը բացել է Սան Պաու ռեստորանը: 1991 թվականին այն ձեռք է բերել «Միշելին Գայդ» աստղը, իսկ 2006 թվականին՝ երրորդ «Միշելին» աստղը: Այսօր նրա ռեստորանները ընդհանուր թվով ունեն յոթ աստղ. երեքը՝ Կատալոնիայում, երկուսը՝ Տոկիոյում գտնվող Սան Պաուի և երկուսը՝ Բարսելոնայում գտնվող «Մանդարին Օրիենտալ» հյուրանոցի «Մոմենթս» ռեստորանի համար, դարձնելով նրան աշխարհի միակ կին շեֆ-խոհարարը, ով ձեռք է բերել «Միշելին» յոթ աստղ[4]: 1999 թվականին Սան Պոլ դե Մարի ռեստորանը նույնպես ձեռք է բերել «Կամպսա» ուղեցույցի առավելագույն երեք արևները[5]:

Նրա խոհանոցը ամենայն խստությամբ հիմնված է եղել կատալոնական ավանդույթների վրա, թեպետ այն բաց է եղել դրսից եկող գործոնների համար, սակայն կենտրոնացել են որակի և սեզոնային արտադրանքի վրա: Հաճախ հարաբերվել է օգտվողների հետ մատուցվող ճաշատեսակի մենյուի բացատրության համար:

2000 թվականից հրատարակել է Միջերկրածովյան խոհանոցին վերաբերող բազմաթիվ գրքեր, շեշտը դնելով ժամանակակից, թեթև, արագ ու համեղ ուտելիքի վրա, ընդգրկելով ոչ մասնագիտացված խոհանոցների վերամշակված բաղադրատոմսեր: Ամենանշանավորը «Կուինար պեր սեր ֆելիք» բաղադրատոմսն է (Խոհարարությամբ զբաղվել նշանակում է լինել երջանիկ): 2007 թվականին հրատարակել է «Կարմե Ռուսկալեդասի Միջերկրական խոհանոցը» գիրքը:

Այժմ Բարսելոնայում գտնվող «Մանդարին Օրիենտալ» հյուրանոցի «Մոմենթս» ռեստորանի շեֆ-խոհարարն է[4]:

Հանրային մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բալեմ» (Եկե՛ք պարենք այն) ալբոմում մի սարդանա կա, որը կոչվում է Կարմե Ռուսկալիդա, այն հնչում է կոբլայի (կատալոնական անսամբլ) նվագակցությամբ «Լա Ֆլամա» ռեստորանում, որի երաժշտությունը գրել է Պերե Վիլան 2001 թվականին:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]