Կարինե Ջաղացպանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ջաղացպանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Կարինե Ջաղացպանյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 6, 1943[1] (81 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայկական ԽՍՀ և Հայաստան |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1968) |
Գիտական աստիճան | արվեստագիտության դոկտոր (2001) և պրոֆեսոր |
Մասնագիտություն | երաժշտագետ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Հայաստանի կոմպոզիտորների միություն |
Կարինե Ազատ Ջաղացպանյան (փետրվարի 6, 1943[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երաժշտագետ։ Արվեստագիտության դոկտոր (2001), պրոֆեսոր։ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (2013)։ Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ (1977)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կարինե Ջաղացպանյանը ծնվել է 1943 թվականին Երևանում։ 1968 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտագիտության բաժինը, 1980 թվականին՝ Մոսկվայի Արվեստագիտության գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտուրան։ Դասավանդում է Երևանի պետական կոնսերվատորիայի երաժշտության տեսության ամբիոնում, 1995 թվականից` պրոֆեսոր։ 1966-1993 թվականներին եղել է Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապի հայկական ընկերության (ԱՕԿՍ) արվեստի բաժնի պատասխանատու քարտուղար, այնուհետև՝ ղեկավար։ 1983-1991 թվականներին և 1996 թվականից՝ Հայաստանի կոմպոզիտորների միության երաժշտագիտական բաժնի ղեկավարի տեղակալ[2]։
Ավելի քան 150 հրատարակված աշխատությունների հեղինակ է։ Մասնակցել է հանրապետական և միջազգային գիտաժողովների, սեմինարների, կոնգրեսների։ Հետազոտությունների հիմնական ոլորտը երաժշտության խնդիրներն են, ժողովրդականից մինչև ժամանակակից կոմպոզիտորական արվեստ։ Հայաստանում ազգային երաժշտական ռիթմերին նվիրված առաջին մենագրությունների հեղինակն է[3]։
Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հայաստանի կոմպոզիտորների միության վարչության անդամ, 1998
- Արվեստի և գրականության բնագավառի աշխատողներին ՀՀ պետական մրցանակներ շնորհելու հանձնաժողովի անդամ, 2002-2003, 2007
- Երևանի պետական կոնսերվատորիայի գիտական խորհրդի անդամ, 2001
- ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի գիտական խորհրդի անդամ, 2003[4]
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ռուսաստանի Հայերի միության, ՀՀ սփյուռքի նախարարության, ՀԿՄ կողմից հայտարարված երաժշտագետների լավագույն աշխատանքների մրցանակաբաշխության դափնեկիր
- Արամ Խաչատրյանի ոսկե մեդալ (կոմպոզիտորի 100-ամյակի առթիվ), 2003
- ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, 2013
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Երաժշտության վրա խոսքի ներգործությունը որպես ազգայինի դրսևորում, 1979[5]
- Ժամանակակից վոկալ ասերգությունը և նրա ազգային ակունքները, 1985[6]
- Ритм национальной речи и музыки: Исследование, Ереван, 1986
- По следам ритмов национальной музыки: Историко-теоретическое исследование, Ереван, 1999
- Из жизни и творчества армянских композиторов, Ереван, 2012.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 https://composers.am/?p=1084
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
- ↑ Baghdasaryan, Aram. «AV Production - Կարինե Ջաղացպանյան». avproduction.am. Վերցված է 2017 թ․ փետրվարի 6-ին.(չաշխատող հղում)
- ↑ «ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ». arts.sci.am. Վերցված է 2017 թ․ փետրվարի 6-ին.
- ↑ Երաժշտության վրա խոսքի ներգործությունը որպես ազգայինի դրսևորում
- ↑ Ժամանակակից վոկալ ասերգությունը և նրա ազգային ակունքները(չաշխատող հղում)
|
- Փետրվարի 6 ծնունդներ
- 1943 ծնունդներ
- Ապրող անձինք
- Երևան քաղաքում ծնվածներ
- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շրջանավարտներ
- ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչներ
- Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայ երաժշտագետներ
- Հայ պրոֆեսորներ
- Արվեստագիտության դոկտորներ
- ՀՀ արվեստի վաստակավոր գործիչներ