Jump to content

Կարլ Վեռներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարլ Վեռներ
Karl Verner
Ծնվել էմարտի 7, 1846(1846-03-07)[1][2][3]
Օրհուս, Դանիա
Մահացել էնոյեմբերի 5, 1896(1896-11-05)[1][2][3] (50 տարեկան)
Կոպենհագեն
ՔաղաքացիությունԴանիա
Մասնագիտությունմարդաբան և լեզվաբան
Հաստատություն(ներ)Կոպենհագենի համալսարան
ԱնդամակցությունԹագավորական Դանիական գիտությունների ակադեմիա
Տիրապետում է լեզուներինդանիերեն[4]
 Karl Verner Վիքիպահեստում

Կարլ Վեռներ (անգլ.՝ Karl Verner, (մարտի 7, 1846(1846-03-07)[1][2][3], Օրհուս, Դանիա - նոյեմբերի 5, 1896(1896-11-05)[1][2][3], Կոպենհագեն), դանիացի լեզվաբան։

Վեռները հեղինակն է այսպես կոչված «Վեռների օրենքի», ըստ որի խուլ և ձայնեղ բաղաձայնների հերթագայությունը գերմանական լեզուներում բացատրվում է որպես վաղ շրջանում այդ լեզուներին բնորոշ այն ազատ շեշտի հետևանք, որը նախորդել է արմատի արտաշնչական ուժեղ շեշտին։ Գերմանագիտության մեջ ընդունված է «Վեռների օրենքի» հետևյալ ձևակերպումը․ «Բաղաձայնների գերմանական տեղաշարժի պատճառով առաջացած հ, p, f, s խուլ շփականները ձայնեղանում են, եթե նախորդող կից ձայնավորը իր վրա չի կրել հնդեվրոպական գլխավոր շեշտը։ Ht, hs, ft, fs. sk, st, sp կապակցություններում ձայնեղացում տեղի չի ունեցել»։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարլ Վեռներ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 379